ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև կա համագործակցություն, ոչ թե մրցակցություն. Կարեն Բեքարյան 07/04/2016 11:57 | Ղարաբաղյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի հիﬓախնդրում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև կա համագործակցություն, այլ ոչ թե մրցակցություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Եվրոպական
ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը`անդրադառնալով ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին:
-Պարոն Բեքերյան, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո, խոսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մեկ այլ հանդիպման մասին: Այս անգամ պաշտոնական Փարիզի նախաձեռնությամբ: Կարճ ժամանակահատվածում երկու երկրների նախագահների մակադակով հանդիպումների կազմակերպումը արդյո՞ք ուղղված է միայն սահմանային անվտանգության պահպանմանը, թե՞ նաև բանակցությունների վերսկսման գործընթացում զարգացումների սպասենք:
-«Եվ, եվ». այդ գործընթացներն իրարից առանձնացնելը ճիշտ չի լինի: Մի կողմից ունենք վիճակ, երբ կա երկխոսություն, գործընթաց, սահմաններում համեմատաբար հանգիստ է, ահա խնդիր է դրված դա օգտագործել, որ զինադադարի ռեժիմը պահպանվի` դրա համար ներդնելով լրացուցիչ ջանքեր, մեխանիզմներ: Մյուս կողմից, փորձել կարճ, արագ հանդիպումների միջոցով փոքր վստահության ազդակ փոխանցել հանրություններին թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում, թե՛ Արդբեջանում: Եվ իհարկե, փորձել տեղից շարժել բանակցային գործընթացը:
-Այս փուլում կարծիքներ են հնչում այն մասին, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, կարծես, մրցակցություն է նկատվում: Նախորդ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի նախաձեռնությամբ, կարճ ժամանակ անց խոսվում է հաջորդ հանդիպման մասին, որի նախաձեռնողը պաշտոնական Փարիզն է: Ըստ ձեզ, արդյո՞ք այստեղ մրցակցություն կա:
-Մենք տեսնում ենք շղթա, արդեն խոսվում է, որ հավանական է երրորդ հանդիպումն էլ լինի ԱՄՆ-ում: Այս ամենը, ես կարծում եմ, որ խոսում է համագործակցության վերաբերյալ, այլ ոչ թե՝ մրցակցության: Մյուս կողմից չմոռանանք, որ Ռուսաստանն իր նախաձեռնությունն ունեցել է նաև մինչ այժմ, դա ներկա փուլի խնդիր չէ: Հետևաբար, այստեղ ինչ-որ առանձնահատուկ կամ անհանգստության արժանի բան գոնե այս պահին չեմ տեսնում:
-Հայտարարություններ եղան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սահմանային հետաքննական մեխանիզմների նեդրման մասին, սակայն Ադրբեջանի նախագահն իր երկիր վերադառնալուց հետո ասաց, որ այդ հարցերի հետ կապված համաձայնություն չի տվել: Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արձագանքի Ալիևի այս պահվածքին:
-Ես չեմ կարծում, որ չեն արձագանքում, պարզապես այստեղ մենք պետք է հանրայինը տարբերենք դիվանագիտականից: Հանրային արձագանքը լինում է, երբ դիվանագիտական հնարավորությունները սպառվում են: Կարծում եմ` նոր հանդիպման նախապատրաստման փուլում բոլոր հնարավոր եղանակներով այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Այլ բան է, որ դեռևս դա չի վերածվում համանախագահների կողմից հանրությանն ուղղված բաց հայտարարություն:
-Պարոն Բեքարյան, Գերմանիայի արտաքին գործերինախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Երևանումհանդիպեց ԼՂՀ նախագահ Բակու Սահակյանին:Քաղաքական տեսանկյունից ի՞նչ կարևոր շեշտադրումներկառանձնացնեք այս հանդիպումից:
-Մենք միշտ ասում ենք, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ապա դա միայն կնպաստի գործընթացի արդյունավետությանը, իսկ դրա հակառակը որևէ կերպ տրամաբանական չէ, բարոյական չէ: Մյուս կողմրից աչքի առաջ ունենք այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին գոնե մասնակիորեն կա, հիշենք, համանախագահները ժամանակ առ ժամանակ այցելում են Ստեփանակերտ, հանդիպում ղարաբաղյան իշխանություններին: Այնպես որ, Շտայնմայերի ու Բակո Սահակյանի հանդիպումը դիտարկում եմ այդ շարքի մեջ: Դա բնական գործընթաց է և պետք է զարմանալ, երբ այն չի լինի:
Հարցազրույցը` Աննա Գզիրյանի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից