ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խնդիրը բարոյական վնասի հատուցման նորմի գոյությունը կամ բացակայությունը չէ, այլ բացառապես դատական համակարգն է. Արամազդ Կիվիրյան 07/02/2016 16:23 | Բարոյական վնասի հատուցում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ապա նաև Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Հայաստանի օրենսդրությունում կատարվեցին բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրմանն ուղղված փոփոխություններ, սակայն դրանք ամբողջությամբ չեն արտացոլում այդ ինստիտուտը: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքացիական ու վարչական իրավունքի մասնագետ փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Մասնավորապես, Հայաստանի օրենսդրությունը բարոյական վնասի հատուցում նախատեսում է բացառապես այն դեպքում, երբ որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ անձին բարոյական վնաս է պատճառվել, ինչը հաստատվել է դատական ակտով, այսինքն՝ ինչ-որ ձևով հաստատված է պետական մարմնի ոչ իրավաչափ գործողությունը: «Մնացած բոլոր դեպքերում անձը չի կարող այդ պահանջը ներկայացնել»,- նշեց Ա.Կիվիրյանը:
Այսօր կարելի է արձանագրել, որ ի սկզբանե դատարանները չեն հաստատում պետական մարմինների անօրինական գործողությունները, որ «մենք էլ հասնենք երկրորդ փուլ և բարոյական վնասի հատուցում պահանջենք»:
Օրինակ՝ բողոքի ակցիայի մասնակիցների, լրագրողների հանդեպ ոստիկանության անօրինական գործողությունների բազմաթիվ գործերով դատարանները հիմնականում մերժել են հակընդդեմ հայցերը, որոնցով անձինք փորձել են, որպեսզի հաստատվեն այդ ոչ իրավաչափ գործողությունները:
Փաստաբանը նշեց նաև, որ բարոյական վնասի հատուցման չափն այդքան էլ բարձր չէ: Մասնավորապես, կյանքի իրավունքի խախտման պարագայում փոխհատուցումը սահմանված է երեք մլն դրամի չափով: Ա.Կիվիրյանը գտնում է, որ այդ խախտման դեպքում ավելի մեծ հատուցում պետք է նախատեսվեր: Փաստաբանը միաժամանակ նշեց, որ հոդվածը նախատեսում է, որ դատարանը բացառիկ դեպքերում կարող է նաև ավելացնել հատուցման գումարը:
Դատական պրակտիկայում, իհարկե, կան շատ հայցեր, երբ անձինք դիմել են դատարան, այդ թվում՝ Վարչական դատարան, պահանջելով, օրինակ, ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով բարոյական վնասի հատուցում, կան դատական ակտեր նաև այդ մասով: Սակայն ներմուծված նոր նորմերի հետ կապված այս պահի դրությամբ պրակտիկա որպես այդպիսին և նախադեպային որոշում չկա, ասաց Արամազդ Կիվիրյանը:
Այս պահի դրությամբ այդ ինստիտուտն այնպես զարգացած չէ, ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ հոդվածով նախատեսված կարգավորումը: Ըստ Արամազդ Կիվիրյանի, ժամանակին մի քիչ անորոշ վիճակ էր նաև այդ հոդվածով՝ պատվի, արժանապատվությանն առնչվող հայցերով: «Սակայն հետագայում Վճռաբեկ դատարանը մի քանի որոշումներ կայացրեց, կարծեք թե այդ դաշտը որոշակի առումով կարգավորվեց, այսինքն՝ պարզաբանվեց, թե ինչպես պետք է մեկնաբանվի այդ նորմը, որ փաստական հանգամանքներն են կարևորվում, ում վրա պետք է դրվի ապացուցման բեռը և այլն, և այլն»,- նշեց փաստաբանը:
Ըստ Ա.Կիվիրյանի, բարոյական վնասի հատուցման ինստիտուտի կիրառումը դատական համակարգում ավելի դանդաղ է զարգանում, քան հիշյալ պատվի արժանապատվության հետ կապված ինստիտումի կիրառումը՝ այդ նորմն ավելի արագ զարգացավ: «Ինչո՞ւ, միգուցե նաև լրագրողների ակտիվ գործունեության պատճառով, քանի որ 1087 պրիմ հոդվածի շրջանակում հիմնականում պահանջները ուղղված էին հենց լրատվական միջոցների դեմ: Նրանք մեծ ուշադրություն դարձրեցին այդ նորմի վրա, մեծ աղմուկ բարձրացավ այդ հոդվածի շուրջ, դրա համար նաև զարգացումն ավելի արագ տեղի ունեցավ»:
Փաստաբանն ընդգծեց, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը նոր է Հայաստանի համար, ուստիև պետք է սպասել հետագա զարգացումներին ու տեսնել, թե դատական պրակտիկան դեպի ուր է տանում:
Ա.Կիվիրյանը գտնում է, որ ինստիտուտի առումով անհրաժեշտություն կա ինչ-ինչ փոփոխություններ կատարել նաև վարչական դատավարությունում: Ա.Կիվիրյանը պարզաբանեց, որ վարչական վարույթում մի քիչ այլ է, բարոյական վնասի հատուցումն այնտեղ սահմանվում է և սահմանվում է, որ անձը տվյալ դեպքում պետք է դիմի վարչական մարմնին, որն էլ ըստ էության պետք է այդ վնասը հատուցի: Սակայն գլոբալ առումով այնտեղ ավելի շատ կարգավորված են առողջության և անաշխատունակության հետ կապված հարցերը, քան, օրինակ, այն նորմերը, որոնք որ կան քաղաքացիական օրենսդրության մեջ: «Ինքը լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունի նաև այդ ոլորտում, որովհետև պետական մարմնի գործողության կամ անգործության հետևանքները հիմնականում հենց վարչական վարույթին առնչվող խնդիրներ են, դա պետք է կարգավորվի ավելի շատ վարչական վարույթի շրջանակում»:
Արդյոք հանրությունը, իրավակիրառողները պատրա՞ստ էին ներմուծված նորմերի կիրառությանը մեր հարցին ի պատասխան փաստաբանը նշեց, որ խնդիրն իրականում ոչ թե այս ինստիտուտն է, ոչ թե մնացած այլ ինստիտուտներն ու նորմերն են, որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, այլ խնդիրը բացառապես դատական համակարգն է: «Երբ չկա վստահություն դատական համակարգի և ընդհանուր առմամբ պետական համակարգի նկատմամբ, հույս ունենալ, որ քաղաքացիները ինչ-որ ձևով այս նորմից ելնելով է, որ պետք է իրենց իրավունքները պաշտպանեն, այդքան էլ այդպես չէ: Այսինքն՝ խնդիրն այս նորմը չէ, այս նորմի գոյությունը կամ բացակայությունը չէ: Երբ կլինի այնպիսի դատական համակարգ, որին քաղաքացիները կվստահեն, այդ ժամանակ կարելի է լուծել այն խնդիրները, թե արդյոք առկա են այն նորմերը, որոնք անհրաժեշտ են տվյալ դեպքում այս հասարակական հարաբերությունները կարգավորելու համար»:
Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Եվրոպական դատարանը՝ վճիռներ կայացնելիս ըստ էության հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա, որն այնքան ծավալուն չէ, ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը: «Սակայն այնտեղ ուղղակի ավելի լայն են նայում այդ ամեն ինչին, մեր մոտ մի քիչ ավելի նեղ մտածելակերպ է, և լայն մտածելակերպ ունենալու ցանկություն նույնիսկ չկա»,- ասաց փաստաբանը:
Ինչո՞ւ են քաղաքացիները քիչ դիմում բարոյական վնասի հատուցման պահանջով, հարցի առնչությամբ փաստաբանը նշեց, որ պատճառները նույնն են՝ առաջինը, դատարանները չեն հաստատում, որ պետական մարմինները թույլ են տվել որոշակի, ոչ իրավաչափ գործողություններ և դրանով բացառում են նորմի կիրառումը, և երկրորդ, պատճառը վստահության պակասն է: «Այսօր քաղաքացիները, ցավոք սրտի, չունեն այդ հավատը և դա պետական մարմնի խնդիրն է, այսինքն՝ ինքը պետք է այդ խնդիրը լուծի»,- նշեց Արամազդ Կիվիրյանը:
Փաստաբանը հույս հայտնեց նաև, որ հետագայում այդ ինստիտուտն ավելի կզարգանա և համահունչ կլինի մյուս երկրներում գործող իրավական ինստիտուտներին: «Եվ այդ ժամանակ կկարողանանք ասել, որ, այո՛, այդ ինստիտուտը գործում է նաև Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից