ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը 3-րդ անգամ արգելակում է կրակի դադարեցման մեխանիզմների ամրապնդմանը հատկացված ԵԱՀԿ բյուջեի հաստատումը. Շավարշ Քոչարյան 07/02/2016 16:29 | Ղարաբաղյան հակամարտություն
Միջնորդների ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում տեղի ունենալիք հանդիպումների արդյունքում պետք է պարտադրել այն կողմին, որը հակված չէ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը, համապատասխան քայլեր ձեռնարկի՝ դրա իրականացման ուղղությամբ:
Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունից, թե իրենք պատրաստ են հարթակ տրամադրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման համար, կարելի՞ է ենթադրել, որ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Սովորաբար նման բաները համաձայնեցվում են, հայտարարում է հրավիրող կողմը: Այդ մասին կասվի այն ժամանակ, երբ լինի պայմանավորվածություն: Կոռեկտ է, որ այդ մասին ասի հրավիրող, կազմակերպող կողմը»:
Ինչ վերաբերում է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերի հայտարարությանը, թե իրենք հույս ունեն, որ բանակցությունները մինչև տարվա ավարտ կվերսկսվեն, փոխարտգործնախարարը նշեց, որ Շտայնմայերը նկատի չի ունեցել բանակցությունները բուն կարգավորման շուրջ:
«Երկու հարթակ կա բանակցությունների: Մեկը՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն է վերաբերում, որտեղ դեր ունի ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ գործող նախագահը, մյուսը վերաբերում է արդեն բուն կարգավորմանը: Շտայնմայերը հիմնականում խոսում է այն հարթակի մասին, որը իրենց է անմիջապես վերաբերում: Այդ տեսակետից մենք շահագրգիռ ենք՝ որքան շուտ ներդրվեն մեխանիզմները, այնքան լավ»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը:
Իսկ բուն բանակցություններից խոսելուց առաջ, ըստ ԱԳ նախարարի տեղակալի, պետք է համոզված լինել, որ միջոցառումները, որոնց մասին խոսվել են Վիեննայի հանդիպմանը՝ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, կյանքի կկոչվեն:
Հարցին՝ ի՞նչ աշխատանք է տարվում կրակի դադարեցման մեխանիզմների իրականացման վերաբերյալ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ԵԱՀԿ կողմից փաստաթղթեր են ներկայացվել ԵԱՀԿ գլխավոր հանձնակատարի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի թիմի ընդլայնման ու հետաքննության մեխանիզմների տեղադրման համար:
«Մնացածը կախված է աշխատանքից ու այն կողմը, որը չի ցանկանում կյանքի կոչել սա, հազար ու մի պատրվակ է բերում: Այսօր համար մեկ խնդիրն այն է, որ կարողանան պարտադրել այն կողմին, որը հակված չէ քայլերի իրականացմանը, իրականացնեն»,- նշեց Քոչարյանը:
Հայաստանը, փոխնախարարի խոսքով, ներկայացված փաստաթղթի առաջարկությունները դիտարկել է, խնդիրը ոչ այնքան փաստաթղթի դետալներն են, այլ՝ սկզբունքային դիրքորոշումը: Հայաստանի դիրքորոշումը, Քոչարյանի խոսքով հետևյալն է՝ պայմանավորվածությունների իրականացումն անհրաժեշտ է: «Իսկ ադրբեջանական կողմից մենք լսել ենք, որ պարզվում է, որ Վիեննայում իրենք համաձայն չեն եղել հետաքննության մեխանիզմի տեղադրմանը»,- նշեց նա:
Tert.am-ի հարցին՝ ի վերջո Ադրբեջանը համաձայնե՞ց պայմանավորվածությունների կատարման համար հաստատել ԵԱՀԿ բյուջեն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը նույն մեխանիզմը նախկինում էլ կիրառել է, որպեսզի ձգձգի հարցի իրականացումը:
«Դեռևս 2011թ.-ին ստորագրվեց փաստաթուղթ, որով կողմերը պարտավորվում էին մեխանիզմի ներդրմանը: Ապա ԵԱՀԿ բյուջեի քննարկման ժամանակ վետոյի սպառնալիքի տակ դուրս թողեցին հարցը: ԵԱՀԿ բյուջեն միայն կոնսենսուսով է հաստատվում ու ստիպված այս շանտաժի տակ հարցը հանվեց … Մենք երրորդ անգամ վերադառնում ենք այս խնդրին: 95-ին էլ՝ նույն բանը կրկնվել էր: Դա իրենց քաղաքականությունն է, միտումնավոր, որ չլինի կրակի ռեժիմի ամրապնդման մեխանիզմը»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը:
Արդյունքում, ԱԳ փոխնախարարի խոսքով, Բաքուն բանակցային գործընթացն օգտագործում է որպես քող, որպեսզի տարածի ապատեղեկատվություն, հարցը այլ ձևաչափեր տեղափոխել, ընթացքում համալրել զինված ուժերը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից