Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

2015թ. Հայաստանում դեռևս չկար թրաֆիքինգի գործերով տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ. ԱՄՆ Պետքարտուղարություն 07/01/2016   15:10  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին: Այս մասին նշվում է 2015թ. Հայաստանին առնչվող՝ Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում:

Նշվում է, որ 2015թ. հունիսին գործողության մեջ է մտել մի օրենք, որով միօրինականացվել են թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար: Այն նաև սահմանում է նույն իրավունքներն ու ծառայությունները թրաֆիքինգի ՀՀ և օտարերկրացի զոհերի համար և ապահովում է աջակցության ցուցաբերումը զոհերին՝ անկախ իրավապահների հետ զոհի համագործակցությունից:

Պետքարտուղարության գնահատմամբ, կառավարությունը շարունակել է ամուր համագործակցությունը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ: Կառավարությունը միջոցներ է հատկացրել զոհերին մատուցվող ծառայությունների համար և ապահովել է համաֆինանսավորում հասարակական կազմակերպության կողմից գործարկվող թրաֆիքինգի զոհերի կացարաններից մեկին: Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը կանոնավոր նիստեր է գումարել՝ համակարգելու այդ ուղղությամբ կառավարությունում տարվող աշխատանքները:

Կառավարությունը ապահովել է զոհերի նույնացման թեմայով ուսուցում ու նյութեր ոստիկանության աշխատակիցների, սահմանապահների համար, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ ուսուցում քրեակատարողական հիմնարկների աշխատողների համար: Ավելացել է թրաֆիքինգի գծով քննությունների թիվը, սակայն քրեական գործերի թիվը եղել է ավելի քիչ և փոքր-ինչ պակաս են եղել դատապարտումները: Դեռևս չկար տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ:

Զեկույցն արձանագրում է, որ կառավարությունն ապահովել է իրավապահ ջանքերի կայուն համեստ մակարդակ, սակայն պատկան մարմինների կողմից գրանցվել են թրաֆիքինգի գծով ավելի քիչ գործեր ու դատապարտումներ: Հայաստանի քրեական օրենսգրքի 132 և 132-2 հոդվածներով արգելվում է թե՛ սեռական, թե՛ աշխատանքային թրաֆիքինգը և այդ հոդվածներով նախատեսվում է 5-ից 15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խիստ և համարժեք պատիժ է այնպիսի ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը:

2015թ. պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 14 նոր գործ (2014թ. քննվել է 10 նոր գործ), ընդ որում գործերից 4-ը առնչվում էին աշխատանքային թրաֆիքինգին:

Սեռական թրաֆիքինգի հետ կապված 10 գործերից 6-ով քննությամբ գործի հատկանիշները փոխվել են և ներկայացվել են բռնաբարության կամ մարմնավաճառության մեղադրանքներ, իսկ գործերից մեկը կարճվել է:

Պատկան մարմինների կողմից մեղադրանք է ներկայացվել 2 հոգու, իսկ դատարանների կողմից 2015թ. թրաֆիքինգի համար դատապարտվել են 3 հոգի. համեմատության համար նշվում է, որ 2014թ. մեղադրանք ներկայացվել է 7 հոգու և 7 հոգի էլ դատապարտվել են:

Թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածներից 2-ի համար սահմանվել է 11 տարվա ազատազրկում, իսկ 1-ի համար՝ 11.5 տարվա ազատազրկում:

Աշխատանքային թրաֆիքինգի գործերով քրեական հետապնդումները շարունակում էին դժվարություններ ստեղծել Հայաստանի քննիչների համար, քանի որ դեպքերի գերակշիռ մասը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանում, որի հետ իրավապահ համագործակցությունը մնում է դժվարին: Կառավարությունը թրաֆիքինգի ու զոհերի նույնացման հարցերով ուսուցումներ է ապահովել 250 ոստիկանության աշխատակիցների ու նոր սահմանապահների համար:

Արդարադատության նախարարությունը շարունակել է թրաֆիքինգին առնչվող հարցերը ներառել է քրեակատարողական հաստատությունների աշխատակիցների մարդու իրավունքների մասին պարտադիր ուսուցման ծրագրում:

Կառավարության կողմից թրաֆիքինգին առնչվող հանցանքներում պետական պաշտոնյաների հանցակցության մասին քննությունների, հետապնդումների ու դատապարտումների մասին հաղորդումներ չեն եղել:

Ըստ Պետքարտուղարության զեկույցի, կառավարությունը խորացրել է թրաֆիքինգի բացահայտված զոհերի պաշտպանությանն ուղղված ջանքերը: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքը 2015թ. հունիսից սկսել է գործել: Օրենքը հստակեցնում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության գործողություններն ուղղված թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացմանն ու աջակցությանը: Օրենքը նաև սահմանում է, որ զոհերի աջակցությունը պետք չէ պայմանավորել իրավապահների հետ համագործակցությամբ և սահմանում է նույն իրավունքներն ու ծառայությունները ՀՀ քաղաքացի ու օտարերկրացի զոհերի համար:

Օրենքով նախատեսված զոհերի փոխհատուցման մեխանիզմների ձևավորումը հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ դեռևս ավարտված չէր:

Կառավարության կողմից 2015թ. ընթացքում պաշտոնապես նույնացվել են թրաֆիքինգի 3 տղամարդ և 6 կին զոհեր (11զոհ 2014թ.-ին). Պատկան մարմինները նրանց բոլորին հայտնել են իրենց իրավունքների մասին, առկա ծառայությունների մասին, և զոհերից 5-ը օգտվել են հասարակական կազմակերպության կողմից առաջարկվող կացարանից: Կառավարությունն աջակցել է հասարակական կազմակերպություններից մեկին աշխատանքային թրաֆիքինգի զոհ մի տղամարդու Ռուսաստան հայրենադարձելու հարցում. զոհը չի մնացել կացարանում և իրեն թրաֆիքինգի ենթարկողների դեմ ցուցմունք չի տվել:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում հայկական դեսպանատան բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայում թրաֆիքինգի հայ զոհերի նույնացման հարցում: Ազգային անվտանգության ծառայությունը սահմանապահներին բաժանել է թրաֆիքինգի զոհերին աջակցելու վերաբերյալ 150 ձեռնարկներ:

2015թ. կառավարությունը թրաֆիքինգի զոհերին աջակցելու համար հատկացրել է 46.259.000 ՀՀ դրամ կամ 95.000 ԱՄՆ դոլար ու մասնակիորեն ֆինանսավորել է մի հասարակական կազմակերպության, որը կացարան է ապահովել 18 զոհի կամ խոցելի անձի, որոնցից 6-ը կացարան էին ուղղորդվել 2015թ. ընթացքում: Մեկ այլ հասարակական կազմակերպության կողմից գործարկվող կարճաժամկետ կացարանում աջակցություն են ստացել 7 զոհեր:

Կառավարությունը և տեղական հասարակական կազմակերպությունները համատեղ բոլոր զոհերին ապահովել են իրավական, հոգեբանական աջակցություն և բուժօգնություն, կացարան և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում: Թրաֆիքինգի զոհերը պետական ծրագրի շրջանակում իրավասու են օգտվել անվճար բուժօգնությունից. հաշվետու ժամանակահատվածում այս ծառայություններից օգտվել են 2 զոհ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հասարակական կազմակերպությունների կողմից գործարկվող ապաստարաններում տեղավորված զոհերից պահանջվել է առանց ուղեկցության դուրս գալու դեպքում ապաստարանի անձնակազմին տեղյակ պահել այդ մասին, սակայն նրանք ազատ էին իրենց հայեցողությամբ հեռանալ ապաստարանից, եթե աջակցության կարիք այլևս չէին զգում: Ծառայություններն հավասարապես հասանելի են եղել թե՛ կին, թե՛ տղամարդ զոհերի համար: Անչափահասների համար առանձին ապաստարան չի եղել, սակայն այդ զոհերին հնարավոր է եղել տեղավորել թրաֆիքինգի չափահաս զոհերի ապաստարանում կամ ուղղորդել դեպի մանկական խնամքի սոցիալական հաստատություններ:

Իրավական դաշտում տեղ գտած փոփոխության հետևանքով, որով 2015թ. հուլիսից կասեցվել են աշխատանքային տեսչության գործառույթների գերակշիռ մասը, աշխատանքային տեսուչներն այլևս անկարող էին պարբերական ստուգայցեր կատարել ու բացահայտել աշխատանքային թրաֆիքինգի նշանները: Վերջին մի քանի տարիների ընթացքում զոհերը քննությունների ու քրեական հետապնդման հարցերում համագործակցելիս ավելի մեծ վստահություն են ունեցել իրավապահների նկատմամբ, այնուհանդերձ, դիտորդները փաստում են, որ զոհերը խուսափում են քննությանն աջակցելուց մի շարք պատճառներով, այդ թվում՝ վախը թրաֆիքինգ իրականացնողների հետագա հաշվեհարդարից:

Կառավարությունը դեռևս չուներ տուժողների կամ վկաների պաշտպանության պաշտոնական մեխանիզմ: Տուժողների կամ վկաների պաշտպանության վերաբերյալ 2014թ.-ին օրենքի նախագիծ ներկայացվեց խորհրդարան, սակայն հաշվետու ժամանակաշրջանի ավարտին այն դեռևս ընդունված չէր:

2015թ. չեն եղել հաղորդումներ թրաֆիքինգի նույնացված զոհերի անհարկի կալանավորման մասին. թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով գործած հանցանքների համար օրենքով քրեական հետապնդում չի նախատեսվում: Այնուհանդերձ, գրանցվել է մեկ միջադեպ, երբ ոստիկանությունը ենթադրյալ թրաֆիքինգ իրականացնողին տրամադրել է տեղեկություն զոհի գտնվելու վայրի վերաբերյալ. իրականացվել է ծառայողական քննություն և ոստիկանական բաժանմունքի ղեկավարության նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Կառավարությունը շարունակել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված գործուն ջանքերը: Պետական տարբեր կառույցների կողմից իրականացվել են կանխարգելմանն ուղղված տարբեր ծրագրեր ու աշխատանքներ, թեպետ կառավարությունը նշում է, որ որոշ դիտորդների գնահատմամբ հանրային իրազեկման արշավներում թրաֆիքինգը բավարար հաճախ չի հիշատակվել: Ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութեր, մասնակցել թրաֆիքինգի հարցերին նվիրված հեռուստահաղորդումների:

Ոստիկանությունը կազմակերպել է իրազեկման մեծացմանն ուղղված քննարկումներ դպրոցներում, սահմանը հատող, ինչպես նաև Միջին Արևելքում ու Եվրոպայում բնակվող հայերին բաժանվել են տեղեկատվական թերթիկներ թրաֆիքինգի վտանգների վերաբերյալ:

Պետական կառույցները թրաֆիքինգի վերաբերյալ տեղեկություններ են զետեղել իրենց կայքերում, այդ թվում տեղեկություններ ոստիկանության կողմից գործարկվող թեժ գծի վերաբերյալ. թեժ գծին արված զանգերը հանգեցրել են կանխարգելիչ միջոցների ձեռնարկման ու հետաքննությունների: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը կանոնավոր նիստեր է գումարել, հրապարակել զեկույցներ գործունեության վերաբերյալ և ձեռնամուխ է եղել 2016-18թթ. Գործողությունների 5-րդ ազգային ծրագրի մշակմանը. գործողությունների նոր ծրագիրը հաշվետու ժամանակաշրջանի ավարտի դրությամբ դեռևս ընդունված չէր: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհուրդը տարվա մեջ միայն մեկ հանդիպում է ունեցել՝ պայմանավորված նախագահի հրաժարականով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի ավարտին նոր նախագահ արդեն նշանակվել էր: Կառավարությունը հակաթրաֆիքինգային ուսուցում է ապահովել իր դիվանագիտական աշխատակիցների և միջազգային խաղաղապահ ուժերի կազմում օտարերկրյա պետություններ ծառայության մեկնող զինծառայողների համար:

Պետքարտուղարության զեկույցում առաջարկվում է բարելավել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման հարցում, այդ թվում նաև՝ խորացնել զոհերի բացահայտման հետ կապված ուսուցումը պաշտոնյաների համար և աշխատանքային տեսուչներին օժտել կանոնավոր տեսչական ստուգումներ անցկացնելու ու անսպասելի ստուգայցերի միջոցով զոհերին բացահայտելու իրավասություններով և մեծացնել համագործակցությունն իրավապահների հետ. ընդունել գործողությունների նոր ազգային ծրագիր 2016-18թթ. համար. լիցենզավորել, կանոնակարգել ու ուսուցում ապահովել տեղական զբաղվածության ծառայությունների և գործակալների համար, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել Հայաստանի քաղաքացիների հարկադիր աշխատանքն արտերկրում. ապահովել նրբանկատ վերաբերմունքին ուղղված ուսուցում դատավորների ու փաստաբանների համար՝ բարելավելու վերաբերմունքը զոհերի հանդեպ, աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ հարկադիր աշխատանքի հայ զոհերին բացահայտելու և աշխատանքային թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցում, աշխատել հասարակական կազմակերպությունների հետ գտնելու ուղիներ Թուրքիայում հայ զոհերին բացահայտելու ու աջակցելու համար և ապահովելու վերաինտեգրումը, ընդունել օրենսդրություն տուժողների կամ վկաների պաշտպանության միջոցներ ձևավորելու համար. արդյունավետորեն մշակել և ներդնել թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմներ, շարունակել իրազեկվածությանն ուղղված արշավները՝ հասցնելով գյուղական ու սահմանամերձ համայնքներ և սոցիալական խնամքի հաստատություններից դուրս եկող երեխաներին և շարունակել ակտիվ գործընկերությունը քաղաքացիական հասարակության խմբերի հետ:

Ըստ զեկույցի, Հայաստանը սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Հայ կանայք և երեխաները ենթարկվում են սեռական ու աշխատանքային թրաֆիքինգը երկրի ներսում, ինչպես նաև սեռական թրաֆիքինգի Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: Հայաստանում սեռական թրաֆիքինգի են ենթարկել Չինաստանի քաղաքացի կանանց: Հայ տղամարդիկ հարկադիր աշխատանքի են ենթարկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում: Հայ կանայք և երեխաները երկրի ներսում խոցելի են համարվում մուրացկանության մեջ ներգրավվելու տեսանկյունից:

Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները: Կոնֆլիկտի հետևանքով տեղահանված անձանց, այդ թվում՝ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար առկա է շահագործման ռիսկը և պարտքի դիմաց նրանք ենթարկվել են աշխատանքային շահագործման:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:39 01/07/2016  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԱՄՆ պետքարտուղարության՝ 2015թ. զեկույցը՝ մարդկանց թրաֆիքինգի մասին (Հայաստան. 1-ին խումբ)
15:27 05/05/2016  |  ԼՐԱՀՈՍՍահմանվել է թրաֆիքինգի զոհերի աջակցության տրամադրման կարգը և չափերը
14:59 29/03/2016  |  Քրեական խրոնիկոնԹրաֆիքինգի գործով տուժողի խոցելիությունն օգտագործվել էր ընտանիքում
16:56 29/10/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար
12:35 21/10/2015  |  ԼՐԱՀՈՍԹրաֆիքինգի զոհերը հոգեկան առողջության հետ կապված խնդիրն են ունենում
09:30 25/09/2015  |  ՄամուլԱնչափահաս երեխաների աչքի առաջ ստիպել է կնոջը սեռական հարաբերություն ունենալ տարբեր մարդկանց հետ. «Իրավունք»
17:22 22/07/2015  |  Քրեական խրոնիկոնԹրաֆիքինգի կծիկը շարունակում է քանդվել. Բացահայտվել է Նելլի Ներսիսյանի հերթական զոհը
19:02 28/05/2015  |  Քրեական խրոնիկոնՍեռական շահագործման ենթարկված չինուհիների գործը դատարանում է
15:31 22/05/2015  |  Քրեական խրոնիկոնՉինացիները չինուհիներին թրաֆիքինգի են ենթարկել Երևանում
17:40 07/05/2015  |  Միջազգային լրահոսՆեպալի գյուղերը դարձել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների թիրախը

Արխիվ

[]