ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունն ամեն կերպ սատարելու է Վերին Լարսում մնացած քաղաքացիներին. Փոխվարչապետը ներկայացրեց իրականացվող աշխատանքները 06/30/2016 12:54 | ԼՐԱՀՈՍ
Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը կառավարության ուշադրության կենտրոնում է: Կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց Փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և միջազգային բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիլելյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով ներկայացնելով անցակետում տիրող իրավիճակը: Մինչ այդ, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Արտակարգ իրավիճակների ու տրանսպորտի ու կապի նախարարները ինտենսիվ աշխատում են իրենց գործընկերների հետ, ամենօրյա շփումների մեջ
են:
Վաչե Գաբրիելյանի տեղեկացմամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-ից 135 կմ հատվածը հունիսի 23-ից հորդառատ անձրևների ու հունից դուրս եկած Թերեք գետը հեղեղել է:
«Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով: Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի ու կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ ինչպես նշվեց, Արտակարգ իրավիճակների ու տրանսպորտի ու կապի նախարարները ինտենսիվ շփման մեջ են թե Վրաստանի, և թե ՌԴ իրենց գործընկերների հետ: Վարչապետի նամակով ՌԴ կառավարությունն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար: ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան ուղղությամբ իրականացրելէ արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնափաթվում են: Նովոռոսիյսկ-Վառնա-Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռները հուլիսի երեքին կհասնեն Բաթումի: Ըստ փոխվարչապետի՝ հուլիսի չորսին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են:
«Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է նավամատույցին մոտենալու թույլտվությանը: Իսկ հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը, և ևս 50 բեռնատար մեքենաներով՝ դեպի Փոթի: Առկա տեղեկատվության համաձայն, բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում են 15-20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաների, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում: Ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն Վլադիկավկազի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ մեքենաներին: Կուտակումներ կան նաև Կրասնոդար և Ռոստով քաղաքների մերձակայքում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով արդեն իսկ արտահանվել է շուրջ տասը հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է: Բոլոր բեռնափոխադրողներին փոխվարչապետը հորդորեց կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել, որպեսզի կուտակումներ չստեղծվեն: Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխվել է դեպի իր նախկին ուղղություն, որի մաքրման աշխատանքերը դեռ շարունակվում են: Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն շատ հստակ պարզ կլինի ճանապարհների վերականգման համար անհրաժեշտ ժամանակը:
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նախնական գնահատակներով, աշխատանքները կարող են տևել երկուսից երեք շաբաթ:
«Այդ ընթացքում մեր տրանսպորտի ու կապի նախարարությունը և ԱԻն-ն աշխատելու են բանկչության ու իրենց գործընկերների հետ անընդհատ: Հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին, և ըստ անհրաժշետության՝ դիմել մեր ծառայություններին: Կառավարությունն ամեն ինչ անելու է՝ սատարելու մեր քաղաքացիներին, թե ՀՀ գալու ,թե բեռնափոխադրումներ իրականացնելու համար»,- ասաց փոխվարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից