ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորը ոտնահարել է Սահմանադրությունն ու օրենքները. պաշտպան 06/30/2016 13:10 | ԼՐԱՀՈՍ
Առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու մեջ մեղադրվող Արտակ Գալստյանի պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանը դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով: Փաստաբանը խնդրում է կարգապահական վարույթ հարուցել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի վարքագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6–րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոններին համապատասխանության հարցը պարզելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշյալ հոդվածի համաձայն, պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները, այն է՝ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Ըստ փաստաբանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր հայտարարություններով ոտնահարել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 31-րդ, 39-րդ, 61-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 71-րդ, 162-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածները, ՀՀ Փաստաբանության մասին օրենքի 21 –րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված նորմերը:
Դա դրսևորվում է նրանով, որ Տիգրան Ուրիխանյանի կողմից 17.05.2016թ. արված հայտարարություններում արտահայտված «… Պարզվեց, որ սրանց թիկունքում կենդանաբանական օրգանիզմներ կան…», «… բացահայտ տականքություններով, ապազգային մակարդակի անբարոյական ստով ու այլանդակությամբ են դրսևորվում, շորթողին զոհ են սարքել ու սեփական փտախտի հոտն են տարածում ինտերնետով մեկ…: Այդ կայքերի հետ կապված փաստաբան կոչվողների խունտան, որը թաթախված է բազմաթիվ պատմությունների մեջ ու փողի դիմաց մարդ վարկաբեկելու բիզնեսով է զբաղված… Իսկ օրենքի թակարդն ընկած հանցագործին փրկելու խնդիր ունեն նրանք ովքեր վառվում են հասկանալով, որ նրանց օրերը հաշված են…»:
22.06.2016թ. արված հայտարարություններում արտահայտված «…Երբ ձերբակալվեց Անիի հանցակից ու հովանավոր ՀՀ Ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, «Արմքրայմնյուզ» կայքի սեփականատեր Արտակ Գալստյանը…» արտահայտությունները ակնհայտորեն խախտում են ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածները, մասնավորապես, պատգամավորի կողմից հասցվում են վիրավորանքներ, անձանց անբարոյական, տականք, այլանդակ, շորթող, հանցագործ անվանելով և ակնհայտ անձնական հակակրանք արտահայտելով:
Անձի պաշտպան ունենալու և պաշտպանության իրավունքից օգտվելը գնահատվում է որպես հանցագործության կոծկում, բազմաթիվ պատմությունների մեջ թաթախված լինելու մեղադրանք է հնչեցվում:
Սուսաննա Սարգսյանը հիշեցնում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին. «Ինչո՞ւ է հրապարակայնորեն «հանցագործ», «շորթող» անվանում և դրանով հանդերձ պիտակավորում դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործով մեղադրյալներին, որոնց մեղքը դեռևս ապացուցված չէ օրենքով սահմանված ընթացակարգերով, օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով»:
Փաստաբանը եզրահանգում է, որ պատգամավորը, ոտնահարելով ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով անձին տրված անօտարելի իրավունքները, անձի պաշտպանությունն իրականացնող փաստաբանին մեղադրել է հանցագործությունների կոծկման մեջ, փաստաբանին փաստացի նույնացնելով իր պաշտպանյալի հետ և ինչո՞ւ չէ դրանով իսկ փաստաբանին դարձնելով հետապնդման թիրախ:
Սուսաննա Սարգսյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ Տ.Ուրիխանյանի հրապարակումների առնչությամբ մի շարք հանգամանքներ պարզելու համար վերջինիս հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել նաև նախաքննության մարմնին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ