Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Բանակցությունների ընթացքում մենք երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի Արցախի ինքնավարության տրամադրումը Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար 06/30/2016   10:21  |  Ղարաբաղյան հակամարտություն

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին հնչած հարցերին:

Գերմանիայի երկրորդ հեռուստատեսություն. Հարցս ուղղում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Դուք քիչ առաջ գոհունակություն հայտնեցիք Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ: Պարոն նախարար, կարո՞ղ եք ասել, թե ինչ է դա նշանակում Հայաստանի քաղաքականության համար:

Էդվարդ Նալբանդյան. Մեր քաղաքականությունն ուղղված է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը: Եվ Բունդեսթագի ընդունած այս որոշումը կարևոր է ոչ միայն ճանաչման և դատապարտման իմաստով, այլ նաև մեծ նպաստ է կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Շատ կարևոր էր այն իմաստուն ձևակերպումը, որ արվեց՝ ի շարունակություն նախագահ Գաուկի՝ անցյալ տարի արված հայտարարարության, որով Գերմանիան նաև ճանաչում է պատասխանատվության իր մասը: Դա շատ կարևոր քայլ է միջազգային հանրության ջանքերում՝ ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Արմենիա հեռուստաընկերություն. Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդյանին: Ադրբեջանի նախագահն իր վերջին ելույթում հայտարարեց, որ պատրաստ է քննարկել Արցախի ինքնավարության հարցը. իբրև թե Ղարաբաղին կարող է տրվել միայն ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում` բերելով Նախիջևանի օրինակը։ Ալիևը ասել է, թե հանդիպմանը հենց դրա մասին է խոսվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Էդվարդ Նալբանդյան. Ասեմ, որ ադրբեջանական կողմի հետ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս, թե արդյոք այս անգամ հնարավոր կլինի հարգել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ես միշտ իրենց պատասխանում եմ՝ սպասեք, ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա Բաքու, և կտեսնենք, թե ինչ շինծու վարկածներ կներկայացնի, և դրանից հետո եզրակացություններ կանենք, թե ինչքանով հնարավոր կլինի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և պայմանավորվածությունները իրականացնել: Ցավոք, այսօր Ադրբեջանը, ըստ էության, անում է այն, ինչը եռանախագահող երկրներից մեկը դիպուկ բնորոշեց՝ փորձել իր կողմը պարանը քաշել կամ ինչ-որ կերպ հանրային կարծիքի մոտ տպավորություն ստեղծել, թե հենց իրենց ի նպաստ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այս կարգի մոտեցումը բանակցային գործընթացի համար չի կարող նպաստավոր լինել:

Ժամանակին Նախիջևանը հայաշատ էր, իսկ այսօր ամբողջովին հայաթափված, ինչպես նաև դարերի պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացված է։ Եվ այսօր դա օրինա՞կ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից՝ որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար:

Սա այն վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող լինել բանակցությունների առարկա և չի էլ լինի: Բանակցությունների ընթացքում մենք երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի Լեռնային Ղարաբաղին ինքնավարության տրամադրումը Ադրբեջանի կազմում, ինչպես որ ներկայացնում է ադրբեջանական կողմը: Եռանախագահող երկրներն ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային պարտադիր իրավական ուժ: Սա է ասում Հայաստանը, սա են ասում եռանախագահող երկրները` ամենաբարձր մակարդակով: Հիմա ու՞մ հավատանք. Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը:

Դա ինչ-որ շինծու վարկած է, որը ներկայացվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից: Այս կարգի վարկածներին վերջին շրջանում հնչեցին նաև համապատասխան գնահատականներ եռանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից: Այնպես որ դրան որևէ բան ավելացնելու կարիք չկա:

Մեդիամաքս. Երկու հարց ունեմ: Առաջին հարցս Ձեզ, պարոն Նալբանդյան: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող դեսպանների վերջին հայտարարության մեջ կոչ էր արվում, բավականին աբսուրդ կոչ. բացի Ադրբեջանից, նաև կոչ էր արվում Հայաստանին վերացնել դեսպան Կասպշիկի թիմի ընդլայնման և հետաքննության մեխանիզմի ստեղծման համար առկա խոչընդոտները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Եվ արդյո՞ք նման կոչերը օգտակար են պայմանավորվածությունների կատարման համար։

Էդվարդ Նալբանդյան. Ձեր հարցը, կարծում եմ, նաև պատասխան էլ է պարունակում: Ավելացնեմ, որ ակնհայտ է, թե ում է ուղված եռանախագահների խոսքը։ Հայաստանը բազմիցս մեխանիզմի ստեղծմանը և գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի, մշտադիտարկման առաքելության ընդլայնմանը կողմ է արտահայտվել: Եվ դա ոչ միայն վերջին շրջանում, այլ արվել է, հիշեցնեմ դեռ 2011թ., 2012թ.՝ մարտ, հունվար ամիսներին՝ գագաթաժողովների ժամանակ և դրանցից հետո. գագաթաժողովների, որոնք կազմակերպվել էին Ռուսաստանի նախագահի կողմից, և որին մասնակցում էին Հայստանի և Ադրբեջանի նախագահները:

Այդ մասին, հիշեցնեմ, նաև ընդգծեցին եռանախագահող երկրներն անցյալ տարի սեպտեմբերին, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում ունեցան ՄԱԿ-ում՝ Նյու-Յորքում` Գլխավոր ասամբլեայի շրջանակներում եռանախագահների հետ: Եռանախագահող դեսպաններն իրենց հատուկ հայտարարության մեջ ընդգծեցին, որ Հայաստանը համաձայնել է այդ առաջարկին, և կոչ արեցին Ադրբեջանին անել նույնը:

Նշեմ, որ այս վերջին պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ժամանակ, ցավոք, Ադրբեջանն անմիջապես այդ գագաթաժողովներից հետո ձևացրեց, թե այդպիսի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, և թե եռանախագահներն իրենց անձնական կարծիքն են արտահայտել:

Դրանով Ադրբեջանը, կարծես թե, փորձում է պնդել, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախարարները կեղծարարությամբ էին զբաղվում, երբ իրենց համատեղ հայտարարության մեջ նշեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանձնառություն են ստանձնել և պայմանավորվել են Կասպշիկի թիմի ընդլայնման և մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Իհարկե, հասկանալի է, որ այն, ինչ ասում են եռանախագահող երկրները, այն է, ինչի շուրջ պայմանավորվել են Վիեննայում։ Բայց, ցավոք, Ադրբեջանը փորձում է հետքայլ անել։ Երբ այդ թիմի ընդլայնման վերաբերյալ հարցը դրվեց Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի համապատասխան հանձնաժողովում հունիսի 3-ին, Ադրբեջանը միակ երկիրն էր, որ դեմ դուրս եկավ դրան։

Դա կրկնվեց հունիսի 7-ին, այնուհետև հունիսի 22-ին. այսինքն` ադրբեջանցիները երեք անգամ մերժեցին: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչում է, թե իբրև իրենք չգիտեն, թե ինչի մասին է խոսքը գնում, ինչ է հետաքննության մեխանիզմը: Ձեզ հիշեցնեմ, որ եռանախագահող երկրներն իրենց հրապարակավ հայտարարության մեջ դեռ հունիսի 4-ին նշեցին, որ մայիսի վերջին և հունիսի սկզբին կողմերի արտաքին գործերի նախարարներին են հանձնել մեխանիզմի վերաբերյալ մանրամասն առաջարկները: Դա առաջին անգամը չէր, որ եռանախագահները ներկայացնում էին մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկներ։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը ձևացնում է, որ ոչ մի բան ոչ տեսել է, ոչ լսել: Սա Ձեր ասած աբսուրսդի ևս մեկ դրսևորում է:

Մենք շարունակելու ենք եռանախագահող երկրների հետ և նաև ԵԱՀԿ գործող նախագահության հետ միասին աշխատանքներն այս ուղղությամբ։ Դեռ հունվար ամսին ԵԱՀԿ գործող նախագահությունը հայտարարեց, որ աջակցում է համանախագահող երկրների առաջարկները՝ թե անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման, թե մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Հ2 հեռուստաընկերություն. Ինչպե՞ս եք գնահատում Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի արդյունքները։

Էդվարդ Նալբանդյան. Բրեքսիտի վերաբերյալ կարող եմ ասել, որ դա Բրիտանիայի ժողովրդի ընտրությունն է, և մենք հարգանքով ենք վերաբերվում այդ ընտրությանը: Ամեն երկիր ինքն է որոշում, թե որ ինտեգրացիոն գործընթացներում ինչ մակարդակով է ցանկանում մասնակցել: Ինչ վերաբերում է Հայստանին, ապա մենք շարունակելու ենք ջանքերը՝ առավել զարգացնելու և խորացնելու մեր փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի, նաև Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ:


Հյուսիս-գերմանական հեռուստատեսություն. Հարց երկու նախարարներին: Բանակցությունները սկսելուց հետո, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են դրանք ընթանալ:

Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, եթե լիակատար հարգվեն 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը և համապատասխան պայմաններ ստեղծվեն՝ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում, ապա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները։ Իսկ բանակցությունների գլխավոր նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումն է, որի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչումը և դրա իրացումը:

Sputnik. Հարց երկու նախարարներին. ինչպե՞ս եք գնահատում անցյալ տարի Թուրքիայում խոցված Ռուսաստանի ինքնաթիռի վերաբերյալ Էրդողանի նամակը Պուտինին։ Արդյո՞ք սա Թուրքիայի քաղաքականության փոփոխություն է:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, դա ռուսական և թուրքական կողմերի քննարկվելիք և լուծվելիք խնդիրներ են:

Բայց հավելեմ, որ վերջին տարիներին Թուրքիան, դեռ չլուծած իր անցյալի շատ բարդ խնդիրները, շարունակաբար նորանոր խնդիրներ է հարուցում և, հայտնվելով բավական բարդ իրավիճակներում, երբեմն փորձում է դրանց տակից դուրս գալ: Այն խնդիրները, որոնք ստեղծվեցին բոլոր հարևան երկրների հետ՝ Թուրքիայի ղեկավարության օրհնությամբ և հովանավորությամբ, բերել են մի իրավիճակի, որ նախորդ վարչապետի կողմից թողնված խնդրահարույց ժառանգությունը բավական խճճված է, և այդ կծիկը քանդելու համար երկարատև ջանքեր կպահանջվեն:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:31 27/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՌուստամյանը բանակցություններում առաջընթացի կարևոր պայման համարում է Ադրբեջանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը
15:51 27/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանի հետ բանակցելիս միշտ պետք է փայտը մի ձեռքում պահել. Արտակ Զաքարյանը Ալիևի հայտարարությունների մասին
14:53 27/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանը Իլհամ Ալիևին
17:16 24/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՆալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները հաղթահարելու քայլերը
16:28 22/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԷդվարդ Նալբանդյանը պատասխանել է Մամեդովի հայտարարությանը
14:07 21/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՖրանսիայի դեսպան. Հետաքննության մեխանիզմի ստեղծումն ընթացքի մեջ է. Mediamax
17:40 20/06/2016  |  ԼՐԱՀՈՍ«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
22:11 18/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄինսկի խմբի անդամ բոլոր պետությունները հանդես են գալիս այն տեսանկյունից, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. փորձագետ
17:15 15/06/2016  |  ԼՐԱՀՈՍԱՊՀ տարածքում հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լավրով
13:10 15/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանին զսպելու միջազգային գործոնի ազդեցությունը վերականգնվում է. քաղաքագետ

Արխիվ

[]