Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան

Բանակցությունների ընթացքում մենք երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի Արցախի ինքնավարության տրամադրումը Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար 06/30/2016   10:21  |  Ղարաբաղյան հակամարտություն

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին հնչած հարցերին:

Գերմանիայի երկրորդ հեռուստատեսություն. Հարցս ուղղում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Դուք քիչ առաջ գոհունակություն հայտնեցիք Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ: Պարոն նախարար, կարո՞ղ եք ասել, թե ինչ է դա նշանակում Հայաստանի քաղաքականության համար:

Էդվարդ Նալբանդյան. Մեր քաղաքականությունն ուղղված է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը: Եվ Բունդեսթագի ընդունած այս որոշումը կարևոր է ոչ միայն ճանաչման և դատապարտման իմաստով, այլ նաև մեծ նպաստ է կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Շատ կարևոր էր այն իմաստուն ձևակերպումը, որ արվեց՝ ի շարունակություն նախագահ Գաուկի՝ անցյալ տարի արված հայտարարարության, որով Գերմանիան նաև ճանաչում է պատասխանատվության իր մասը: Դա շատ կարևոր քայլ է միջազգային հանրության ջանքերում՝ ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Արմենիա հեռուստաընկերություն. Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդյանին: Ադրբեջանի նախագահն իր վերջին ելույթում հայտարարեց, որ պատրաստ է քննարկել Արցախի ինքնավարության հարցը. իբրև թե Ղարաբաղին կարող է տրվել միայն ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում` բերելով Նախիջևանի օրինակը։ Ալիևը ասել է, թե հանդիպմանը հենց դրա մասին է խոսվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Էդվարդ Նալբանդյան. Ասեմ, որ ադրբեջանական կողմի հետ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս, թե արդյոք այս անգամ հնարավոր կլինի հարգել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Ես միշտ իրենց պատասխանում եմ՝ սպասեք, ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա Բաքու, և կտեսնենք, թե ինչ շինծու վարկածներ կներկայացնի, և դրանից հետո եզրակացություններ կանենք, թե ինչքանով հնարավոր կլինի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և պայմանավորվածությունները իրականացնել: Ցավոք, այսօր Ադրբեջանը, ըստ էության, անում է այն, ինչը եռանախագահող երկրներից մեկը դիպուկ բնորոշեց՝ փորձել իր կողմը պարանը քաշել կամ ինչ-որ կերպ հանրային կարծիքի մոտ տպավորություն ստեղծել, թե հենց իրենց ի նպաստ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այս կարգի մոտեցումը բանակցային գործընթացի համար չի կարող նպաստավոր լինել:

Ժամանակին Նախիջևանը հայաշատ էր, իսկ այսօր ամբողջովին հայաթափված, ինչպես նաև դարերի պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացված է։ Եվ այսօր դա օրինա՞կ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից՝ որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար:

Սա այն վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող լինել բանակցությունների առարկա և չի էլ լինի: Բանակցությունների ընթացքում մենք երբևէ չենք քննարկել և չենք էլ քննարկի Լեռնային Ղարաբաղին ինքնավարության տրամադրումը Ադրբեջանի կազմում, ինչպես որ ներկայացնում է ադրբեջանական կողմը: Եռանախագահող երկրներն ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային պարտադիր իրավական ուժ: Սա է ասում Հայաստանը, սա են ասում եռանախագահող երկրները` ամենաբարձր մակարդակով: Հիմա ու՞մ հավատանք. Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը:

Դա ինչ-որ շինծու վարկած է, որը ներկայացվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից: Այս կարգի վարկածներին վերջին շրջանում հնչեցին նաև համապատասխան գնահատականներ եռանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից: Այնպես որ դրան որևէ բան ավելացնելու կարիք չկա:

Մեդիամաքս. Երկու հարց ունեմ: Առաջին հարցս Ձեզ, պարոն Նալբանդյան: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող դեսպանների վերջին հայտարարության մեջ կոչ էր արվում, բավականին աբսուրդ կոչ. բացի Ադրբեջանից, նաև կոչ էր արվում Հայաստանին վերացնել դեսպան Կասպշիկի թիմի ընդլայնման և հետաքննության մեխանիզմի ստեղծման համար առկա խոչընդոտները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Եվ արդյո՞ք նման կոչերը օգտակար են պայմանավորվածությունների կատարման համար։

Էդվարդ Նալբանդյան. Ձեր հարցը, կարծում եմ, նաև պատասխան էլ է պարունակում: Ավելացնեմ, որ ակնհայտ է, թե ում է ուղված եռանախագահների խոսքը։ Հայաստանը բազմիցս մեխանիզմի ստեղծմանը և գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի, մշտադիտարկման առաքելության ընդլայնմանը կողմ է արտահայտվել: Եվ դա ոչ միայն վերջին շրջանում, այլ արվել է, հիշեցնեմ դեռ 2011թ., 2012թ.՝ մարտ, հունվար ամիսներին՝ գագաթաժողովների ժամանակ և դրանցից հետո. գագաթաժողովների, որոնք կազմակերպվել էին Ռուսաստանի նախագահի կողմից, և որին մասնակցում էին Հայստանի և Ադրբեջանի նախագահները:

Այդ մասին, հիշեցնեմ, նաև ընդգծեցին եռանախագահող երկրներն անցյալ տարի սեպտեմբերին, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում ունեցան ՄԱԿ-ում՝ Նյու-Յորքում` Գլխավոր ասամբլեայի շրջանակներում եռանախագահների հետ: Եռանախագահող դեսպաններն իրենց հատուկ հայտարարության մեջ ընդգծեցին, որ Հայաստանը համաձայնել է այդ առաջարկին, և կոչ արեցին Ադրբեջանին անել նույնը:

Նշեմ, որ այս վերջին պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ժամանակ, ցավոք, Ադրբեջանն անմիջապես այդ գագաթաժողովներից հետո ձևացրեց, թե այդպիսի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, և թե եռանախագահներն իրենց անձնական կարծիքն են արտահայտել:

Դրանով Ադրբեջանը, կարծես թե, փորձում է պնդել, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախարարները կեղծարարությամբ էին զբաղվում, երբ իրենց համատեղ հայտարարության մեջ նշեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանձնառություն են ստանձնել և պայմանավորվել են Կասպշիկի թիմի ընդլայնման և մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Իհարկե, հասկանալի է, որ այն, ինչ ասում են եռանախագահող երկրները, այն է, ինչի շուրջ պայմանավորվել են Վիեննայում։ Բայց, ցավոք, Ադրբեջանը փորձում է հետքայլ անել։ Երբ այդ թիմի ընդլայնման վերաբերյալ հարցը դրվեց Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի համապատասխան հանձնաժողովում հունիսի 3-ին, Ադրբեջանը միակ երկիրն էր, որ դեմ դուրս եկավ դրան։

Դա կրկնվեց հունիսի 7-ին, այնուհետև հունիսի 22-ին. այսինքն` ադրբեջանցիները երեք անգամ մերժեցին: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչում է, թե իբրև իրենք չգիտեն, թե ինչի մասին է խոսքը գնում, ինչ է հետաքննության մեխանիզմը: Ձեզ հիշեցնեմ, որ եռանախագահող երկրներն իրենց հրապարակավ հայտարարության մեջ դեռ հունիսի 4-ին նշեցին, որ մայիսի վերջին և հունիսի սկզբին կողմերի արտաքին գործերի նախարարներին են հանձնել մեխանիզմի վերաբերյալ մանրամասն առաջարկները: Դա առաջին անգամը չէր, որ եռանախագահները ներկայացնում էին մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկներ։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը ձևացնում է, որ ոչ մի բան ոչ տեսել է, ոչ լսել: Սա Ձեր ասած աբսուրսդի ևս մեկ դրսևորում է:

Մենք շարունակելու ենք եռանախագահող երկրների հետ և նաև ԵԱՀԿ գործող նախագահության հետ միասին աշխատանքներն այս ուղղությամբ։ Դեռ հունվար ամսին ԵԱՀԿ գործող նախագահությունը հայտարարեց, որ աջակցում է համանախագահող երկրների առաջարկները՝ թե անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման, թե մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Հ2 հեռուստաընկերություն. Ինչպե՞ս եք գնահատում Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեի արդյունքները։

Էդվարդ Նալբանդյան. Բրեքսիտի վերաբերյալ կարող եմ ասել, որ դա Բրիտանիայի ժողովրդի ընտրությունն է, և մենք հարգանքով ենք վերաբերվում այդ ընտրությանը: Ամեն երկիր ինքն է որոշում, թե որ ինտեգրացիոն գործընթացներում ինչ մակարդակով է ցանկանում մասնակցել: Ինչ վերաբերում է Հայստանին, ապա մենք շարունակելու ենք ջանքերը՝ առավել զարգացնելու և խորացնելու մեր փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի, նաև Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ:


Հյուսիս-գերմանական հեռուստատեսություն. Հարց երկու նախարարներին: Բանակցությունները սկսելուց հետո, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են դրանք ընթանալ:

Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, եթե լիակատար հարգվեն 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը և համապատասխան պայմաններ ստեղծվեն՝ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում, ապա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները։ Իսկ բանակցությունների գլխավոր նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումն է, որի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչումը և դրա իրացումը:

Sputnik. Հարց երկու նախարարներին. ինչպե՞ս եք գնահատում անցյալ տարի Թուրքիայում խոցված Ռուսաստանի ինքնաթիռի վերաբերյալ Էրդողանի նամակը Պուտինին։ Արդյո՞ք սա Թուրքիայի քաղաքականության փոփոխություն է:

Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, դա ռուսական և թուրքական կողմերի քննարկվելիք և լուծվելիք խնդիրներ են:

Բայց հավելեմ, որ վերջին տարիներին Թուրքիան, դեռ չլուծած իր անցյալի շատ բարդ խնդիրները, շարունակաբար նորանոր խնդիրներ է հարուցում և, հայտնվելով բավական բարդ իրավիճակներում, երբեմն փորձում է դրանց տակից դուրս գալ: Այն խնդիրները, որոնք ստեղծվեցին բոլոր հարևան երկրների հետ՝ Թուրքիայի ղեկավարության օրհնությամբ և հովանավորությամբ, բերել են մի իրավիճակի, որ նախորդ վարչապետի կողմից թողնված խնդրահարույց ժառանգությունը բավական խճճված է, և այդ կծիկը քանդելու համար երկարատև ջանքեր կպահանջվեն:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:31 27/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՌուստամյանը բանակցություններում առաջընթացի կարևոր պայման համարում է Ադրբեջանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը
15:51 27/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանի հետ բանակցելիս միշտ պետք է փայտը մի ձեռքում պահել. Արտակ Զաքարյանը Ալիևի հայտարարությունների մասին
14:53 27/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանը Իլհամ Ալիևին
17:16 24/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՆալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները հաղթահարելու քայլերը
16:28 22/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԷդվարդ Նալբանդյանը պատասխանել է Մամեդովի հայտարարությանը
14:07 21/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՖրանսիայի դեսպան. Հետաքննության մեխանիզմի ստեղծումն ընթացքի մեջ է. Mediamax
17:40 20/06/2016  |  ԼՐԱՀՈՍ«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
22:11 18/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄինսկի խմբի անդամ բոլոր պետությունները հանդես են գալիս այն տեսանկյունից, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. փորձագետ
17:15 15/06/2016  |  ԼՐԱՀՈՍԱՊՀ տարածքում հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լավրով
13:10 15/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանին զսպելու միջազգային գործոնի ազդեցությունը վերականգնվում է. քաղաքագետ

Արխիվ

[]