ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՕՊ համաձայնագիրը մենք վավերացնում ենք՝ ելնելով բացառապես ՀՀ-ի շահերից. վստահեցնում է ԱԺ փոխնախագահը 06/29/2016 13:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՕՊ համաձայնագրի վավերացումն մենք անում ենք՝ ելնելով բացառապես ՀՀ-ի շահերից: ԱԺ այսօրվա արտահերթ նիստում՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի խիստ քննադատական ելույթին:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, թե այս փաստաթղթի վավերացումն անհրաժեշտ է մեզ: Երկրորդ՝ մեր նման երկիրը պետք է դաշնակցի այն պետությունների կամ նրանցից մեկի հետ, ում բանակները գտնվում են մեր տարածաշրջանում:
Նա նշեց, որ մեր տարածաշրջանում գտնվում են թուրքական ու ռուսական բանակները՝ ապա հայտարարեց. «Մեկ անգամ մենք այդ սխալը կատարել ենք, և մենք պետք է դաշնակցենք Ռուսաստանի հետ, ռուսական և հայկական բանակների դաշնակցությունը ռազմավարական է, ստրատեգիական է ու երկարաժամկետ»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին և մասնավորապես ընդդիմադիր պատգամավորի կողմից ռուս-թուրքական 1921թ.-ի մարտի 16-ի պայմանագրի մասին հիշատակմանը, ապա, ըստ Է.Շարմաղանովի, պետք չէ նույնացնել «բոլշևիկ» և «Ռուսաստան» եզրույթները.
«Այնքան վնաս, որ հասցրել են բոլշևիկները Ռուսական կայսրությանն ու ռուսական պետությանը, որևէ այլ պետության չեն հասցրել»:
«Թուրքիայի ու ՌԴ-ի շահերն ինչքան էլ համընկնեն, նրանք կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ առումով ոչ միայն մրցակիցներ են, այլեւ՝ հակառակորդներ, բայց դա չի նշանակում, որ գլոբալացված աշխարհում պետք է անեն ինչ լինի սև ու սպիտակ»,-վստահեցրեց Է.Շարմազանովը:
ՀԱՊԿ-ի հետ համագործակցության քննադատությանն ի պատասխան նա նշեց, թե ՀԱՊԿ-ը մեզ շատ բան է տվել, մասնավորապես՝ «այսօր այն սպառազինությունը, որ մենք ստանում ենք, ստանում ենք այդ պայմանագրի շրջանակներում»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, թե ապրիլյան դեպքերից հետո նման համաձայնագրի քննարկումը խոսում է այն մասին, ՀՀ-ն անկախ պետության քաղաքականություն չի վարում.
«Եթե վարեինք, կունենայինք 200 միլիոն արժողութամբ վարկային համաձայնագրի սպառազինություն, որը պետք է տրամադրվեր»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, թե այստեղ որևիցե մեկը չասաց, թե դա երբ է լինելու:
Անդրադառնալով Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերություններին, Զ. Փոստանջյանը նշեց, որ ՀՀ-ն չի խանդում, սակայն խնդիրն այն է, որ ռուսական արտադրության «սմերչներ»-ը Ադրբեջանը կիրառում է մեր դեմ:
«Դարձել ենք ՌԴ-ի արբանյակը, ՌԴ-ն ունի իր շահերը, իսկ ՌԴ-ի եւ Թուրքիայի եղբայրության 1921 թվականի պայմանագրի դրույթները գործում են»,-հայտարարեց նա:
Ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծեց, որ «մենք մի միության մեջ ենք, որտեղ անդամները մեր թշնամիներն են, թշնամիների լավագույն բարեկամներն են, և հիմա էլ հակաօդային համաձայնագիր եք ուզում վավերացնել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ