ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քալաշ Սլոյան. Մյուս որդիս պետք է գա սահման եւ պահպանի իր զոհված եղբոր հուշաքարը 06/29/2016 16:40 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի հայր Քալաշ Սլոյանը, ով հերոսացել է Արցախյան ազատամարտում՝ 1992-94 թվականներին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում, թիվ 116 մարտական հենակետում հունիսի 28-ին «Կրասնի» ջոկատի կողմից տեղադրված հուշարձանի բացման ժամանակ հայտարարեց, որ նպատակ ունի պայմանագրային զինծառայության ուղարկել իր մյուս որդուն, ով պետք է զենքը ձեռքին պաշտպանի ոչ միայն հայրենի երկրի սահմանները, այլ նաեւ՝ Քյարամի եւ նրա մարտական ընկերների պատվին կանգնեցված հուշաքարն ու խաչը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Քալաշ Սլոյանը րոպեներ շարունակ կանգնել էր խրամատի այն հատվածում, որտեղ թշնամու դեմ անհավասար կռվում ընկել էին Արմենակ Ուրֆանյանը եւ Քյարամ Սլոյանը եւ հայրական արցունք էր թափում որդու արյամբ ներծծված հայրենյաց սուրբ հողին:
«Ինձ այդպես էլ պարզ չեղավ, թե թշնամիները Քյարամին ողջ, թե մեռած են գլխատել: Բայց, դատելով դիրքի մեջ աջուձախ ցրված պարկուճներից, թշնամու արձակած արկերի անթիվ բեկորներից, որ շաղ են տրված ամենուր, մարտը եղել է համառ ու երկար: Որդուս մարտական ընկերները հաստատում են, որ Քյարամն ու մարտական մյուս ընկերները թշնամու շատ դիակներ են փռել՝ կռվելով մինչեւ արյան վերջին կաթիլը: Քյարամի հիշատակի ու անվան համար պատրաստ եմ աշխարհի ծայրն էլ գնալ, միայն թե նրա մասին նորից լսեմ, շփվեմ նրա ընկերների հետ, նրա թողած մասունքների հետ, որ խնամքով պահպանում են ընկերները: Երբ հուշաքարի մասին լսեցի, նորից ինձ զավակիս արյունը կանչեց, չէի կարող չգալ, թեեւ ճանապարհը հեռու էր, դժվարին»-»Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քալաշ Սլոյանը:Նախկին ազատամարտիկին եւ զոհված հերոսի հորը, սակայն, մտահոգում է իր զավակին ու նրա մարտական ընկերներին նվիրված հուշարձանի, առհասարակ ր սահմանների պաշտպանության խնդիրը:»Ես պետք է խնդրեմ մեր զինկոմին, որ մյուս որդուս վերցնեն պայմանագրային զինծառայության եւ հատուկ ուղարկեն 116-րդ մարտական դիրք, որ նա ﬔր սահմանի հետ մեկտեղ պաշտպանի նաեւ իր եղբոր սրբավայրը: Սա պատվի հարց է, եւ թշնամին միշտ պետք է արժանի հակահարված ստանա»,-հուշաքարի բացման արարողության մասնակիցներին իր սրտի երդում-նպատակը բարձրաձայնեց Քալաշ Սլոյանը:
Խոսրով Խլղաթյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ