ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժիրայր Սեֆիլյանի գործի քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել. պաշտպանական կողմ 06/28/2016 19:09 | ԼՐԱՀՈՍ
Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակը նրան ամեն գնով ազատությունից և հետևապես՝ քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից զրկելն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել Ժ.Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը:
Ավելին, ըստ նրա, քրեական գործը քաղաքական պատվեր է, մասնավորապես, ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ տարածքային կորուստների իրական չափերի մասին Ժիրայր Սեֆիլյանի արած հայտարարությունների հետ կապված:
Պաշտպանը մեջբերել է Քննչական կոմիտեի հայտարարությունն առ այն, որ գործով ձեռք բերված նյութերով հիմնավորվել է՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ձեռք է բերել, պահել, փոխադրել զենք և ռազմամթերք, նպատակը՝ շենքեր, շինություններ, հեռուստաաշտարակը, Նուբարաշենի զորամասը գրավելը:
«Առնվազն ծիծաղ է առաջացնում ենթադրելը, որ երկու ինքնաձիգով, որպես այդպիսին, պետք է իշխանության յուրացում իրականացվեր: Սա ուղղակի զավեշտալի է»,- հայտարարել է Ա. Զաքարյանը:
Պաշտպանը լրագրողներին հայտնել է նաև, որ քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն է հայտնել, որպեսզի Վարուժան Ավետիսյանը ևս պաշտպանի իր շահերը: Սակայն քննչական մարմինը որոշել է, որ Վ. Ավետիսյանին՝ որպես պաշտպան, չպետք է ներգրավել, քանի որ նրան որպես վկա հարցաքննելու կարիք կա:
Արա Զաքարյանը նշել է, որ երեկ Ժիրայր Սեֆիլյանի հետ առերեսված մեկ այլ անձի պահվածքից կարելի էր ենթադրել, որ նրա նկատմամբ ճնշումներ են կիրառվել, չի բացառվում, որ ճնշումները նաև ֆիզիկական են եղել: Պաշտպանը չի բացառում նաև, որ քննչական մարմինը նման խորթ մեթոդներով գործով անցնող այլ անձանց վրա ևս ճնշումներ է գործադրել: «Մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ նրանց առջև դրել են նաև Քրեական օրենսգիրքը, ցույց տվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում, և ներկայացրել, որ՝ եթե դուք հանկարծ ցուցմունքներ չտաք այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից նախապատրաստական քայլեր են կատարվել իշխանությունը յուրացնելու ուղղությամբ, ապա մենք ձեզ այս հոդվածով մեղադրանքներ կառաջադրենք: Իսկ եթե դուք այդպիսի ցուցմունքներ տաք, ապա Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կազատվեք քրեական պատասխանատվությունից: Հոդվածի սանկցիան բավական խիստ է՝ 10-15 տարի: Նման պարագայում ոչ բոլորը կարող էին դիմանալ այդ հոգեբանական, ինչո՞ւ չէ, նաև ֆիզիկական ճնշումներին»,- նշել է Ա.Զաքարյանը:
Ասուլիսում նշվել է, որ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ արդեն իսկ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից