ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով վկաների նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացվեց 06/28/2016 16:11 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով դատակոչված վկաների հարցաքննությունը շարունակվում է: Ընդհանուր առմամբ գործում դատակոչվել է 55 վկա, այս պահի դրությամբ դատարանը լսել է 12 վկայի:
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց 3 վկա: Հարցաքննված 3 վկաները ամբաստանյալներին չէին ճանաչում: Վկա Հարություն Մուշեղյանը, ով ըստ էության գտում է, որ ինքը տուժող պետք է ճանաչվեր և ոչ թե՝ վկա, դատարանում հայտնեց, որ 2014թ. մայիս 10-ին Րաֆֆու փողոցի 51 շենքի բակից իր «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենան առևանգել են:
Վկան սկզբում կարծել է չար կատակ է, սակայն որոշ ժամանակ փնտրելուց հետո չգտնելով՝ հաղորդում է տվել: Վկայի խոսքով՝ 2015թ. մարտի իրեն հրավիրել են ԱԱԾ և հայտնել, որ ավտոմեքենան հայտնաբերվել է, սակայն մինչ օրս ոչ մի տեղեկություն չունի՝ որտեղ է ավտոմեքենան:
ԱԱԾ-ում նրան մխիթարել են՝ ասելով, որ բախտը բերել է, որ նրա ավտոմեքենան հայտնաբերվել է, քանի որ գողացված ավտոմեքենաները միշտ չէ, որ հայտնաբերվում են:
Հաջորդիվ հարցաքննված վկան անշարժ գույքի գործակալության սեփականատեր էր: Վկա Գոռ Պողոսյանը նշեց, որ մի քաղաքացի զանգահարել է իրենց գործակալություն, ասել, որ առանձնատուն է հարկավոր, և Նորքի այգիներում գտնվող առանձնատներից մեկն անշարժ գույքի գործակալության կողմից առաջարկվել է նրան: Վկայի խոսքով՝ ինքը մի տղամարդու հետ գնացել է, տունը տեսել են և պայմանագիր կնքել: Վկան գործարքի մանրամասները չէր հիշում, սակայն նշեց, որ սովորաբար տունը վարձակալելուց առաջ երկու ամսվա գումար են վճարում, այդկերպ էլ եղել է տվյալ դեպքում, իսկ թե քանի՞ ամիս են վարձակալները բնակվել այդ առանձնատանը՝ վկան դժվարացավ հստակ նշել: Վկայի ցուցմունքում առկա էական հակասությունների պատճառով մեղադրողի միջնորդությամբ հրապարկվեց նրա նախաքննական ցուցմունքը:
Վկայի նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, որ Նորքի այգիներում գտնվող առանձնատունը վարձակալական հիմունքով վերցնող անձը ցանկացել է 2 ամսով տունը վարձակալել և անշարժ գույքի գործակալության տնօրենին հայտնել է, որ տունը հարկավոր է եղբոր համար, ով ժամանելու է ԱՄՆ-ից՝ կնոջ և երեխայի հետ:
Որպես ամսական վարձ՝ պայմանավորվել են, որ վարձակալները յուրաքանչյուր ամիս պետք է վճարեն 1200 ԱՄՆ դոլար, որից 200 ԱՄՆ դոլարը պետք է վճարվեր գործակալությանը: Վկան նաև նշել է, որ 2014թ. հոկտեմբերին իրենց գրասենյակում կնքվել է պայմանագիր՝ այդ առանձնատունը վարձով վերցնողի՝ վարձակալ Սարգիս Հախանումյանի և այդ գործարքը միջնորդողի միջև:
Վկան նախաքննության ընթացքում հայտնել էր նաև, որ գործով ամբաստանյալին՝ Սարգիս Հախանումյանին, նա տեսել է այդ օրը, շատ կարճ ժամանակով և չի կարող նրան նկարագրել կամ ճանաչել, իսկ նրա եղբորը, ով զբաղվում էր գործարքով, հստակ հիշում է, և կարող է ճանաչել:
Պայմանագիրը կնքելուց 1 ամիս անց առանձնատունը վարձակալական հիմունքներով տալու միջնորդ հանդիսացած անձը զանգահարել է գործակալություն և հայտնել, որ վարձակալներն ազատել են առանձնատունը:
Վկայի լրացուցիչ հարցաքննության՝ անձի ճանաչման ներկայացնելու ժամանակ վկան առանձնատան վարձակալ 4 անձանցից ճանաչել է միայն մեկին՝ Գուրգեն Հովհաննիսյանին, սակայն վկան նշել է, որ 2 անգամ է նրան տեսել և նրա դեմքը լավ չի տպավորվել:
Վկան, լսելով իր նախաքննական ցուցմունքը, պնդեց այն:
Նշենք նաև, որ այսօր դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց ծանուցված այն վկաների նկատմամբ, ովքեր ծանուցվել, սակայն չէին ներկայացել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել