Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվեց Սերգեյ Առաքելյանը 06/28/2016 13:49 | ԼՐԱՀՈՍ
Կառավարման խորհուրդը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական Սերգեյ Առաքելյանին:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ս.Առաքելյանը այսօրվա քվեարկությունը գնահատեց որպես «շատ բարձր մակարդակով անցկացված» ոչ թե այն պատճառով, որ ինքն է ընտրվել, այլ իրեն գոհացրել են հավակնորդների համար ստեղծված պայմաններն ու քննարկումները:
Ս.Առաքելյանը նշեց, որ իր ծրագրերը շատ են, սակայն ինքը չէր ցանկանա, որ դրանք ընկալվեին որպես նախկին ռեկտորի՝ Ռուբեն Մելիքյանի, գործունեության քննադատություն:
«Բնականաբար իրեն շնորհակալություն է պետք ասել Ակադեմիայի կայացման գործընթացում շատ կարևոր քայլեր կատարելու համար: Ինձ թվում է, որ առաջնահերթ պետք է վերանայել օրենսդրությունը, որտեղ առկա են հենց օրենսդրական բնույթի բազմաթիվ խնդիրներ: Իրավական նորմալ հիմքի առկայության պարագայում է, որ մնացած ծրագրերն իրականանալի են»,- ասաց նորընտիր ռեկտոր Ս.Առաքելյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Աննա Մկրտչյանը, Ակադեմիայի կանոնադրության 54-րդ կետի համաձայն, հավակնորդների ներկայացրած գործունեության ծրագրերը Խորհրդում բոլոր հավակնորդների ելույթի ավարտից հետո երկօրյա ժամկետում տեղադրվում են Ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում:
Հիշեցնենք, որ Ակադեմիայի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել Ակադեմիայի առաջին ռեկտոր Ռուբեն Մելիքյանի՝ ԼՂՀ օմբուդսմենի պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Արդարադատության ակադեմիայի նորընտիր ռեկտորի կենսագրությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Սերգեյ Առաքելյանը:
Ներկայացնում ենք ռեկտորի կենսգրությունը, որը «Փաստինֆո»-ին տրամադրել են Արդարադատության ակադեմիայից:
Սերգեյ Առաքելյանը ծնվել է 1974 թ. դեկտեմբերի 20-ին, Երևանում:
Աշխատանքային գործունեություն՝
1996 – 1998 թթ.՝ Զարգացման հայկական բանկի իրավախորհրդատու,
1998 – 2004 թթ.՝
1. Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ (դասավանդվոդ առարկաներ՝ ՀՀ քրեական իրավունք – Ընդհանուր և Հատուկ մասեր, Իրավական վիճակագրություն, Կրիմինոլոգիա).
2. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համակարգչային կենտրոն-գրադարանի տնօրեն,
2000 – 2004 թթ.՝ «Կանանց իրավունքների կենտրոն»
հասարակական կազմակերպության իրավական հարցերով խորհրդատու,
2004 – 2006 թթ.՝ Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար, ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար,
2006 – 2015 թթ.՝
1. Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ (դասավանդվոդ առարկաներ՝ ՀՀ քրեական իրավունք – Ընդհանուր և Հատուկ մասեր, Իրավական վիճակագրություն, Բռնությամբ կատարվող հանցագործություններ, Պատիժ նշանակելը),
2. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համակարգչային կենտրոն-գրադարանի տնօրեն,
3. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կարիերայի կենտրոնի համակարգող,
2014 – 2016 թթ.՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի պետ,
2015 թ.-ից առ այսօր՝
1. Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր (դասավանդվոդ առարկաներ՝ ՀՀ քրեական իրավունք – Ընդհանուր և Հատուկ մասեր, Իրավական վիճակագրություն, Բռնությամբ կատարվող հանցագործություններ, Պատիժ նշանակելը),
2. ՀՀ արդարադատության ակադեմիայի «Քրեական իրավունքի արդի հիմնահարցերը» դասընթացի դասընթացավար,
2016 թ. մայիս – հունիս՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական
Կրթություն, գիտահետազոտական
գործունեություն՝
1981 – 1991 թթ.՝ Երևանի Ա.Ս. Պուշկինի անվ. թիվ 8 միջնակարգ դպրոց,
1991 – 1996 թթ.՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ,
1996 – 1999 թթ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,
1997 թ., հուլիս՝ Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, էլեկտրոնային-իրավական հետազոտությունների գծով վերապատրաստման դասընթացներ,
21.10.1999 թ.՝ «Ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում կատարվող սպանությունները և դրանց կանխումը Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն (ՌԴ Գլխավոր դատախազությանն առընթեր «Օրինականության և իրավակարգի ամրապնդման հիմնախնդիրների» գիտահետազոտական ինստիտուտ, ք. Մոսկվա),
2008 թ. փետրվար – մարտ՝ Միացյալ Թագավորության
«Առանձնապես վտանգավոր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալություն»
(ք. Հարլո, Մեծ Բրիտանիա), փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով վերապատրաստման դասընթացներ,
27.06.2014 թ.՝ «Բռնությամբ կատարվող հանցագործությունները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ դոկտորական ատենախոսության պաշտպանություն (ՀՀ ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող 001 մասնագիտական խորհուրդ):
Մասնագիտական հետաքրքրությունների
շրջանակ՝ մարդու իրավունքներ, ընտանեկան բռնություն, բռնությամբ կատարվող հանցագործություններ, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, թրաֆիքինգ, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ, խոշտանգումների կանխարգելում, հանցավորության և դրա դեմ պայքարի հիմնախնդիրներ, պատիժ նշանակելու հիմնախնդիրներ, կրիմինալոգիական հետազոտությունների մեթոդիկա:
Օտար լեզուներ՝ ռուսերեն և անգլերեն:
Համակարգչային հմտություններ՝ Word, Excel, Access, Front Page, Power Point, Internet
Այլ տեղեկություններ՝
– Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ.
– ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի անդամ.
– Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի ազգային փորձագետ,
– «Պետություն և իրավունք» և «Դատական իշխանություն» գիտագործնական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ,
– ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը և նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբի անդամ,
– Իրավաբանական գիտությունների թվով ինը թեկնածուների գիտական ղեկավարություն,
– մի շարք մենագրությունների, բուհական դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, գիտագործնական մեկնաբանությունների, ՀՀ-ում և արտասահմանյան երկրներում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան) տպագրված գիտական հոդվածների հեղինակ ու համահեղինակ,
– Պարգևներ՝
1) ՀՀ վարչապետի հուշամեդալ.
2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ.
3) ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի շնորհակալագիր
Ընտանեկան դրություն՝ ամուսնացած է, ունի երկու զավակ:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/08/2025 17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան
- 01/08/2025 13:16 Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել , որ ավտոբուսի տոմսի ժամկետը 7 օր չէ, այլ 4 օր է. Աննա Ավետիսյան
- 01/08/2025 12:30 Մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ . Թորոսյան
- 01/08/2025 11:37 Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/08/2025 13:34 Այրվել է չշահագործվող սրճարան
- 01/08/2025 11:46 Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում. 38-ամյա կնոջ մարմինը ծառից իջեցրել են փրկարարները. հայտնաբերվել է նամակ
- 01/08/2025 10:20 Արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա,11 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
- 01/08/2025 10:14 Մեքենան բախվել է սյանը. 18-ամյա ուղևորը հոսպիտալացվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը