ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինսկի խումբը պետք է հստակ արձագանքի հետաքննական մեխանիզմների հարցում Ալիևի մերժողական դիրքորոշմանը. Շարմազանով 06/27/2016 10:40 | Ղարաբաղյան հակամարտություն
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրման փաստացի մերժման առթիվ հայտարարությանը, ասել է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը իրականացնում է բանակցությունների իմիտացիա, նպատակ չունի խաղաղ ճանապարհով իրականացնել խնդրի լուծումը և պարզապես ժամանակ է ձգում՝ հարմար առիթի դեպքում նոր ռազմական ավանտյուրա իրականացնելու համար:
Թերթ.am-ի հաղորդմամբ՝ ԱԺ խոսնակն ասել է. «Կարծում եմ՝ Մինսկի խումբը պետք է հստակ արձագանքի Ադրբեջանի նախագահի մերժողական դիրքորոշմանը, որովհետև Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները բազմիցս խոսել են, որ վստահության մեխանիզմների ներդրումը անչափ կարևոր է: Սա ոչ թե հայկական կողմի ցանկությունն է, սա միջնորդ երկրների առաջարկն է եղել, եթե կուզեք՝ պահանջն է եղել»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրերս զինծառայողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին, ասել է, որ կողմ չէ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրմանը:
«Ինչ վերաբերում է հաշտեցման համար հայերի կողմից առաջադրված պայմանին՝ սահմանային միջադեպերի հետաքննական մեխանիզմին, կարծում եմ, այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Նախ և առաջ՝ այդ մեխանիզմները գոյություն չունեն: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում՝ ինչ են իրենցից ներկայացնելու այդ մեխանիզմները: Այդ դեպքում այսօր այդ հարցը քննարկելը կլիներ սխալ»,-հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև ասել է, թե եթե դրանով նախատեսվում է կոնֆլիկտի սառեցում, ապա Ադրբեջանը չի գնա դրան: Բացի դա, ըստ նրա, սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա, քանի որ Սանկտ Պետերբուրգում էլ արձանագրվել է, որ սահմանում այժմ հարաբերական հանգիստ է:
«Վստահության մեխանիզմերի մասին կա Վիեննայի փաստաթղթում, և հաշվի առնելով հանգամանքը, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը բոլոր կողմերը, այդ թվում՝ նաև Ադրբեջանը գնահատել են որպես Վիեննայի գագաթաժողովի շարունակություն, Ալիևը պետք է լինի բարի, ևս մեկ անգամ ընթերցի Վիեննայի փաստաթուղթը, որտեղ կարևորվում է վստահության մեխանիզմների իրականացումը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ շարունակելով. «Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահն ասում է՝ այսօր արդեն կա զինադադար, դա դեռ երաշխիք չէ, այսօր զինադադարը պահպանվում է, վաղը կարող է չպահպանվել»:
Ըստ Շարմազանովի՝ վստահության մեխանիզմների կիրառումը հնարավորություն կտա ավելի երկարատև խաղաղություն ապահովել և ճշտել, թե որ կողմն է խախտում զինադադարը. թերևս դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը կողմ չէ դրա ներդրմանը:
Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը ակնհայտ հակասության մեջ է Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնության հետ, ըստ որի՝ պետք է քայլեր ձեռնարկվեն մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման համար: Այս մասին հանդիպումից հետո ասել են նաև Մինսկի խմբի հայտարարության մեջ, որտեղ հիշեցնենք, որ ասվում է. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը»:
Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հայտարարեց, թե«Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ-ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքին»:
Ալիևը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, քանի որ դա Ադրբեջանի պատմական հողն է:
«Ադրբեջանը չէ, որ պետք է կարգավիճակ շնորհի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի աստվածատուր իրավունք՝ որոշել սեփական ճակատագիրը: Ինչպես ցանկացած ժողովուրդ՝ ԼՂ ժողովուրդը օգտվել և օգտվելու է իր՝ պարտադիր կամարտահայտության իրավունքից և Ադրբեջանի կազմում ԼՂ-ն ոչ մի օր չի եղել և չի լինելու: Այն, ինչ ԼՂ ժողովուրդը 1988 թ-ին պահանջել է, պետք է կյանքի կոչվի: Այսինքն՝ ԼՂՀ-ն ոչ մի կարգավիճակով ոչ մի ժամ չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-այդ առթիվ ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի՝ անհասկանալի է, թե որն է Ալիևի նշած՝ պատմական ադրբեջանական հողը, եթե Ադրբեջանի պատմությունն ընդամենը 98 տարվա է:
«Ինչո՞ւ Միացյալ Թագավորության քաղաքացիները իրավունք ունեն ռեֆերենդում անելու՝ որոշելու՝ մնան ԵՄ կազմում, թե չմնան։ Ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի մաս հանդիսացող Շոտլանդիայի քաղաքացիները իրավունք ունեն հանրաքվե անել՝ որոշելու՝ մնա՞ն Մեր Բրիտանիայի կազմում, թե ոչ, իսկ ԼՂՀ ժողովուրդը իրավունք չունի՞: Այդպես չի լինում: Եթե փուլային տարբերակի կողմնակից է, Ալիևը թող բարի լինի՝ առաջին փուլում ամրագրի Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից