ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանը Իլհամ Ալիևին 06/27/2016 14:53 | Ղարաբաղյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը լի է պատմական անճշտություններով և սուտ տեղեկություններով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նա խոսում է Ադրբեջանի պատմական հողերի մասին, բայց ո՞րն է Ադրբեջանի պատմությունը: Ադրբեջանն ընդամենը 98 տարվա պատմություն ունի: Հինգ անգամ նույն անհեթեթությունը կրկնելուց ասածներիդ արժեքը չի փոխվում: Դրանով դու ավելի անհեթեթ ես դառնում մարդկանց աչքերում: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, ինչի մասին խոսում են Ալիևը և նրա աշխատակազմը, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում:
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա բլեֆ է, որն Ալիևը անում է: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը 1988թ. սկսել է իր ինքնորոշման պայքարը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայքարն ավարտվի հաղթանակով: Իսկ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության պարտադիր իրացումն է և արդյունքում Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը, որը, բնականաբար, չի լինի Ադրբեջանի կազմում: Պարոն Ալիևը չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
անկախություն տվողը, Աստված է ժողովուրդներին տալիս ազատության և անկախության ձգտումը, իսկ ինքնորոշվելու միջազգային իրավունքը ընձեռվում է ցանկացած ժողովրդի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի համար առնվազն տարօրինակ է՝ ինչո՞ւ Մեծ Բրիտանիան իրավունք ունի հանրաքվեով որոշել՝ մնա՞լ ԵՄ-ի կազմում, թե ոչ, Շոտլանդիան իրավունք ունի հանրաքվեի միջոցով կարծիք հայտնել՝ մնա՞լ Միացյալ Թագավորության կազմում, թե չէ, Կոսովոն ինքնորոշման իրավունք ունի, Արևելյան Թիմորը իրավունք ունի, սակայն երբ հերթը հասնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանը, հայտնվում են դեմքեր, որոնք հարցականի տակ են դնում դա:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը երբեք չի կարող հարցականի տակ դրվել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Թող նավթադոլարներով հարուստ Ադրբեջանում մեկընդմիշտ սա հասկանան»,- հավելեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա՝ Շարմազանովն ասաց. «Դա բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որ ձեռք է բերվել Վիեննայում: Բոլոր կողմերը հայտարարել են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման տրամաբանական շարունակությունն է, և ես ցանկանում եմ հիշեցնել ադրբեջանական կողմին, որ Վիեննայի փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Եթե հայտարարվում է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայի հանդիպման տրամաբանական շարունակությունն է, ուստի Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը ցուցաբերեն Ալիևի նման մերժողական կեցվածքին»:
Դիտարկմանը՝ արդյոք իմաստ ո՞ւնի շարունակել նախագահների մակարդակով հանդիպումները՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ոչ կառուցողական հայտարարությունները, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Ես միշտ ասել եմ, որ բանակցելն ավելի լավ է, քան չհանդիպելը: Բանակցությունների այլընտրանքն իրար վրա կրակելն է, իսկ մեր թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է: Եթե Ադրբեջանի համար մարդկային կյանքը նշանակություն չունի, ապա Հայաստանի Հանրապետության և Արցախի համար յուրաքանչյուր զինվորի և մարդու կյանքն աﬔնաթանկն է: Դրա համար, երբ ես ասում էի, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը դրական արդյունքներ է տվել, ես դա ասել եմ նրա համար, որ այդ հանդիպումից հետո ոչ թե կրակոցները նոր թափով շարունակվեցին, այլ այս պահին խաղաղությունն ամրապնդվում է»:
Եզրափակելով խոսքը՝ Շարմազանովը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանից հնչող հիվանդ երևակայությանը շատ խիստ արձագանքել է պաշտոնական Մոսկվան՝ անվանելով դա այլասերված մեկնաբանություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից