ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի հետ բանակցելիս միշտ պետք է փայտը մի ձեռքում պահել. Արտակ Զաքարյանը Ալիևի հայտարարությունների մասին 06/27/2016 15:51 | Ղարաբաղյան հակամարտություն
Ալիևի ելույթում ինչպես միշտ տեղ են գտել տասնյակից ավելի ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված տեղեկատվություններ. Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, որոնք նա արել է զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Ադրբեջանի նախագահը զինվորականների հետ հանդիպման ժամանակ դրական էր արտահայտվել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին և խոսել հանդիպման որոշակի մանրամասների վերաբերյալ: Ալիևն ասել էր, որ գնում են բանակցությունների առանց որևէ պայման ընդունելու, բանակցություններն իրենց համար պետք է առարկայական լինեն, իմիտացիայի համար չեն:
Դիտարկմանը, թե արդյո՞ք հստակ պայմանավորվածություններ չեն եղել հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ մոնիթորինգային հնարավորությունների ավելացման մասին, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Սուտը երբեմն քաղաքականության մեջ տեղ ունի։ Սակայն ստի և կեղծիքի վրա կառուցվող ադրբեջանական քարոզչությունը մի օր փլվելու է հենց ալիևների գլխին, այնպես ինչպես մի անգամ արդեն փլվել է մեկ այլ ալիևների (կամ, ինչպես իրենք էին ասում, էլչիբեյների գլխին- Ա. Զ.)։ Վերադառնալով հակամարտությանը՝ նշեմ, որ բանակցային իմիտացիան միայն Ադրբեջանի ձեռագիրն է։ Մենք միշտ կառուցողական ու փոխզիջումային քաղաքականության կողմնակիցն ենք եղել, իսկ իմիտացիայի միակ հեղինակը եղել և մնում է Ադրբեջանը։
Ե՛վ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման ու մոնիթորինգային կարողությունների ավելացման մասին եղել են պաշտոնական հայտարարություններ, և Ալիևն էլ եղել է այդ հայտարարությունների կողմերից մեկը։ Դա նշանակում է, որ առանց նրանց համաձայնության այդ հայտարարությունները հրապարակվել չէին կարող։ Եթե այդպես քաջարի է Իլհամ Ալիևը, ապա թող հենց Վիեննայում կամ Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարեր, որ այդ համատեղ հայտարարությունները ԵԱՀԿ ՄԽ ինքնագործ հայտարարություններ են և չեն արտահայտում Ադրբեջանի տեսակետը»։
Արտակ Զաքարյանը նշեց, որ հետին թվով բացատրություններն ու Հայաստանի ուղղությամբ հերթական հոխորտանքը հղելը վաղուց արդեն ծանոթ սցենար է. «Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմները իրական երաշխիք կարող են լինել կայուն զինադադարի համար։ Եթե Ալիևն այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չի տեսնում, ապա դրանով դուռ է բացում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հաջորդ ագրեսիայի համար։ Ուրեմն թող հետևանքների համար էլ պատասխանատու լինի իր ժողովրդի առաջ»։
Ալիևն իր խոսքում անդրադարձել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ավելացման մասին՝ նշելով, որ լուրջ բան դա իրենից չի ենթադրում, պարզապես դիտորդների թվի ավելացում, մանդատի փոփոխություն էլ չի լինի: Այս հայտարարության մասին Արտակ Զաքարյանն ասաց. «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ավելացումը որոշ առումով կարող է օգտակար լինել սահմանագծին։ Սակայն Ալիևը հենց իր ելույթում անուղղակիորեն խոսում է այն մասին, որ նույնիսկ դիտորդների կրկնակի ավելացումը չի կարող խոչընդոտել իրենց հերթական ռազմական ագրեսիան։ Սա ազդանշան պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որպեսզի նրանք պարտադրեն հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների տեղադրումը։ Այլապես տարածաշրջանը նոր բախումների եզրին կլինի»:
Հետաքննական մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին խոսելիս Ադրբեջանի նախագահը նշել էր, որ դրա անհրաժեշտությունը ևս չկա, քանի որ Սանկտ Պետերբուրգում էլ քննարկեցին, որ սահմանում այժմ հարաբերական հանգիստ է։
«Այսօրվա հարաբերական հանգիստը շփման գծում և սահմանին դեռևս փխրուն է և կարող է ցանկացած պահի խախտվել Ադրբեջանի կողմից։ Դա Ալիևի հերթական միամիտ խաբեությունն է»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Ալիևի՝ տարածքները վերադարձնելու մասին հայտարարություններին՝ նշելով, որ այդ հարցը պետք է լուծվի Բաքվի և պաշտոնական Ստեփանակերտի միջև բանակցությունների միջոցով, երբ Արցախը պաշտոնապես կվերադառնա բանակցային սեղանի շուրջ։
«Իսկ խաղաղ կարգավորման հիմքում եղել է, կա և պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք Ալիևի ցանկությունները չեն համապատասխանո՞ւմ Կազանյան փաստաթղթում ներկայացված կետերին, որտեղ ևս խոսվում է Ադրբեջանին տարածքներ տալուց հետո ԼՂ կարգավիճակի որոշման մասին, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «2011 թվականին, երբ առկա էր Կազանյան նախագիծը, այլ իրավիճակ էր սահմանագծում, այլ էին նաև վստահության ռեսուրսները Ադրբեջանի նկատմամբ։ Պայմանական ասեմ, այսօրվա Ադրբեջանի հետ նույնիսկ բանակցությունների գնալիս էլ միշտ պետք է փայտը մի ձեռքում պահվի։ Լեռնային Ղարաբաղը վաղուց արդեն ստացել է անկախություն և ապրում է այդ կարգավիճակում, և ոչ թե, այսպես կոչված՝ ադրբեջանական հողերի վրա, ինչպես հերթական կեղծիքն է տարածում Ալիևը, այլ պատմական հինավուրց Արցախի հսկայական տարածքի միայն մի մասի վրա, իսկ մնացած դաշտային մասն էլ, ցավոք, այսօր գտնվում է արհեստածին Ադրբեջանի տարածքում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը անհրաժեշտ է իր փաստացի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչում, որին հասնելու է բանակցային ճանապարհով։ Ապակառուցողական, հակամարտության էությունն աղավաղող և ստախոսությամբ զբաղված պաշտոնական Ադրբեջանի հետ տեսակետների ու ցանկությունների համահեղելիության մասին խոսելն այսօր ավելորդ է»:
Արտակ Զաքարյանը նշեց, որ հայկական կողմի մոտեցումներն ու ցանկությունները համատեղելի են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումերի հետ՝ խաղաղ կարգավորում՝ հայտնի երեք սկզբունքների հաշվառմամբ, որի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը։
«Վերջում կուզեի ավելացնել, որ այս ոգեշնչող և հիշարժան օրերին, Հռոմի սրբազան քահանայապետի՝ դեպի առաջին քրիստոնյա երկիր ուխտագնացությամբ մենք ավելի ենք հզորանալու ու արժևորելու մեր ներկան ու ապագան։ Հայաստանում Սրբազան Ֆրանցիսկոս Պապը աստվածային սեր և բարության ուղերձներ թողեց՝ ոգեշնչվելով մեր հինավուրց քաղաքակրթությամբ, բիբլիական պատմությամբ ու քրիստոնեական ահռելի ներուժով։ Հետաքրքիր է՝ ի՞նչ հոգևոր ուղերձ է տալու Հռոմի հրաշափառ և վսեմաշուք Պապը Ադրբեջան կոչվող այդ անհայտ ծագմամբ պետություն իր սպասվող այցի ընթացքում։ Եվ ի՞նչ տպավորություններ է տանելու իր հետ Պապը նավթի ու գազի խողովակաշարերով խճողված ու բազմաթիվ անմեղ մարդկանց արյամբ թաթախված այդ աբշերոնյան թերակղզուց»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից