ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Նախագահի ելույթը լսելուց հետո, չէի կարող չասել, որ դա «ցեղասպանություն» է. Հռոմի պապը` վերջին պահին ելույթը փոխելու մասին 06/27/2016 12:14 | ԼՐԱՀՈՍ
«…Այս (հունիսի 24-ի) ելույթի մեջ սկզբում այդ բառը չկար, դա ճիշտ է։ Ես ավելացրեցի դա։ Ես արեցի դա միայն նախագահի ելույթի տոնայնությունը լսելուց հետո…»,- ասել է Ֆրանցիսկոս պապը Հայաստանից դեպի Հռոմ թռիչքի ընթացքում պատասխանելով Agence France-Presse-ի լրագրողի հարցին, թե ինչու էր Սրբազան Քահանայապետը վերջին պահին որոշել փոփոխություն մտցնել նախապես պատրաստված իր ելույթում։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը:
Երևան-Հռոմ թռիչքի ընթացքում կազմակերպված ասուլիսի ընթացքում ի թիվս բազում այլ թեմաների Պապը խոսել է եռօրյա այցից ստացած իր տպավորությունների, դեպի Ադրբեջան և Լեհաստան գալիք այցելությունների, քրիստոնեական միության, եկեղեցու վերափոխման և նախկին պապ Բենեդիկտոս 16-րդի դերի մասին։
«Արգենտինայում, երբ խոսում են հայերի ոչնչացման թեմայի շուրջ, միշտ օգտագործվում է ցեղասպանություն եզրը։ Ես այլ բան չեմ էլ իմացել։ Բուենոս Այրեսի տաճարում, մենք մի խաչքար էինք դրել խորանի մոտ` Հայոց ցեղասպանության հիշատակի համար… Ես այլ բառ չեմ էլ իմացել։ Ես այդ բառը գիտեի սկզբում։ Երբ ես եկա Հռոմ, ես մեկ այլ բառ լսեցի. «Մեծ ոճիր» կամ «սարսափելի ողբերգություն», բայց չգիտեմ, թե հայերեն ինչպես են ասում (նկատի ունի Մեծ եղեռնը – Panorama.am): Եվ ինձ ասացին, որ ցեղասպանություն բառը այլևս չօգտագործեմ, փոխարենը այլ բառ օգտագործեմ։ Ես միշտ խոսել եմ 20-րդ դարի երեք ցեղասպանությունների մասին… Առաջինը Հայերի ցեղասպանությունն էր, հետո Հիտլերի կողմից իրագործածը, և վերջինը Ստալինի կողմից… Կան նաև ավելի փոքր ծավալների [ցեղասպանություններ], օրինակ Աֆրիկայում, բայց երկու համաշխարհային պատերազմների ընթացքում այս երեքն են տեղի ունեցել։
Մի իրավաբան ինձ մի անգամ ասաց, որ ցեղասպանությունը ավելի տեխնիկական բնույթի տերմին է։ Ցեղասպանություն ճանաչելով բացվում են հատուցումների վերաբերյալ հարցերը… Դա այն է, ինչ ինձ իրավաբանները ասացին։ Անցյալ տարի, երբ ես պատրաստում էի իմ տեքստը, ես տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդը օգտագործել էր այդ բառը, նա օգտագործել էր երկուսն էլ. Ցեղասպանությունը և Մեծ եղեռն։ Եվ ես դա մեջբերեցի չակերտների մեջ…
…Այս (հունիսի 24-ի) ելույթի մեջ սկզբում այդ բառը չկար, դա ճիշտ է։ Ես ավելացրեցի դա։ Ես արեցի դա միայն նախագահի ելույթի տոնայնությունը լսելուց հետո, նաև հաշվի առնելով իմ անցյալը այդ տերմինի (ընկալման) վերաբերյալ, և Սբ Պետրոսի տաճարում անցյալ տարի այդ բառը հրապարակային օգտագործելուց հետո այժմ արդեն շատ տարօրինակ կլիներ գոնե նույն բանը չկրկնելը։
Բայց այդտեղ ես կցանկանայի ընդգծել մեկ այլ կողմ. գերտերությունները իրենց հայացքները թեքել էին մի կողմ այս և մյուս երկու ցեղասպանությունների ժամանակ… Առաջին աշխարհամարտի ժամանակ, որտե՞ղ էր հայկական հարցը իր կարևորությամբ։ Պետք է սա ընդգծել։ Եվ պատմական հարց է պետք ուղղել նրանց. ու՞ր էիք նայում դուք, հզոր պետություններ։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նստավայրում հունիսի 24-ին Սերժ Սարգսյանը և Ֆրանցիսկոս պապը հանդես էին եկել հայտարարություններով, որտեղ երկրի ղեկավարը, մասնավորապես, ասել էր. «Ինչպե՞ս չհավատալ արդարության հաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100-տարիներից հետո կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղվում արդարադատ այն ուղերձը, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն. երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ պատմական արդարության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը, որ հաջորդեց Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված պատարագին հենց դա վկայեց։
Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից