ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուսնական անհավատարմության պատճառով սպանության շարժառիթը չունի լուրջ փաստական, իրավական հիմնավորումներ. տուժող կողմ 06/27/2016 16:54 | Դատական ռեպորտաժներ
Նախկին կնոջ սպանության մեջ մեղադրվող Արտակ Առաքելյանի գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը հայտարարեց, որ հնարավոր է, որ ինքը սպանության շարժառիթի մասով հանդես գա մեղադրանքը փոփոխելու ու նոր մեղադրանք առաջադրելու միջնորդությամբ: Ըստ մեղադրանքի, սպանության շարժառիթը խանդն է՝ ամուսնական անհավատարմության պատճառով:
Միաժամանակ մեղադրողը նշեց, որ միջնորդության վերաբերյալ ինքը վերջնական որոշում կկայացնի հաջորդ դատական նիստում լրացուցիչ վկային հարցաքննելուց հետո:
Իսկ այսօրվա դատական նիստում դատարանը բավարարեց որպես լրացուցիչ վկա տուժողի եղբոր կնոջը դատարան հրավիրելու ու հարցաքննելու մասին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը: Կինը վերջինն է, ով հեռախոսով խոսել է րոպեներ անց սպանված տուժողի հետ:
Դատական նիստում մեղադրողի միջնորդությամբ ամբաստանյալի դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեցին ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Դատարանում ամբաստանյալը հայտարարել էր, որ սպանությունը նախօրոք ծրագրված չի եղել: Մինչդեռ, մասնավորապես, որպես կասկածյալ տված ցուցմունքում Ա.Առաքելյանը հայտնել էր, որ երբ ինքը հասկացել է, որ կինն իրեն դավաճանել է բիզնեսում իրենց թուրք գործընկերոջ հետ, որոշել է՝ կա՛մ ինքը, կա՛մ նախկին կինը պետք է ապրի: Դանակները դրել է գրպանը, մտադրվելով սպանել կնոջը, եթե նա ներողություն չխնդրի: Կինն ի պատասխան իր հարցի՝ դավաճանե՞լ ես, պատասխանել է՝ դավաճանել եմ, լավ եմ արել, բաշարել եմ, արել եմ: Այդ խոսքերից հետո ինքը դանակով հարվածել է նրան, նախ հարվածել է կնոջ կրծքի շրջանին, երեք անգամ դանակով խորը հարվածներ է հասցրել կնոջ թիկունքին, ապա համոզվելով, որ կինը մահացել է, դուրս է եկել առևտրի տաղավարից:
Ամբաստանյալը դատարանում պնդեց իր դատաքննական ցուցմունքը՝ հայտարարելով, որ նախաքննության ընթացքում ինքը լարված վիճակում է եղել:
Դատարանն այսօր քննության առավ տուժող կողմի ներկայացրած՝ վնասների հատուցման պահանջով քաղհայցը, տուժողի իրավահաջորդը ճանաչվեց որպես քաղհայցվոր, իսկ ամբաստանյալը՝ քաղպատասխանող:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դատարանին ներկայացրեց ծախսերի, այդ թվում՝ հուղարկավորության, հատուցման պահանջ՝ 2 մլն դրամի չափով: Ամբաստանյալն ու նրա պաշտպան Արշակ Թովմասյանը առարկեցին հայցի դեմ՝ մասամբ ընդունելով քաղհայցը՝ 800 հազար ՀՀ դրամի չափով:
Լրագրողների հետ զրույցում Սեդա Սաֆարյանը նշեց, որ սպանության գործերով դատական պրակտիկայում մեկուկես մլն-ի չափով պահանջը համարվում է ողջամիտ:
«Այդ գումարը լրացվել է գերեզմանի ծախսերի ներառմամբ: Այս տեսանկյունից գտնում եմ, որ պաշտպանի ներկայացրած առարկությունները հիմնավոր չեն և չեն բխում թե՛ օրենսդրությունից և թե՛ նախադեպային որոշումներով սահմանված վնասի հատուցման չափերից»,- ասաց Ս.Սաֆարյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը 800 հազար դրամը որպես հոգեհացի արարողության համար նախատեսված ծախս համարում է ողջամիտ գումար: Այդ գումարի մեջ պաշտպանական կողմը չի ներառել թաղման հետ կապված պարագաների, փաստաթղթային ձևակերպումների, գերեզմանում կատարված աշխատանքների և այլ ծախսեր:
Ս.Սաֆարյանը նշեց նաև, որ ամուսնական անհավատարմության մասին մեղադրական եզրակացությունում նշված շարժառիթը չունի լուրջ փաստական, իրավական հիմնավորումներ: Առավել մոտ է շարժառիթին այն փաստական տվյալն, ըստ որի ամբաստանյալը չի համակերպվել իրենից բաժանվելու կնոջ մտքի հետ, անհանդուրժողականություն է դրսևորել, ինչը հանգեցրել է սպանության:
Սեդա Սաֆարյանն ասաց, որ ինքը չի խոսել մեղադրողի հետ, չի կարող ասել, թե մեղադրանքում ի՞նչ փոփոխության մասին է խոսքը: Սակայն, հնարավոր է, որ ամուսնական անհավատարմության վերաբերյալ նաև դատաքննությամբ ապացույցներ ձեռք չբերելը մեղադրողին ևս բերել է համոզման, որ մեղադրանքում ինչ-որ փոփոխություն պետք է կատարվի:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով