ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք». միջազգային մամուլի անդրադարձը Ծիծեռնակաբերդ Պապի այցին 06/25/2016 16:43 | ԼՐԱՀՈՍ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան շարունակում է մնալ աշխարհի առաջատար լրատվամիջոցների թյանուշադրու կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հռոմի Սրբազան Քահանայապետի այցի երկրորդ օրը միջազգային լրատվականները լայնորեն լուսաբանել են Պապի այցը Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք» այնպիսի ողբերգություններին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունն է». այս խորագրով է լուրը հրապարակել հեղինակավոր Reuters-ը: «Թախծոտ Ֆրանցիսկոս Պապը «ցավը սրտում» հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին կոտորված 1.5 միլիոն հայերի հիշատակին, մի իրողություն, որը նա որակում է որպես Ցեղասպանություն` ռիսկի տակ ունենալով Թուրքիայի զայրույթը»,- գրել է լրատվաﬕջոցը: Այն նշել է, որ թեպետ նախօրեին Պապը կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը, սակայն մինչև հիմա պաշտոնական Անկարան որևէ արձագանք չի տվել:
«Երբեք մի մոռացեք. Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում աշխարհին «չարիքին հաղթել բարով»` հարգանքի տուրք մատուցելով այն հայերի հիշատակին, ովքեր կոտորվեցին օսմանյան ժամանակաշրջանի ցեղասպանության ժամանակ». այս տողերով է սկսում հոդվածը բրիտանական Daily Mail-ը: Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցելությանը` լրատվամիջոցը, որը մեջբերում է Պապի արած գրառումը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո հյուրերի մատյանում, գրում է. «Նա անմար կրակի մոտ կանգնեց խոնարհված գլխով, լուռ աղոթքի մեջ»:
Մալթայական The Independent-ը գրում է, որ հուշամահալիր այցելած Քահանայապետը պահանջել է, որ «աշխարհը երբեք չմոռանա օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած հայերի կոտորածը: Նա հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության հուշամալիրում այն բանից հետո, ինչ կոտորածն անվանեց ծրագրավորված ցեղասպանություն, որը նպատակ ուներ ոչնչացնելու մի ամբողջ ժողովրդի»:
Ամերիկյան Wall Street Journal-ը նշել է, որ Ցեղասպանության հուշահամալիր այցելության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը հանդիպել է վերապրածների ժառանգների հետ: Լրատվամիջոցը մեջբերել է Պապի գրառումը հուշամատյանում. «Թող այլևս երբեք չլինեն նման ողբերգություններ»:
«Ազատություն» ռադիոկայանը ևս իր լուրը կառուցել է Պապի պատգամի վրա` վերնագրելով «Աշխարհը պետք է երբեք չմոռանա Հայոց ցեղասպանության զոհերին»:
«Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- լրատվամիջոցը մեջբերել է Սրբազան Քահանայապետի խոսքերը: ABC News-ը գրել է, որ Ֆրանցիսկոսը ծաղկեպսակ է թողել և աղոթել է Ծիծեռնակաբերդում:
Լրատվամիջոցը նշել է, որ Քահանայապետը կարճատև զրույց է ունեցել այն որբերի ժառանգների հետ, ովքեր 20-րդ դարասկզբին Հռոմում ապաստանել են պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել:
Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան Քահանայապետը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ