ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանկապարտեզի սաների ծնողներին ահաբեկե՞լ են. «Իրատես de facto» 06/24/2016 09:19 | Մամուլ
«Իրատես de facto»-ն հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Երևանի մանկապարտեզներից մեկի մասին նյութ էր տպագրել, որում մասնավորապես նշված էր, որ Էրեբունի համայնքի Նոր Արեշ թաղամասի մանկապարտեզներից մեկում, ինչպես ծնողներն էին ահազանգել, դաստիարակը հոգեպես անհավասարակշիռ կին է, ով, հերիք չէ, սեփական մեթոդներն ունի երեխաներին պատժելու (երբեմն-երբեմն փոքրիկների տրուսիկների մեջ նայելու), նաև, ասում են, աղանդավոր է:
«Վերջինս երեխաներին տկլորացնում է ու հոգեբանական ճնշումների ենթարկում, սպառնում, թե տանելու է ծառից կապի: Այս «մեթոդների» պատճառով, ասում են, փոքրիկ տղաներից մեկն այնպիսի վիճակում է, որ առանց բժիշկ-հոգեբանի հազիվ թե կարողանա հաղթահարել ծանր ապրումները»,- ասված էր հրապարակման մեջ:
Պատկան մարմիններին հորդորել էինք հետաքննություն անցկացնել և պարզել, թե ինչպես է նման դաստիարակն աշխատանքի ընդունվել մանկապարտեզում: Նյութը մեծ հնչեղություն ունեցավ, տարբեր օղակներից խմբագրություն էին զանգահարում և հետաքրքրվում տեղի ունեցածով: Ամենաուշագրավն այն է, որ չնայած մենք ո՛չ մանկապարտեզի թիվն էինք նշել, ո՛չ տնօրենի անունը, բայց պետական գերատեսչությունների աշխատակիցների առաջին արձագանքն այսպիսին էր.«Գիտեք, չէ՞, որ դա Թոխմախի Մհերի աղջկա մանկապարտեզն է»: Սա երկրորդ ահազանգն էր ու նաև շատ հարցերի պատասխան:
Իհարկե, վերոնշյալ կառույցները վստահեցրին, որ քննության առարկա են դարձնելու հարցը, բայց նման իրազեկումից հետո ոչ մի ակնկալիք չունեինք, որ տվյալ մանկապարտեզում տեղի ունեցածը ջրի երես դուրս կգա:
Այսուհանդերձ, նյութն անհանգստացրել էր նաև ՄԻՊ-ի գրասենյակին, և խոստացան գնալ հրապարակման հետքերով: Երեկ թերթի հարցմանը, թե ի՞նչ են պարզել ՄԻՊ-ի աշխատակիցները, օմբուդսմենի խոսնակ Զոհրաբ Եգանյանն ասել է. «Մամուլի հրապարակումների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ՄԻՊ-ի աշխատակիցներն այցելել են տվյալ մանկապարտեզ, տեղում ծանոթացել են մանկապարտեզի պայմաններին, առանձնազրույցներ ունեցել հաստատության տնօրենի և երեխաների հետ: Հրապարակման մեջ տեղ գտած երևույթները չեն հաստատվել: Տեղեկացնեմ նաև, որ մինչ այս պահը տվյալ խնդրի կապակցությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը այլ ահազանգ չի ստացել»:
«Այսպիսի պատասխանը սպասելի ու կանխատեսելի էր: Մենք ավելի «կծանրանանք» վերջին նախադասության վրա՝ ՄԻՊ-ը որևէ ահազանգ այս առումով չի ստացել: Հազիվ էլ ստանար, քանի որ մանկապարտեզի երեխաների ծնողներն այնքան էին ահաբեկված, որ անգամ նախակրթարանի հասցեն խուսափում էին ասել: Իսկ մինչ այդ նրանք պատրաստակամություն էին հայտնել անձամբ ամեն ինչ պատմել ու հասցեական մեղադրանքներ ներկայացնել: Ընդամենը մի քանի օր հետո ծնողներին «գետնի տակից» էլ չէիր գտնի:
Այսպես են մեզանում բոլոր հարցերը «լուծվում»: Անգամ երեխաների խեղվող հոգեբանությունն այնքան կարևոր չէ, որքան այս կամ այն թաղային հեղինակության թանին «թթու» չասելը»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» օրաթերթի՝ 24.06.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ