ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ղարաբաղի խնդիրը մեկ կամ երկու հանդիպումով լուծում չի ստանալու, սակայն սա մեծ առաջընթաց էր. Ջեյմս Ուորլիք 06/24/2016 21:53 | Հարցազրույց
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններն առաջին համատեղ հարցազրույցն են անցկացրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Դուք նոր եք վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ո՞րն էր այս հանդիպման գլխավոր նվաճումը, կարծում եք, որ այժմ հնարավոր է երաշխավորել խաղաղություն շփման գծում։
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Ձայնի հայկական եւ ադրբեջանական ծառայություններից ԱՄՆ-ի արտգործնախարարությունում համատեղ հարցազրույց կազմակերպելու համար։
Սա պատմական հարցազրույց է, քանզի ես անցյալում երբեւէ ադրբեջանական եւ հայկական ծառայությունների հետ համատեղ հարցազրույց չեմ ունեցել։ Քուսով եմ, որ սա ուղերձ է, որ կողմերը կարող են միասին աշխատել։ Փաստը, որ դուք այստեղ եք համատեղ հարցազրույց վարելու, դրական ուղերձ է ուղարկում երկու երկրներին։
Ես մեծագույն հաճույքով կհամաձայնեն խոսել հայաստանցի եւ արդրբեջանցի լրագրողների հետ տարածաշրջանում։
Ինչպես գիտեք, ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից, որտեղ եւ կայացավ երկու նախագահների միջեւ հանդիպումը։ Պետք է ասեմ, որ թե՛ Վիեննայի եւ թե՛ Պետերբուրգի հանդիպումները կարեւոր էին։ Իհարկե այս խնդիրը մեկ կամ երկու հանդիպումով լուծում չի ստանալու, սակայն սա մեծ առաջընթաց էր։
Դուք հարցրիք, թե ինչ համաձայնության ենք մենք եկել։ Կարեւոր է հասկանալ, որ նախագահները այս հանդիպումներով փորձում են խնդրի լուծման ելքեր փնտրել, նախ նրանք որոշում կայացրեցին պահպանել հրադադարը։
Ես համոզված եմ, որ միայն եւ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել։ Երկու կողմերը համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ընդլայնմանը։ Վիեննայում հնչեցին այս հարցի շուրջ որոշ հակասություններ, սակայն մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբ։ Խոսքը գնում է ԵԱՀԿ մինսկի խմբի կողմից ձեռնարկվող հետաքննական մեխանիզմի մասին, որը կերաշխավորի հրադադարի պահպանումը։ Միեւնույն ժամանակ հարկավոր է բանակցային կայուն գործընթաց սկսել։
Այժմ սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, եւ մեր վերջնական նպատակն է երեկարատեւ համաձայնագրի հաստատումը։
-Մենք հաճախ լսում ենք բանակցային գործընթացի առաջընթացի մասին, որ՞ոնք են գլխավոր հակասությունները գործընթացում, քանզի տպավորություն է ստեղծվում, որ շատ բան է մնում փակ դռների հետեւում։
Իհարկե շատ բան է մնում փակ դռների հետեւում, եւ դա ճիշտ է, քանզի նախագահները շատ ուղիղ խոսում եմ միմյանց հետ, իրենց համաձայնությունների եւ հակասությունների շուրջ։ Պետք է ասեմ սակայն, որ կան ավելի շատ համաձայնության, քան հակասությունների կետեր։ Այս բանակցություններում յուրաքանչյուր կետ պետք է համաձայնեցվի, եւ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Այս գործընթացը երեկ չի սկսվել, այն տարիներ շարունակ ընթացքի մեջ է։ Ես հուսով եմ, որ խնդրի լուծումը մոտ է։
-Վերջին բախումները հաշվի առնելով, կարծում եք արդյ՞ոք, որ երկարատեւ խաղաղության հաստատումը հնարավոր է, եւ որ կողմերը ընդունում են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։
Միանշանակ այո, եթե կողմերը խնդրի բանակցային լուծումը չտեսնեին, նրանք ուղակի չէին բանակցի։ Երկու նախագահներն էլ գիտակցում են որ պատերազմի վերսկսումը աղետալի կլինի տարածաշրջանի համար։ Մեր նպատակն է շարունակել բանակցությունները առաջընթաց գրանցելու նպատակով։ Եթե ոչ այժմ ապա երբ, է ժամանակը։ Եկել է ճիշտ պահը խնդրին լուծում տալու։ Մենք չենք կարող պատերազմի հավանականություն թողնել, տարիներ անց իրավիճակը ավելի դյուրին չի լինելու։
-Երբ բախումները սկսվեցին ապրիլի սկզբին, երկու նախագահները Վաշինգտոնում էին, ի՞նչ կատարվեց եւ ո՞րն էր պատերազմի վերսկսման այս փորձի պատճառը։
Մենք չունենք այս հարցի պատասխանը։ Մենք չունենք դիտորդներ շփման գծում որոնք կարող էին կայացնել այս որոշումը։ Մենք չունենք հետաքննության մեխանիզմներ, ապրիլյան բախման պատճառները հայտնի չեն, հայտնի են միայն դրա աղետալի հետեւանքները։
-Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջին հայացքից տարաձայնություններ չունեն, արդյո՞ք այս դիտարկումը ճիշտ է։ Քանզի դռների հետեւում կան տարածաշրջանային լայն հետաքրքրություններ, եւ շատ դիտորդներ պնդում են, որ Ռուսաստանը հետաքրքրված է խնդիրը սառեցված պահել։
ԱՄՆ-ը Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս խնդրին նույն տեսանկյունից են նայում, մենք համագործակցում ենք, Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի լուծման մեջ, Ռուսաստանի նախագահը բավական ժամանակ է ներդրել բանակցային գործընթացում, մենք միանշանակ համագործակցում ենք Ռուսաստանի հետ այս խնդրի շուրջ, Մինսի խմբի համանախագահները ներկա էին այս բանակցություններին, Ռուսաստանը հետաքրքրված է խնդրի լուծմամբ։ Անցյալում նախագահ Մեդվեդեւի քայլերը այս ուղղությամբ չհանգեցրին ցանկալի արդյունքի , այժմ նախագահ Պուտինն է ջանքեր ներդնում այս ուղղությամբ, ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի, Ֆրանսիայի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խնդրի լուծման ուղղությամբ։
-Ռուսաստանը զենք է վաճառում կողմերին, դուք համոզված եք, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության վերսկսմամբ։
Ռուսաստանը հետաքրքրված չէ պատերազմի վերսկսմամբ, Ռուսաստանը հետաքրքրված է իրավիճակի կայունացմամբ։ Մենք համոզված ենք, որ Ռուսաստանը անկեղծ է մեզ հետ այս հարցում։ Մենք հավատացած ենք, որ ապրիլյան պատերազմը անտեսանելի ձեռքի գործ չէր։ Դեռ ավելին, Ռուսաստանը հնարավորինս թափանցիկ է այս գործընթացում։ Սա մի հարց է, որի շուրջ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը հակասություններ չունեն։
-Արդյոք նախատեսվում է նախագահների եւս մեկ հանդիպում, եթե այո, որոնք են բանակցային գործընթացի հաջորդ քայլերը։
Հուսով եմ, որ նախագահները շուտով կրկին կհանդիպեն, նախնական պայմանավորվածություն դեռեւս չկա։ Պահը հասունացել է, նախագահները բանակցում են, եւ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, երկարատեւ համաձայնագիր հաստատելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ