ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրիստոնյաներից ակնկալվում է փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն. Հռոմի Պապ 06/24/2016 17:06 | ԼՐԱՀՈՍ
Քրիստոնյաներից ակնկալվում է փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Բարիգալստյան` Հրաշափառի արարողության ժամանակ:
«Գոհունակություն եմ հայտնում Տիրոջը նաեւ այն ընթացքի համար, որ Կաթողիկե Եկեղեցին եւ Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական եւ անկեղծ երկխոսության միջոցով լիարժեք կիսելու գոհության սեղանը: Սուրբ հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միությունը, որի համար աղոթեց մեր Տերը, որպեսզի իր աշակերտները միասին լինեն եւ աշխարհը հավատա: Ինձ հաճելի է հիշել այժմ, մեր երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունների խորացման եւ երկխոսության ամրապնդման վերջերս տված վճռորոշ մղումը Նորին սրբություններ Վազգեն Ա-ի եւ Գարեգին Ա-ի եւ սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի եւ Բենեդիկտոս 16-ի կողմից: Համամիութենական այս ջանքերի հատկապես նշանակալից փուլերի շարքում հիշում եմ հավատի վկաների հիշատակությունը, 2000 թվականի Մեծ Հոբելեանի շրջանակներում. Ձերդ Սրբության հանձնումը քրիստոնյա Հայաստանի հոր՝ Ս.Գրիգոր Լուսավորչի մասունքին՝ Երեւանի նորակառույց տաճարի համար. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի եւ Ձերդ Սրբության ստորագրած համատեղ հայտարարությունը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպես նաեւ Ձերդ Սրբության կատարած այցերը Վատիկան, կարեւոր պահերի եւ հիշատակությունների առիթով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Ֆրանցիսկոս Պապը:
Հռոմի Պապը նշեց, որ, դժբախտաբար, աշխարհը բաժանուﬓերով եւ ընդհարուﬓերով է խառնված, ինչպես նաեւ նյութական եւ հոգեւոր աղքատության ծանր վիճակներով, ներառյալ մարդկանց, նույնիսկ երեխաների եւ ծերերի չարաշահումը: Նրա խոսքով քրիստոնյաներից ակնկալում է փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն, որպեսզի կրկին փայլի ամեն խղճի առաջ Քրիստոսի Հարության զորությունն ու ճշմարտությունը:
«Համբերատար եւ մշտանորոգ ջանքը դեպի լիարժեք միության, համատեղ ձեռնարկների հզորացումը եւ ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների միջեւ համագործակցությունը խավարած գիշերվա մեջ նման է փայլակնացայտ լույսի, եւ կանչ է ապրելու սիրով եւ նույնիսկ տարբերությունների փոխըմբռնմամբ: Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաեւ եկեղեցական հասարակության տեսանելի սահմաններից դուրս, եւ բոլորի համար ներկայացնում է մի զորավոր կոչ՝ տարակարծությունները հարթելու երկխոսությամբ եւ արժեւորելով այն՝ ինչ միացնում է:
Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը, որովհետեւ պարտավորեցնում է հայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել եւ տարածել ճշմարտությունը՝ յուրաքանչյուր մարդկային էակի արժանապատվության պահպանմամբ, եւ այնպիսի ձեւերով, որոնցից թափանցի այն սիրո եւ փրկության ներկայությունը, որ ցանկանում ենք սփռել: Այսպես, համոզիչ վկայություն ենք տալիս աշխարհին , որ նրա ահավոր կարիքն ունի, թե Քրիստոս կենդանի է եւ գործուն, կարող ազգերի, մշակույթների եւ կրոնների միջեւ միշտ նորանոր հաշտության ճանապարհներ բացելու :Վկայում ենք եւ հավատացնում, որ Աստված սեր է եւ գթասրտություն»,-ասաց Հռոմի Պապը:
Դիմելով ներկաներին` նա նշեց, որ իրենց գործը ներշնչված է եւ մղված Քրիստոսի սիրո ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծվում են լավագույն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, եւ միաժամանակ, մատնանշվում է յուրաքանչյուր բարի կամք ունեցող անձի եւ ամբողջ հասարակության՝ առարկայական երթեւեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտությունները, որ պատառոտում են քաղաքակիրթ կյանքը եւ փորում են դժվար բուժող բաժանումները:
«Ամենակարողն Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, բարեխոսությամբ աﬔնասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսավորչի եւ Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու ,օրհնի բոլորիդ եւ ամբողջ Հայ ազգին եւ միշտ պահպանի այն հավատի մեջ, որ ստացել է հայրերից եւ փառավոր վկայություն տալ դարեդար»,-հավելեց ՀռոմիՊապը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ