ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետադարձ հայացք Հռոմի պապի` Հայաստան կատարած առաջին այցին. 15-ամյա հետաքրքիր դրվագներ և լուսանկարներ 06/24/2016 12:39 | ԼՐԱՀՈՍ
Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապն առաջին այցը Հայաստան կատարել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ: Այդ տարին նաև համընկնել էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 10-ամյակին:
Օդանավից դուրս գալուն պես՝ օրհնանք հղելով առ Հայաստան և օդանավակայանում հավաքվածներին՝ Հռոմի պապն իր սովորության համաձայն համբուրել է իրեն սկուտեղով մատուցած երկրի՝ այս դեպքում՝ Հայաստանի հողը: Նա ողջունել է հավաքվածներին՝ հայերեն ասելով. «Աստված օրհնի Հայաստանը»:
Իր կատարած այցելության առաջին օրը Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապն ուղերձով հանդես է եկել, որում մասնավորապես ասվում էր. «Գնահատանքս և բարեկամությունս հայտնում եմ ոչ միայ ձեր հայրենակիցներին, որոնք ապրում են մայր հողում, այլև աշխարհացրիվ միլիոնավոր հայերին, որոնք հավատարիմ են մնում իրենց ժառանգությանն ու ինքնությանը և այսօր իրենց հայրենիքին են նայում վերանորոգ պարծանքով և գոհունակությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: «Զվարթնոց» օդանավակայանից Հռոմի պապն ուղևորվել է Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի է ունեցել Հրաշափառ ծիսակարգը:
Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը սեպտեմբերի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ Ծիծեռնակաբերդ: Հայ հասարակությունը Հռոﬕ պապի այցելության ժամանակ նույնպես ակնկալում էր, որ Հայոց ցեղասպանության թեման կարծարծվի ամբողջ աշխարհում՝ նրա՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցով:
Հովհաննես Պողոս Երկրորդ պապը խոնարհվել է Մեծ եղեռնի հուշարձանին և ի հիշատակ միլիոնավոր զոհերի՝ աղոթել՝ հանուն նրանց հոգու հանգստության: Նա «Մեծ եղեռն» բառերն արտասանել է հայերեն: «Արարողության ընթացքում «Ավե Մարիա» իր երգը հնչեցրեց Շառլ Ազնավուրը, կատարելով այնպիսի երիտասարդական ավյունով, ինչպես երեւանցիները նրան ունկնդրել էին 1964 թվականին, «Արամ Խաչատրյան» հաﬔրգասրահում: Ավարտին արտիստը մոտեցավ եւ համբուրեց սուրբ քահանայապետի աջը: Արարողությունից հետո Սրբազան քահանայապետը օրհնեց համալիրի պուրակում իր անունից տնկվելիք եղեւնին՝ հավերժական կանաչ ծառը, որի կողքին պապական հետեւյալ մակագրությունը կա. «Հիշիր, Տեր, այս ազգի որդիների տառապանքները եւ օրհնիր Հայաստանը: Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ»:
Ծառը տեղադրվեց ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինի տնկած ծառի հարեւանությամբ»,-գրել է «Արմենպրես»-ը Պապի պատմական այցի մասին: Սեպտեմբերի 26-ին նախագահությամբ Ն.Ս. Հովհաննես Պողոս Բ Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սեպտեմբերի 26-ին Երեւանի նորակառույց Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարում կայացել է միջեկեղեցական արարողություն, որի ընթաեցքում երկրպագություն մատուցվեց «առաջի նշխարաց Սրբոյն Գրիգոր Լուսավորչի»:
Հովհաննես Պողոս Երկրորդը, որն իր խոսքը երբեմն համեմել է նաեւ հայերեն արտահայտություններով, հայ հավատացյալ ժողովրդին վստահեցրել է, որ ինքն ամեն ինչ կանի երկու եկեղեցիների բարեկամությունն ամրապնդելու համար: Նորին Սրբությունը միաժամանակ շնորհավորանքի խոսք է ասել նորակառույց տաճարի բացման եւ օծման առթիվ: Հռոմի Պապը պատասխան խոսքում մասնավորապես նշել է, որ իր համար հատկապես կարեւոր է հյուրընկալվել մի սուրբ վայրում, որտեղ բնակվող ժողովուրդը Հռոմից առաջ է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն:
Նա ասել է, որ հայ ժողովրդի հետ իր առաջին ծանոթությունը եղել է դեռ աշակերտական նստարանից՝ իր հայազգի դասընկերոջ միջոցով, իսկ Հայաստան այցելելուց առաջ ներկայանալի գրականություն է ուսումնասիրել Հայ ժողովրդի պատմության, հատկապես 1915 թվականի եղեռնի մասին: Սեպտեմբերի 27-ին Էջմիածնի Մայր տաճարի բաց խորանում լատինական ծեսով պատարագ մատուցվեց, որի ժամանակ Հովհաննես Պողոս Երկրորդն իր խոսքում հավաստիացրեց, որ Կաթողիկե եկեղեցին նույնպես միանում է բոլոր հայերի ուրախությանը՝ սիրեցյալ երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700 ամյակ-ի առթիվ:
Սեպտեմբերի 27-ին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը վերադարձել է Վատիկան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից