ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլյան իրադարձություններով պայմանավորված` Արցախի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով 06/23/2016 18:29 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը:
Ինչպես հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստին գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով:
Կառավարության կողմից լրացում է առաջարկվել ««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում` ապրիլյան իրադարձություններով պայմանավորված: Վերջին ամիսների ընթացքում, հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված, տնտեսության ոչ բոլոր ճյուղերն են աշխատում ամբողջ ծավալով, ինչի հետևանքով սահմանված հաստատագրված և արտոնագրային վճարները համարժեք չեն ակնկալվող եկամուտների մեծությանը, այնինչ դրանք վճարվում են անկախ հարկ վճարողի կողմից ստացված փաստացի եկամտի մեծությունից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցնել հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը` շրջաններում կիրառելով 0.3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 0.6 նվազեցվող գործակից: Այս արտոնությունից կօգտվի 1500 հարկատու :
Նույն նպատակն է հետապնդում նաև ««Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի ընթացքում զիջելու (կամ ներելու) դեպքում` այդ գումարների չափով նվազեցնել բանկի (վարկային կազմակերպության) տվյալ տարվա համախառն եկամուտը:
««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի առաջարկը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Գործող օրենսդրության համաձայն` վարկառուի մահվան դեպքում, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` վարկային պայմանագրից բխող, նույն ծավալով փոխանցվում են նրա ժառանգներին:
Նոր նախագծով առաջարկվում է նրանց ազատել վարկային պարտավորություններից, քանի որ ԼՂՀ-ում գործող մի շարք բանկեր պատրաստակամություն են հայտնել ներել զոհված զինծառայողների և կամավորականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վարկի գումարները` դրանք չպահանջելով երաշխավորներից կամ ժառանգությունն ընդունած ժառանգներից:
«Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթի նորմերը կոչված են լուծելու այն հիմնական խնդրահարույց հարցերը, որոնց կարգավորման անհրաժեշտությունը բխում է ստեղծված տնտեսական վիճակից:
«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքի նախագծով բնապահպանական վճարների նոր դրույքաչափեր են սահմանվում: Այն ուղղված է նաև բնապահպանական վճարների հաշվարկման համակարգի կատարելագործմանը: Այս հարցի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և, ուսումնասիրելով բնապահպանական վճարները, ներկայացնել դրանք տնտեսությանը համապատասխանեցնելու առաջարկություններ:
Օրինագծերը ներկայացվելու են ԱԺ-ի քննարկմանը:
Կառավարության նիստում հավանության է արժանացել իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը: Հաստատվել են ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը` պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Որոշման համաձայն` պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվելու են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից:
Կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշում բխում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում կատարված փոփոխություններից ու լրացումներից, ինչպես նաև օրենքով կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս կիրառվող մասնագիտական ստաժի ամբողջացման անհրաժեշտությունից։ Որոշմամբ սահմանվել է, որ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և դատավորի լիազորությունները ԼՂՀ դատական օրենսգրքի նախատեսված հիմքերով, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դադարեցված անձին 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը նշանակված կենսաթոշակը 2016 թվականի ապրիլի 1-ից վերահաշվարկվում է համապատասխան կարգով: Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս անձի մասնագիտական ստաժում հաշվառվում են նաև ԼՂՀ նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ սպորտի վարչության պետի, պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի, պետի տեղակալի, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, ԼՂՀ ագրոարդյունա¬բերական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի և օգնականի պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները։
Հաշվի առնելով հանրապետության գյուղատնտեսության համար եգիպտացորենի մշակության կարևորությունը՝ գործադիր մարմնի կողմից հաստատվել է 2016 թվականի եգիպտացորենի մշակության պետական աջակցության տրամադրման կարգը: Դրանով սահմանվել են աջակցության տրամադրման պայմանները և ընթացակարգերը` նպատակաուղղված ԼՂՀ շրջաններում եգիպտացորենի ցանքատարածությունների և բերքի ծավալների ավելացմանը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացմանը: Պետական աջակցությունը տրամադրվելու է եգիպտացորենի մշակության համար նախատեսված վարելահողերը ոռոգման ջրով ապահովված և ցանքսին նախապատրաստված լինելու դեպքում` 1հա դիմաց եգիպտացորենի ստացման համար` 16կգ, իսկ սիլոսի ստացման համար` 18կգ սերմի չափով:
Նիստում հավանության է արժանացել գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման 2016 թվականի ծրագիրը: Դրանով նախատեսվում է ավելացնել յուղատու մշակաբույսերի, բանջարեղենի, հնդկացորենի, սորգոյի և ծխախոտի ցանքատարածությունները և արտադրության ծավալները, իսկ հետագայում բարձրացնել նաև ինքնաբավության մակարդակը: Վարելահողերում բանջարեղեն մշակելու համար` 1 հա դիմաց հողօգտագործողին անհատույց կտրամադրվի 200 հազար դրամ կամ դրան համարժեք ապրանքանյութ: Կառավարությունը հաստատել է տոհմային ցածր մթերատու կովերի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որով շրջաններում անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կցուցաբերվի աջակցություն, որպեսզի նրանք կարողանան մատչելի գնով ձեռք բերել տոհմային ցածր մթերատու կովեր: Սուբսիդավորվելու է ձեռքբերվելիք կովերի արժեքի 35 տոկոսը, մնացած 65 տոկոսը կտրամադրվի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» միջոցով, անտոկոս փոխառության տեսքով, 5 տարի մարման ժամկետով և սերունդ ստանալու պարտադիր պայմանով:
Նիստում հաստատվել է նաև ԼՂՀ Ասկերանի, Հադրութի, Մարտունու և Շահումյանի շրջանների գյուղատնտեսության զարգացման 2016 թվականի ծրագիրը` ավելի քան 68 մլն դրամ արժեքով:
Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ Շահումյանի շրջանի՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված հատվածի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը: Հուշարձանների ցանկը արդիականացվել և համապատասխանեցվել է ժամանակակից օրենսդրության պահանջներին ու խնդիրներին:
Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ հստակեցվել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը` հօգուտ ձեռներեցների:
Վարչապետի խոսքով` կառավարությունը նման որոշումներ է ընդունում` ելնելով ստեղծված տնտեսական իրավիճակից: Ըստ կառավարության ղեկավարի` ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվելու, որովհետև իշխանության հիմնական նպատակը որակյալ ու անվտանգ ուղևորափոխադրման ապահովումն է:
Նիստի ավարտին ԱՀ գյուղնախարար Ա. Մխոյանը հանդես է եկել հանրապետությունում ընթացող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի մասին հակիրճ տեղեկատվությամբ: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Ա. Բախշիյանը ներկայացրել է բերքի մթերման ընթացքի հետ կապված որոշ մանրամասներ, իսկ ԱՀ ԿԱ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը` իրականացվող հակահրդեհային միջոցառումների մասին զեկույց:
«Անհրաժեշտ է պլանային համատեղ աշխատանք իրականացնել ակնկալվող առատ բերքն անկորուստ հավաքելու և մթերելու ուղղությամբ: Տեղական ալրաղացները պատրաստ են մինչև 20 հազար տոննա ցորեն մթերելու: Հողամշակների շրջանում անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ իրականացնել` բերքը հանձնելու գործում չշտապելու և գնային անկման ճնշման տակ չընկնելու նպատակով»,- իր ամփոփիչ խոսքում նշել է Ա. Հարությունյանը, իսկ ԱԻՊԾ աշխատակիցներին կոչ արել եղանակների տաքացմանը զուգահեռ էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը՝ հնարավոր հրդեհներից խուսափելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից