ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Electricyerevan-ի գործով չկա ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ. հայտարարություն 06/23/2016 15:08 | ԼՐԱՀՈՍ
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2015թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին լրանալու, հարուցված քրեական գործի ընթացքի եւ տուժած լրագրողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։
Ոստիկանական ստորաբաժանումների այս գործողությունները նպատակաուղղված բնույթ էին կրում, ինչի ապացույցներն են լրագրողների նկարահանող սարքերը միտումնավոր ջարդելու, դրանց հիշողության քարտերը ապօրինի առգրավելու, լրատվամիջոցների աշխատակիցներին տարբեր բաժիններ բերման ենթարկելու, տեսագրություններն ու լուսանկարները ոչնչացնելու բազմաթիվ փաստերը։
Տասը օր հետո կլրանա նաեւ այս դեպքերով հարուցված քրեական գործի մեկ տարին։ Համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայության տրամադրած տեղեկությունների՝ այն երկարաձգվել է մինչեւ ս. թ. օգոստոսի 17-ը։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել են ԶԼՄ-ների 25 ներկայացուցիչներ, որոնցից 21-ը տուժող են ճանաչվել։
Սակայն զավեշտալին այն է, որ մինչ օրս գործով չկա եւ ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում է, թե ովքեր են վայրագություններ իրականացնողները։ Այս ամենը վկայում է քրեական գործը ձեւական վարելու եւ այն կոծկելու միտումի մասին։
Մենք՝ ներքոստորագրյալներս, կրկին արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները. անաչառ եւ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործի նկատմամբ եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/26/2024 08:36 Իշխանությունը կրկին փնտրտուքի մեջ է. այս անգամ ԲԴԽ գիտական անդամ գտնել չի ստացվում. «Ժողովուրդ»
- 10/26/2024 08:33 «Չիստկան» մոտենում է ավարտին․ «Հրապարակ»
- 10/26/2024 08:30 ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան. ո՞րն է հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
- 10/26/2024 08:28 Արփինեն էլ կապ ունի նախկինների հետ․ «Հրապարակ»
- 10/26/2024 08:25 «Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում. փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
- 10/26/2024 08:21 Իրականում նպատակը, կարծես, մեկը պիտի լիներ. «Փաստ»
- 10/26/2024 08:17 «Ծովինարին չփրկեցին անգամ այս իշխանություններին մատուցած ծառայությունները»․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 10/25/2024 18:47 ՔԿ-ն ի սկզբանե գիտեր, որ երբևէ չի կարող հիմնավորել Մարտակերտի քաղաքապետի՝ աբսուրդի հասնող այդ մեղադրանքը․ փաստաբան
- 10/25/2024 11:14 Մարտակերտի քաղաքապետն արդարացվեց
- 10/24/2024 11:12 Սպասելի էր, որ Գարեգին Բ-ն Բաքվում կայանալիք կրոնական առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու հրավեր չի ստանա. Դանիելյան
- 10/23/2024 18:11 Նամակներ են ուղարկում պահանջում են իրանց ուղարկել ստացված կոդը, որը տալու դեպքում ձեր տելեգրամից զրկվելու եք. Գաբոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից
- 10/17/2024 17:02 Չինաստանում հայտնաբերվել է դինոզավրի ամենափոքր ձուն
- 10/16/2024 17:43 Պիցերիան փրկել է իր հաճախորդի կյանքը՝ նրա համար դոնորական երիկամ գտնելով