ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1915 թ. Ցեղասպանությունից հետո Թուրքիան սկսեց իրականացնել մշակութային եղեռն. Ն.Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում 06/23/2016 15:06 | ԼՐԱՀՈՍ
Ստրասբուրգում շարունակվում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները. այսօր Վեհաժողովը քննարկել է մշակույթի և ժողովրդավարության խնդիրներին առնչվող զեկույց։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական մշակութային հետքի հետևողական ոչնչացման մասին՝ նշելով, որ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո Թուրքիան սկսեց հետևողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որի նպատակը հայերի՝ նաև մշակութային ժառանգության վերացումն է։ ԲՀԿ ղեկավարը ներկաներին ցուցադրել է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական ավերված ու անասնագոմի վերածված եկեղեցիների նկարներ։
Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է.
«Ես կդժվարանամ մտաբերել, թե այս ամբիոնից մենք քանի անգամ ենք խոսել մշակույթի և ժողովրդավարության, ԵԽ անդամ երկրներում ազգային փոքրամասնությունների կրոնական և մշակութային ժառանգությունը պահպանելու և հարգելու կարևորության մասին, նաև այն մասին, որ մշակութային վանդալիզմը տեղ չպիտի ունենա մեր կառույցի անդամ որևէ երկրում։
Մեր գործընկեր Վեսնա Մարժանովիչը կարևորագույն խնդրի է անդրադարձել և ես համաձայն եմ զեկուցողի այն մեջբերման հետ, որ այսօր, մեր վտանգավոր աշխարհում, մշակույթը դարձել է անվտանգության հարց։ Այո, տիկին Մարժանովիչ, դուք իրավացի եք, երբ ասում եք, որ մշակույթը հզոր միջոց է ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց ինքնությունը, և որ մշակույթը հզոր գործիք է՝ կանխելու ծայրահեղականությունն ու անհանդուրժողականությունը, ինչը ներկայիս աշխարհի մարտահրավերներից է։
Բայց ես չեմ կարող համաձայնել ձեզ հետ, որ Թուրքիան, ինչպես դուք եք նշում, դրա լավագույն օրինակներից է։ Միգուցե սեփական մշակույթը պահպանելու գործում Թուրքիան ձեզ համար կարող է օրինակ լինել, բայց ձեր փոխարեն ես կհետաքրքրվեի, թե նույն այդ Թուրքիան ինչպե՞ս է վերաբերում ազգային փոքրամասնությունների մշակույթին և կրոնին։ Ձեր փոխարեն ես կհետաքրքրվեի, թե ինչպե՞ս են Թուրքիայի ներկայիս տարածքում ավերվել հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների, Թուրքիայի ներկայիս տարածքում մի քանի հազար հայկական եկեղեցական կոթողների գերակշիռ մասը ոչնչացվել է։
1915 թվականի Ցեղասպանությունից անմիջապես հետո Թուրքիան սկսեց հետևողականորեն իրականացնել մշակութային Եղեռն, որը մինչ օրս շարունակվում է։ Թուրքիայում հայ մշակույթի հանդեպ իրագործվող Եղեռնը մեկ նպատակ էր հետապնդում՝ վերացնել հայերի նաև մշակութային ժառանգությունը։ Ընդամենը շաբաթներ առաջ հենց թուրքական մամուլը ահազանգեց, որ Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող պատմական Խարբերդ քաղաքի հայկական բողոքական կիսավեր եկեղեցին, որը թուրքերը օգտագործում են որպես անասնագոմ և ավտոկայանատեղի, վերականգնելու փոխարեն պատրաստվում են քանդել, իսկ բացառիկ եկեղեցու տեղում մտադիր են հյուրանոց կառուցել: Թուրքիայում և նրա եղբայր Ադրբեջանում, որտեղ հողին հավասարեցվեց Ջուղայի պատմական խաչքարերի գերեզմանոցը, պետականորեն ծրագրավորված՝ փորձում են վերացնել ցանկացած հայկական հետք:
Ուզում եմ հուսալ, որ ձեր հաջորդ զեկույցում դուք ահա այս կարևոր խնդիրներին ևս կանդրադառնաք։
Եվ քանի որ խոսեցինք Թուրքիայից, հարգելի գործընկերներ, Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավոր, ովքեր հունիսի 2-ին կողմ քվեարկեցին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Էրդողանի և թուրք ծայրահեղականների կողմից ենթարկվում են լրջագույն սպառնալիքների։ Անհրաժեշտ է կանխել թուրքական այս ֆաշիզմը, որովհետև մենք գիտենք, թե ի՞նչ է նշանակում լինել երիտթուրքերի ժառանգորդը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից