Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն և աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ 06/22/2016   17:50  |  ԼՐԱՀՈՍ

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի կաթողիկ համայնքի հրավերով:

Այդ առումով այցը Հայաստան արարողակարգային առումով տարբեր վերնագրեր, ձևակերպումներ ունի: Բոլոր տարբերությունները վերացան վերջին օրերին Սրբազան Քահանայապետի կողմից իր այցին տրված գնահատականով՝ ուխտագնացություն,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Տեղեկացնում է panorama.am-ը:

Նա հիշեցրեց, որ Հռոմի պապի այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

«Այս երկու եզրույթն օգտագործելով՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր» և «ուխտագնացություն», Սրբազան Քահանայապետն ընդգծել է վերաբերմունքն իր կայանալիք այցին, Հայաստանին, հայ ժողովրդին, Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցուն»,- նշեց նա:

Ըստ Վ.Սարգսյանի, հայ ժողովրդի շրջանում մեծ ոգևորություն կա, նաև մեծ հետաքրքրություն կա զանգվածային լրատվամիջոցների մոտ. 600 լրատվամիջոց է հավատարմագրվել՝ լուսաբանելու Պապի այցը, որից կեսը միջազգային մամուլի ներկայացուցիչներ են: Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումները հայաստանյան հեռուստաալիքներով հեռարձակվելու են ուղիղ, ապահովվելու է նաև արբայնակային հեռարձակում:

Նա ասաց, որ արդեն պատրաստ է և թողարկվել է «ՀայՓոստ» ընկերության նամականիշը՝ Հռոմի պապի այցի առիթով, որի պաշտոնական մարման արարողությունը կայանալու է ժամանման օրը՝ հունիսի 24-ին: Այդ օրը նաև թողարկվելու է Կենտրոնական բանկի կողմից հատած հատուկ հուշամեդալը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, նաև արվեստագետներն են իրենց արվեստով անդրադառնում առաջիկա այցին, մեծ ցանկություն ունեն Սրբազան Քահանայապետին փոխանցելու ժամանակակից արվեստի նմուշեր, հիշողություններ պարգևող հուշանվերներ:

Նա նշեց, որ սփյուռքից մեծ թվով ուխտավորներ են գալիս Հայաստան՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին:

Հունիսի 24-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ, հաշվի առնելով, որ Սրբազան Քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, նաև կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ արարողակարգով նախատեսված ընդունելության կարգից բացի Պապին կդիմավորի մանկական երգչախումբը, ժամանման պահին կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ հենց մանուկների կողմից:

Օդանավակայանում տեղի կունեն նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Երկրորդի և Հռոմի պապի կարճատև զրույցը, այնուհետև Սրբազան Քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Այնուհետև նախագահական նստավայարում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Պապի առաձնազրույցը, որից հետո հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով Հայաստանի պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավաատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, հանրությանը:

Սրբազան Քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որը այցի ընթացքում կլինի իր կեցավայրը:

Հունիսի 25-ին Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծիսական փոքր արարողություն, Սրբազան Քահանայապետը և Գարեգին Երկրորդը միասին կաղոթեն, կլինի նաև հանուն Պապի տնկված եղևնու օրհնության արարողություն:

«Պապի այցը Ծիծեռնակաբերդ մեզ համար մեծ խորհուրդ և մեծ նշանակություն ունի»,- ասաց Վ. Սարգսյանը՝ հիշեցելով 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը, Հռոմի պապի հայտարարությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:

Նույն օրը Գյումրիում կկայանան միջոցառումներ, Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում, իսկ երեկոյան՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համեգը՝ նվիրված Սրբազան Քահանայապետի այցին:

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Տրդատ բաց խորանում կմատուցվի պատարագ, որից հետո Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն միասին և աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ:

Դրանով Հռոմի պապի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի:


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:13 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀռոմի պապի Հայաստան այցի բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում
12:15 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍԿիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապի այցելությանը Հայաստան
11:57 22/06/2016  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՄայրաքաղաքում երթևեկության փոփոխություն՝ Հռոմի Պապի այցելության հետ կապված
10:05 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստան կատարելիք այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպելու է Ցեղասպանության զոհերի ժառանգներին
09:12 22/06/2016  |  ՄամուլՆվերներ՝ Հռոմի պապին՝ մեր ժողովրդի անունից. «Հրապարակ»
11:30 20/06/2016  |  ԼՐԱՀՈՍՄոտ 600 լրագրող է հավատարմագրվել՝ լուսաբանելու համար Հռոմի Պապի այցը Հայաստան. ԱԳՆ
10:48 19/06/2016  |  ԼՐԱՀՈՍՖրանցիսկոս պապին եւ Գարեգին 2-րդ կաթողիկոսին 50-60 հազար մարդ կդիմավորի. La Croix
15:23 17/06/2016  |  ԼՐԱՀՈՍ«Այց առաջին քրիստոնյա երկիր». համացանցում է Հռոմի պապի հայաստանյան այցի մասին տեսահոլովակը (Տեսանյութ)
13:25 17/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀռոմի Պապի այցը Հայաստան սիրո և երախտագիտության նշան է. Լեոնարդո Սանդրի
17:29 16/06/2016Մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում. Հռոմի պապը խոսել է Հայաստան այցի մասին

Արխիվ

[]