ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարոյական վնասի փոխհատուցում կպահանջվի կոնկրետ արտահայտություն անողից՝ Ս.Հացպանյանից. հայցվորի ներկայացուցիչ 06/22/2016 21:32 | Դատական ռեպորտաժներ
Բավական Խաչատրյանն ընդդեմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանի և լրատվամիջոցների՝ բարոյական վնասի հատուցման հայցապահանջի վերաբերյալ գործով այսօրվա նախնական դատական նիստում Ս.Հացպանյանի ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել քաղաքացիական գործի քննությունը: Ըստ պատասխանողի ներկայացուցչի, իր վստահորդի հայտարարությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի1-ին մասով՝ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, ինչն այս պահին անհնարին է դարձնում քաղաքացիական գործի քննությունը:
Հայցվորի ներկայացուցիչ Արտուր Հարությունյանն իր հերթին հայտարարեց, որ մինչև միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելն իրեն 20 օր ժամանակ է պետք՝ քննչական մարմնից ճշտելու համար, թե արդյոք այս պահի դրությամբ էլ գործի քննությունը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ:
Դատարանը բավարարեց հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց:
Մինչ այդ դատական նիստում պատասխանող, «Առավոտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, լրագրող Ռուզան Մինասյանը նշեց, որ «Առավոտ»-ը պատշաճ պատասխանող չէ, Ս.Հացպանյանի ասուլիսի մասին լրատվությունը հրապարակելուց հետո ժամեր անց հանվել է «Aravot.am» կայքէջից, ի՞նչն են իրենք հերքելու:
«Առավոտ»-ի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրեց դատական այս գործի վերաբերյալ Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքի վրա:
Ըստ ՏՎԽ-ի կարծիքի, մամլո ասուլիսի բանախոսի հրապարակած տեղեկատվության տարածման համար լրատվամիջոցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել, քանի նրանք պաշտպանված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասով:
Ըստ այդ նորմի, «Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)»:
Փաստորեն, 6-րդ մասը սահմանում է հրապարակային արտահայտության «բարեխիղճ վերարտադրող» հասկացությունը, որը տարածվում է նաև մամլո ասուլիսը լուսաբանած լրատվամիջոցների վրա, եթե լուսաբանելը կատարվել է «բարեխղճորեն» և լրագրողական էթիկայի ու օրենքի պահանջների պահպանմամբ՝ աղբյուրի վկայակոչումը կատարվել է օրենքով սահմանված կարգով և վերարտադրելիս չի աղավաղվել տեղեկատվության բովանդակությունը։
Վերը նշվածից բխում է, որ 6-րդ կետով սահմանված պայմանի բացակայության դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտը բոլոր դեպքերում հրապարակային հայտարարության աղբյուրն է՝ հեղինակը։ Տվյալ դեպքում, ըստ ՏՎԽ-ի կարծիքի, վիճահարույց հրապարակային արտահայտության հեղինակը Սարգիս Հացպանյանն է, քանի որ նա է հնչեցրել վիճահարույց արտահայտությունները հրապարակային եղանակով, մինչդեռ լրատվամիջոցները զուտ վերարտադրել են հեղինակի հրապարակային խոսքը՝ հանրությանը տրամադրելով տեղեկատվություն։ Ինչ վերաբերում է մամլո ասուլիսի կազմակերպչին՝ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնին, ապա կազմակերպության դերակատարումը սահմանափակվել է միայն հեղինակին լրատվական հարթակ տրամադրելով, որի պարագայում լրատվական կենտրոնը նույնպես չի կարող պատասխանատվություն կրել հեղինակի հրապարակային արտահայտության համար։
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց հայցվորի ներկայացուցիչ Արտուր Հարությունյանը, իրենք Սարգիս Հացպանյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել հայցվորի հասցեին վիրավորական արտահայտություն անելու համար, հերքել իր հնչեցրած հայտարարությունները. Ս.Հացպանյանը հայցվոր կնոջ լուսանկարն է ցույց տվել և հայտարարություններ արել:
Լրատվամիջոցների մասով հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ «կճշտենք, միջնորդություն ունենք, որ հայցի առարկան փոխվի, կխնդրենք ընդամենը, որ եթե կա ներողության տեքստ, լրատվամիջոցներն այն հրապարակեն իրենց հարթակներում»:
Նշելով, որ իրենք ներկայացրել են երեք մլն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցման պահանջ, Արտուր Հարությունյանն ընդգծեց, որ պահանջը բոլորի դեմ է ներկայացվել, սակայն «հիմա ես փոխհատուցման պահանջը կփոխեմ ու կդարձնեմ կոնկրետ արտահայտություն անողի, այսինքն՝ Հացպանյանի դեմ»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել