ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրապարակել դիտումներ ապահովող «սենսացիա», թե՞ զսպել մեր անվտանգությանը վնասող տվյալները հրապարակելու գայթակղությունը 06/22/2016 16:21 | Մեկնաբանություն
Քառօրյա պատերազմը առաջին պլան մղեց գաղտնի տեղեկությունների արտահոսքի խնդիրը: Մեզանում այդ խնդիրը հասունանում էր վաղուց, ուղղակի հետպատերազմական շրջանում այն արդեն այնքան բացահայտ դարձավ, որ չնկատել այն պարզապես անհնարին է: Ինչպե՞ս լուսաբանել երկրի ռազմական անվտանգությանն առնչվող խնդիրները առանց գործին վնասելու: Այս հարցի պատասխանն է, որ հարկավոր է գտնել:
Բոլորս գիտենք՝ խոսքի, տեղեկատվության ազատությունն ամենուր սահմանափակումներ ունի: Այդ սահմանափակումները չպահպանողին ամենուր պատասխանատվության են ենթարկում: Բնականաբար, մեզ մոտ էլ կան այդպիսի սահմանափակումներ: Ավելին, մեզանում բոլորն էլ ընդունում են, որ մեզ որպես պատերազմող երկրի այդ սահմանափակումներն անհրաժեշտ են: Սակայն այդ սահմանափակումների անհրաժեշտությունը առերևույթ ընդունելը մի բան է, գործնականում հավատարիմ մնալ այդ սահմանափակումներին՝ բոլորովին այլ բան: Գոյություն ունեն գաղտնիության չափանիշներ, տեղեկատվական անվտանգության կանոններ, որոնք հարկավոր է պահպանել: Տվյալ դեպքում կարևոր է ընդգծելը, որ խոսքը այդ չափանիշները ու կանոնները խստացնելու մասին չէ, թեև եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նաև պետք է գնալ այդ քայլին: Բայց տվյալ դեպքում խոսքը ընդամենը գոյություն ունեցող կանոններին հետևելու մասին է:
Ի վերջո՝ ինչու են գաղտնի տեղեկությունները մերթ ընդ մերթ հայտնվում համացանցում, եթերում: Պատճառները առնվազն երկուսն են: Առաջինը՝ անտեղյակությունն է. շատերը գուցե պարզապես իրազեկված չեն, չգիտեն, թե ինչն է գաղտնի, ինչը՝ ոչ: Երկրորդը, որը և իմ կարծիքով ամենավտանգավորն է՝ անպատասխանատվությունն է: Խոսքն այն մասին է երբ կա՛մ անփութորեն ուշադրություն չեն դարձնում հրապարակվող նյութի առանձին դետալներին, իսկ գաղտնին տեղեկության կոնկրետ դետալներն են, կա՛մ միտումնավոր կերպով հրապարակում են այն ինչ գաղտնի է՝ ներքաղաքական պայքարում դիվիդենտներ շահելու համար:
Այստեղ կարևոր է շեշտել հետևյալը: Առողջ քննադատությունը բանակին օդի ու ջրի պես անհրաժեշտ է: Ավելին այս տարիներին մենք համոզվել ենք, որ պաշտպանության նախարարը պատրաստակամ է աշխատել բոլոր սրտացավ կառույցների ու անհատների հետ: Տարբեր աղբյուրներից գիտենք, որ ոչ մի հրապարակում, որտեղ մատնանշվում է կոնկրետ թերություն անպատասխան, անհետևանք չի մնում: Երբեմն անգամ հենց հրապարակված հոդվածի վրա նախարար Օհանյանը մակակգրում է այս կամ այն ենթակա կառույցի պետին՝ ստուգել, շտկել, զեկուցել: Ի վերջո՝ հարյուրավոր անհատներ ու կառույցներ են համագործակցում ՊՆ հետ, ու շատ –շատերը կհաստատեն վերը նշվածը:
Տեղին, հասցեական քննադատությունը օգտակար է, անհրաժեշտ: Ուրեմն՝ լրագրողական վերահսկողության ու սրտացավ քննադատության կարիք բանակը ունի, որովհետև անպարկեշտ չինովնիկներից ոչ մի կառույց, ու նաև բանակը ապահովագրված չէ:
Հետևաբար տվյալ դեպքում խոսքը ընդամենը գաղտնիության չափանիշներին ծանոթ լինելու ու դրանք պահպանելու մասին է, հանուն սոցիալական ցանցերում ու կայքերում շատ դիտումներ ապահովող սենսացիայի մեր անվտանգությանը վնասող տվյալներ հրապարակելու գայթակղությունը զսպելու մասին:
Եվ հետո՝ բոլորի համար պետք է հստակ լինի, որ գաղտնիություն պարունակող տեղեկությունների արտահոսքը օրենքով պատժելի արարք է: Բարոյական հասունություն է հարկավոր գիտակցելու համար, որ երկրի ռազմական անվտանգությանը վերաբերող այս կամ այն տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ ճշտել է պետք՝ գաղտնի է այն թե ոչ: Իսկ եթե այդ հասունությունը բավարար չէ, ապա որպես զսպող գործոն պետք է հանդես գա պատժի անխուսափելիությունը:
Հեղինակ՝ Տարոն Ղազարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից