ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն և աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ 06/22/2016 17:50 | ԼՐԱՀՈՍ
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի կաթողիկ համայնքի հրավերով:
Այդ առումով այցը Հայաստան արարողակարգային առումով տարբեր վերնագրեր, ձևակերպումներ ունի: Բոլոր տարբերությունները վերացան վերջին օրերին Սրբազան Քահանայապետի կողմից իր այցին տրված գնահատականով՝ ուխտագնացություն,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Տեղեկացնում է panorama.am-ը:
Նա հիշեցրեց, որ Հռոմի պապի այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
«Այս երկու եզրույթն օգտագործելով՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր» և «ուխտագնացություն», Սրբազան Քահանայապետն ընդգծել է վերաբերմունքն իր կայանալիք այցին, Հայաստանին, հայ ժողովրդին, Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցուն»,- նշեց նա:
Ըստ Վ.Սարգսյանի, հայ ժողովրդի շրջանում մեծ ոգևորություն կա, նաև մեծ հետաքրքրություն կա զանգվածային լրատվամիջոցների մոտ. 600 լրատվամիջոց է հավատարմագրվել՝ լուսաբանելու Պապի այցը, որից կեսը միջազգային մամուլի ներկայացուցիչներ են: Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումները հայաստանյան հեռուստաալիքներով հեռարձակվելու են ուղիղ, ապահովվելու է նաև արբայնակային հեռարձակում:
Նա ասաց, որ արդեն պատրաստ է և թողարկվել է «ՀայՓոստ» ընկերության նամականիշը՝ Հռոմի պապի այցի առիթով, որի պաշտոնական մարման արարողությունը կայանալու է ժամանման օրը՝ հունիսի 24-ին: Այդ օրը նաև թողարկվելու է Կենտրոնական բանկի կողմից հատած հատուկ հուշամեդալը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով, նաև արվեստագետներն են իրենց արվեստով անդրադառնում առաջիկա այցին, մեծ ցանկություն ունեն Սրբազան Քահանայապետին փոխանցելու ժամանակակից արվեստի նմուշեր, հիշողություններ պարգևող հուշանվերներ:
Նա նշեց, որ սփյուռքից մեծ թվով ուխտավորներ են գալիս Հայաստան՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին:
Հունիսի 24-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ, հաշվի առնելով, որ Սրբազան Քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, նաև կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ արարողակարգով նախատեսված ընդունելության կարգից բացի Պապին կդիմավորի մանկական երգչախումբը, ժամանման պահին կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ հենց մանուկների կողմից:
Օդանավակայանում տեղի կունեն նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Երկրորդի և Հռոմի պապի կարճատև զրույցը, այնուհետև Սրբազան Քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Այնուհետև նախագահական նստավայարում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Պապի առաձնազրույցը, որից հետո հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով Հայաստանի պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավաատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, հանրությանը:
Սրբազան Քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որը այցի ընթացքում կլինի իր կեցավայրը:
Հունիսի 25-ին Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծիսական փոքր արարողություն, Սրբազան Քահանայապետը և Գարեգին Երկրորդը միասին կաղոթեն, կլինի նաև հանուն Պապի տնկված եղևնու օրհնության արարողություն:
«Պապի այցը Ծիծեռնակաբերդ մեզ համար մեծ խորհուրդ և մեծ նշանակություն ունի»,- ասաց Վ. Սարգսյանը՝ հիշեցելով 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը, Հռոմի պապի հայտարարությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:
Նույն օրը Գյումրիում կկայանան միջոցառումներ, Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում, իսկ երեկոյան՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համեգը՝ նվիրված Սրբազան Քահանայապետի այցին:
Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Տրդատ բաց խորանում կմատուցվի պատարագ, որից հետո Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն միասին և աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ:
Դրանով Հռոմի պապի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան