ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽԽՎ-ն չի հավատում Թուրքիայում «զուգահեռ կառույցի» գոյությանը 06/22/2016 18:04 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Թուրքիայի վերաբերյալ պատրաստած զեկույցում, որում խստորեն քննադատել է այդ երկրում ժողովրդավարության եւ ազատությունների ճնշումները, Թուրքիայում «զուգահեռ կառույցի» առկայության մասին նախագահ Թայիփ Էրդողանի պնդումների նկատմամբ կիրառել է «այսպես կոչված» ձեւակերպումը, այդպիսով հասկացնելով Անկարային, որ չի հավատում նման կառույցի գոյությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, զեկույցում խոսվում է Թուրքիայի դատական մարմինների վրա գործադրվող ճնշումների մասին, որոնցում, ելնելով ինչ-որ «զուգահեռ կառույցի» մասնակցության մասին թուրքական իշխանությունների պնդումներից, կատարվել են մեծ թվով դատավորների եւ դատախազների պաշտոնանկություններ:
ԵԽԽՎ-ն որոշել է տվյալ զեկույցը քննարկել հունիսի 22-ին տեղի ունենալիք լիագումար նիստում: Զեկույցում խոսվում է Թուրքիայում մարդու իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումների, դատական համակարգի թերությունների, հիմնականում քուրդ պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու անթույլատրելիության մասին, եւ ընդգծվում, որ Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը սպառնալիքի տակ է:
Զեկույցում կոչ է արվում Թուրքիայի իշխանություններին երկրի օրենքները համապատասխանեցնել ԵԽ չափանիշների հետ: Զեկույցում նաեւ խոսվում է այն մասին, որ ահաբեկչության դեմ պայքարն ուռճացված է, եւ փաստորեն, այն տարվում է հասարակական շարժումների եւ կազմակերպությունների նկատմամբ: Ելնելով այսպես կոչված «զուգահեռ կառույցի» մասին պնդումներից պետական հաստատություններում պաշտոնանկությունների միջոցով ճնշում է գործադրվել դատական համակարգի վրա, բազմաթիվ դատավորներ եւ դատախազներ հեռացվել են աշխատանքից կամ տեղափոխվել այլ վայրեր:
Բացի այդ, զեկույցում նշվել է, որ Թուրքիայի իրավական համակարգում սահմանափակիչ միջոցները, վերահսկողության իրականացումն ու դատական համակարգի վրա ճնշումը, ներքին անվտանգության մասին օրենքներում փոփոխությունները, հատուկ դատարանների ստեղծումն ու ինտերնետում սահմանափակումներ մտցնելն արվել են 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին «Մեծ կաշառք» կոռուպցիոն սկանդալի գծով գործողությունների անցկացումից հետո, որոնցում մասնակից են եղել 4 նախարարներ եւ նախագահ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը:
ԵԽ-ն նաեւ անհանգստություն է հայտնել լրագրողների եւ ԶԼՄ-ների ազատության պաշտպանության մասին 2015 թվականին ստորագրված համաձայնագիրն Անկարայի կողմից չկատարվելու, ԶԼՄ-ների եւ մեդիա ընկերութունների վրա կալանք դրվելու առնչությամբ: Գնահատականը պետք է տրվի մարդու իրավունքների գծով Եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: ԵԽ-ն գտնում է, որ լրագորղներին թույլ չի տրվում կատարել իրենց աշխատանքը եւ Թուրքիայի կառավարությունը խախտում է հասարակության իրավունքները` արգելելով ԶԼՄ-ներին արժանահավատ տեղեկատվություն ներկայացնել», -ասվում է զեկույցում:
«Զուգահեռ կառույց» հասկացողությունն առաջադրվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի կողﬕց 2013 թվականի վերջին կառավարության բարձրաստիճան անդաﬓերի նկատմամբ սկանդալային հակակոռուպցիոն հետաքննությունից հետո:
Էրդողանը կոռուպցիոն սկանդալը կապել էր «Հիզմեթ» կրոնական շարժման հետ, որի ոգեշնչողը հանդիսանում է 1999 թվականից ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլլահ Գյուլենը: Շարժումն անվանելով «զուգահեռ կառույց», Էրդողանը հետաքննության կապ ունեցած ոստիկանության աշխատակիցներին, դատավորներին եւ դատախազներին մեղադրել է շարժման հետ խոսքը մեկ անելու եւ «պետական հեղաշրջման փորձի» մեջ:
«Զուգահեռ կառույցի» դեմ պայքարի շրջանակում հազարավոր ոստիկաններ եւ դատախազության ներկայացուցիչներ աշխատանքից ազատվել կամ տեղափոխվել են այլ բաժիններ, որից հետո հետաքննությունը մտել է փակուղի, իսկ ավելի ուշ` դադարեցվել:
Էրդողանի խոսքով` «Հիզմեթ» շարժումը «իմպերիալիստական արտասահմանյան տերությունների» եւ ինչ-որ «մեծ բանականության» ձեռքում խաղածո է հանդիսանում, որոնց նապատակը Թուրքիային վնաս հասցնելն ու իր կառավարության տապալումն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից