ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ն ԼՂ հակամարտության գոտում նոր պատերազմ թույլ չտալու շահագրգռություն ունի. քաղաքագետ 06/21/2016 12:34 | Ղարաբաղյան հակամարտություն
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Վիեննայում նախորդ հանդիպման տրամաբանական շարունակությունն էր և միտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստմանը: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ հանդիպման տրամաբանությունն այն է, ինչի հիմքը դրվել էր Վիեննայում:
Այսինքն, այս հանդիպումը միտված էր բանակցությունների վերսկսման նախապատրաստմանը: Շատ կարևոր է, որ ամեն ինչ արվի, որպեսզի կայունություն և կանխատեսելիություն ապահովվի սահմաններում, որը հիմք կլինի բանակցությունները վերսկսելու համար: Թե ՛Վիեննան, թե՛ Սանկտ Պետերբուրգը լուծում են աշխատանքերի նախապատրաստական մասը, որտեղ հիմնականը դիտորդների թվի մեծացումն է և շփման գծում միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ներդրումը: Մենք տեսանք, որ Վիեննայում նման համաձայնություն կար, սակայն Ադրբեջանը կրկին խուսափում էր դա իրականացնել: Բայց Պետերբուրգում կրկին խոսք եղավ այդ մասին, իսկ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչի մասին խոսվում է նաև համատեղ հայտարարության մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիք-Շահնազարյանը՝ վստահություն հայտնելով, որ օրակարգում շարունակում է մնալ նաև հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, քանի որ համատեղ հայտարարության մեջ հղում է արվում նաև Վիեննայի պայմանավորվածություններին, որտեղ խոսք է եղել նաև այդ մեխանիզմների մասին:
Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ հնչող կարծիքներին, թե բանակցություններն արդեն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակից դուրս: Քաղաքագետի խոսքով՝ նման գնահատականները տեղին չեն, քանի որ բանակցությունները դեռ սկսված չեն, իսկ նման եռակողմ հանդիպումները՝ անկախ նրանից, թե որ կողմի միջնորդությամբ տեղի կունենան, կարող են նպաստել նրան, որ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեն: Քաղաքագետը դժվարացավ հստակ պատասխանել, թե որ լսարանի համար էր Ադրբեջանի նախագահը ՌԴ նախագահի հանդիպման ժամանակ շարունակում կրկնել, որ «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ազատագրված տարածքներից, սակայն վստահություն հայտնեց, որ Ալիևի նման հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունեցել հանդիպման տրամաբանության վրա:
«Մենք տեսանք, որ հանդիպումից հետո եղած հայտարարությունները հիմնականում միտված էին իրավիճակի կայունացմանը և այս տրամաբանության վրա Ալիևի հայտարարություններն ազդեցություն չեն ունեցել: Բացի դա, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունք է նաև երկրի տարածքում խոշորածավալ զորավարժությունների անցկացումը, ինչը չի կարող նպաստել խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը»,- ասաց քաղաքագետը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ այսուհետև Ռուսաստանն ավելի շահագրգրված է լինելու ,որպեսզի նոր պատերազմ չլինի:
Քաղաքագետի կարծիքով՝ այս պահին Ռուսաստանն էլ ունի որոշակի պատասխանատվություն շփման գծում անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցում: «Ռուսաստանն արդեն մեծ ձեռքբերում է համարում այն, որ հենց ինքն է կանխել պատերազմը, իսկ Պետերբուրգի հանդիպմանը Մոսկվան ներկայացել էր ամենաբարձր մակարդակով: Ուստի, ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի նոր պատերազմ չսկսվի: Սա նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:
Նա նաև նկատեց, որ Սանկտ Պետերբուրգում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպուﬓերի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափել է ԼՂ հակամարտության թեմայով հրապարակային որևէ գնահատական հնչեցնել, սակայն, միևնույն ժամանակ, մատնանշեց այն հանգամանքը, որ հանդիպումներին հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի
հայտարարությունը, որում հիմնականում խոսք էր գնում շփման գծում անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերի մասին:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից