ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան ստեղծվել է մեծ ստի ու մեծ հանցանքի վրա. Գարո Փայլան. Azatutyun.am 06/21/2016 13:55 | Միջազգային լրահոս
Azatutyun.am-ի զրուցակիցն է Գարո Փայլանը:
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
Հարց. -Նախ անդրադառնանք ապրիլի 24-ին ընդառաջ Ձեր հայտնի ելույթին։ Ըստ Ձեզ, ո՞րն էր այդ ելույթի ազդեցությունը։
Պատասխան. - Դժբախտաբար Թուրքիայի ժողովուրդը ոչինչ չգիտի իր անցյալի, պատմության մասին: Թուրքիան ստեղծվել է մեծ ստի վրա և մեծ հանցանքի վրա: Թուրքերը հայերի մասին միայն մեկ նախադասություն գիտեն, թե հայերը դավաճաններ են՝ «նրանք դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց ուղարկել հեռու»: Նրանք չգիտեն, թե ինչեր են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին, ես ցանկանում էի ցույց տալ բոլորին, որ այս երկրում եղել են հայազգի պատգամավորներ, և նրանց երազանքը միասին խաղաղ ապրելն էր, նրանք չէին ցանկանում բաժանել երկիրը, որովհետև գիտեին, որ յուրաքանչյուր քաղաքում հայ կար և հարկավոր էր գտնել միասին ապրելու եղանակը, պատգամավորները այդպիսի երազանքներ ունեին: Ես ցույց տվեցի այդ մարդկանց դեմքերը, խոսեցի նրանց երազանքների մասին: Շատ ազդեցիկ ստացվեց, ելույթիցս հետո որոշ պատգամավորներ մոտեցել ու հարցնում էին՝ «իսկապե՞ս հայ պատգամավորներ են եղել խորհրդարանում»: Ես ցույց տվեցի նրանց, որ «այդ դուք եք դավաճանել հայերին, գետնով տվել միասին ապրելու նրանց երազանքը»: Կարծում եմ՝ այս պատճառով այդ ելույթը մեծ արձագանքի արժանացավ և՛ Թուրքիայում, և՛ Հայաստանում ու աշխարհի հայերի շրջանում։
Հարց. - Կարող ե՞նք ասել, որ Թուրքիայի խնդիրը ոչ միայն ծայրահեղական տրամադրությունն է, այլև տեղեկության, գիտելիքի պակասը:
Պատասխան. - Այո, դժբախտաբար, Թուրքիայում գիտելիքի լուրջ պակաս կա, նրանք թաքցնում են անցյալը, չեն ցանկանում բացել սև արկղը, հիմա մենք խնդրում ենք նրանց բացել սև արկղիկը: Թուրքերն ասում են՝ «այս երկրի հիմնադիրները հերոսներ են», իսկ մենք ասում ենք՝ «այդ մարդիկ Հայոց ցեղասպանության մեղավորներն են», սա լուրջ խնդիր է թուրքական ժողովրդի համար, քանի որ Թալեաթ փաշան, Էնվեր փաշան այս երկրում դեռ ապրում են որպես հերոսներ, իսկ նրանց անուններով փողոցներ կան։ Պատկերացնու՞մ եք Գերմանիայում քայլեք Հիտլերի անունը կրող փողոցով, նույն պատմությունն է. արդեն հարյուր տարի է մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները հերոսներ են: Մենք ցանկանում ենք փոխել սա, ոչ միայն հայերի համար, այլև բոլոր մյուսների համար: Այս երկրում այդ հանցանքը, ցավոք, դեռ շարունակվում է, հիմա էլ տեղի է ունենում քրդական քաղաքներում, որոնք ժամանակին նաև հայկական քաղաքներ էին: Դիարբեքիրի Սուրը, որը նաև հայկական քաղաք էր, այսօր ռմբակոծվում է, քրդերը նույն բանի միջով են անցնում հարյուր տարի անց, որովհետև Թուրքիան չի առերեսվել հանցանքին, որն էլ հիմա դժբախտաբար շարունակվում է:
Հարց. - Բունդեսթագի բանաձևը, ըստ Ձեզ, ազդե՞ց Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա:
Պատասխան. - Այսօր պետական գաղափարախոսությանը Եվրամիությունը ընդհանրապես չի հետաքրքրում: Իշխանությունները ժողովրդավարության մասին բոլոր քննարկումների դեմն առնում են: Արևմուտքից եկած ցանկացած գաղափարի նրանք արձագանքում են նույն կերպ՝ «նրանք ցանկանում են բաժանել Թուրքիան»: Դա շատ մեծ վախ՝ պարանոյա է Թուրքիայում, որը միշտ է եղել այս պետությունում և հիմա շատ է սրվել, ամեն ինչի համար Արևմուտքին են մեղադրում: Եվրոպայի կողքին լինելու համար պետք է ժողովրդավարության առումով զարգացում ունենալ, իսկ լինել ժողովրդավար՝ նշանակում է, որ հայերը, քրդերն ու թուրքերը հավասար են։ 100 տարի առաջ այս խնդիրը չլուծվեց, երբ հայերը ժողովրդավարություն և հավասարություն էին պահանջում, հիմա էլ նույնը քրդերն են անում, իսկ Թուրքիան դժբախտաբար արձագանքում է նույն կերպ՝ սպանելով մարդկանց, ռմբակոծելով քաղաքներ։
Հարց. - Պարոն Փայլան, Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահին ուղղված նամակը մեծ քննադատության արժանացավ։ Հայաստանում որոշ մարդիկ ասում էին, որ Աթեշյանն այլընտրանք չուներ, դա այն գինն էր, որ վճարում են Թուրքիայում ապրելու համար։ Կարծում եք այդպես է՞։
Պատասխան. - Ամենևին, դա Թուրքիայում ապրող հայերի համար խայտառակություն է։ Վստահ եմ, որ Թուրքիայի հայերից որևէ մեկը Արամ սրբազանի պես չի մտածում, խայտառակություն էր բոլոր հայերի համար։ Անգամ եթե ստիպված էիր նման նամակ գրել, կարող էիր դիվանագիտորեն գրել, կարծում եմ՝ ինչ-որ մեկը այդ նամակը դրել էր Արամ սրբազանի առջև ու ստիպել ստորագրել, բայց նա կարող էր և չստորագրել։ 70-ականներին, երբ հայերի համար դժվար ժամանակներ էին, Շնորհք սրբազան ունեինք, ով երբեք նման նամակ չգրեց։ Մենք՝ Թուրքիայի հայերս, Արամ սրբազանի նման չենք մտածում։
Հարց. - Անդրադառնանք Հայաստան - Թուրքիա հարաբերություններին. արձանագրությունների ստորագրումից ու սառեցումից հետո ինչպե՞ս եք պատկերացնում երկու երկրների հարաբերությունների զարգացումը։
Պատասխան. - 20 տարի առաջ Հայաստանի համար Թուրքիան ավելի կարևոր էր տնտեսական պատճառներով։ Այսօր այդպես չէ, որովհետև Հայաստանը վարժվել է Թուրքիայի հետ փակ սահմանով ապրելուն, տնտեսական հարաբերություններ ունի Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի ու մյուս երկրների հետ։ […] Ազգայնական համակարգին փակ սահման է պետք, որ ցույց տա, թե Ադրբեջանը իր եղբայրն է, և մեղադրի հայերին ամեն ինչ համար, իշխող համակարգին թշնամի է պետք, իսկ թշնամին հայերն ու Հայաստանն են։ Այս խնդիրը լուծելու համար ավելի շատ ճնշում պետք է գործադրենք։ Պետք է փոխենք հանրությանը, ոչ թե կառավարությունը կամ Էրդողանին։ […] Թուրքիան ու Ադրբեջանն ասում են՝ «մենք եղբայրներ ենք, թուրքեր ենք», բայց ազգությունից բացի, նրանց տնտեսությունն է կապում. Ադրբեջանը ներդրումներ է անում Թուրքիայում, որի տնտեսությունը դրա կարիքը շատ ունի, իսկ Էրդողանը նաև բիզնեսմեն է, նրան հուզում է, թե փողը որտեղից է գալիս, գումարները գալիս են ոչ թե Արևմուտքից, այլ արաբական աշխարհից և Ադրբեջանից։ Նաև այս պատճառով է, որ Էրդողանին այսօր Եվրամիությունը քիչ է հետաքրքրում, և դա շատ վատ է ընդդիմադիրների և դեմոկրատների համար, և եթե ամեն ինչ այսպես մնա, կշարունակվի նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության հարցում։
Լուսանկարը՝ Azatutyun.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ