ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիշերը դուրս են եկել օդափոխվելու, սակայն հետո մտքափոխվել են ու գնացել աղջիկ տեսնելու 06/21/2016 16:36 | Դատական ռեպորտաժներ
Բնակարանի դուռն ուշ ժամի ծեծելու և անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ու սպանության գործով այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը:
Վկաներից մեկն ամբաստանյալի հարևանուհին էր, երկուսը՝ տուժողի մերձավոր ազգականները:
Տուժողի զարմուհին հայտնեց, որ տուժողը ճարտարապետ էր, աշխատանք ուներ, ֆինանսական խնդիրներ էլ չուներ, ոգելից խմիչքի նկատմամբ սեր չուներ, շատ հանգիստ, պարզ, հավասարակշռված անձնավորություն էր: Դեպքի օրը՝ գիշերը, տուժողը գյուղից եկած ազգականի հետ դուրս են եկել օդափոխվելու, սակայն հետո մտքափոխվել են և տուժողի առաջարկով գնացել են մի շենք՝ տեսնելու տուժողի հավանած աղջիկն այնտե՞ղ է բնակվում, թե՝ ոչ: Երկու անգամ նույն դուռը ծեծելուց հետո «Վազգենի վրա հարձակվել, խփել են դանակով»:
Ըստ տուժողի զարմուհու, իր հարազատը կոնֆլիկտային մարդ չի եղել, չի մասնակցել կոնֆլիկտների, որևիցե հոգական խնդիրներ չի ունեցել: «Ես նրանից որևէ ագրեսիա, բորբոքված վիճակ չեմ տեսել», - ասաց վկան:
Տուժողի ազգականը նշեց, որ ինքը չի արդարացնում իր զարմիկին, պետք է գիշերը ուշ ժամի չգնար ու ծեծեր ուրիշի դուռը, դա իր կյանքում առաջին դեպքն էր: Ըստ վկայի, տուժողը տուն էլ ժամը 23-ից ուշ չէր վերադառնում:
Վկան, ով դեպքի հանգամանքների մասին տեղեկացել էր ականատես վկա ազգականից, նշեց, որ վերջինս ասել է իրեն՝ «սխալ ենք արել, այդպես ստացվեց»: Վկան էլ իր հերթին նշեց՝ սխալ են արել, որ երկրորդ անգամ դուռը ծեծել են:
Տուժողի հորաքույր վկան էլ նշեց, որ տուժողը շատ փակ, ամաչկոտ մարդ էր: Այս վկան էլ դեպքի ականատես չի եղել և գործի հանգամանքներից տեղեկացել է պատմածներից: Նա հայտնեց, որ լսել է, որ եղբորորդին ազգականի հետ ուշ ժամի անհանգստացրել են բնակչին և նրան ոչ թե սպանել են, այլ՝ մորթել:
Երրորդ վկան, ով շենքում ընդամենը երկու ամիս բնակված ամբաստանյալի հարևանուհին էր, շատ դրական բնորոշեց ամբաստանյալին՝ Գագիկ Աբրահամյանին՝ «բարեհամբույր, լավ տղա է»:
Ըստ վկայի, ինքը լսել է աղմուկ, հրմշտոց, թրխկոց, լսել է ամբաստանյալի կնոջ բարձրաձայն գոռոցները՝ «դո՛ւրս եկեք իմ տնից» և մտածել է, որ ամբաստանյալը կնոջն է ծեծում, ցանկացել է բարձրանալ մեկ հարկ վերև ու սաստել Գագիկին, ասել՝ կնոջդ հանգիստ թող, սակայն չի գնացել: Հետո լսել է տղամարդկանց ձայներ, ընդ որում, ոչ թե մուտքում, այլ ավելի շուտ միջանցքում: Լսել է նաև, թե ինչպես մի տղամարդ բարբառով գոռում էր՝ շտապօգնություն կանչեք, մեռնում է:
Ինչո՞ւ ամբաստանյալի կնոջ բացականչությունը՝ «դուրս եկեք իմ տնից», հարցաքննված այլ հարևաններ չեն լսել, դատարանի հարցին ի պատասխան վկան հայտնեց, որ իր բնակարանը ամբաստանյալի բնակարանից մեկ հարկ ներքև է՝ նույն ուղղությամբ, և ցանկացած աղմուկ լսվում է:
Հաջորդ դատական նիստում նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների պատճառով կհրապարակվեն վկայի նախաքննական և առաջին դատաքննության ընթացքում տված ցուցմունքները և հակասությունների շուրջ վկան կհարցաքննվի:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Գագիկ Աբրահամյանը 2015թ. հունվարի 18-ին իր իսկ բնակարանի դռան դիմացի աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Վազգեն Դալլաքյանի կենսական կարևոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների և որովայնի շրջանում՝ սպանելով նրան:
Գործը նախկինում քննվել է դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ապա նրա այլ դատարան աշխատանքի անցնելու կապակցությամբ տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, և գործը մակագրվել է այլ դատավորի՝ Արմեն Խաչատրյանին: Ներկայումս գործով ընթանում է արդեն երկրորդ դատաքննությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով