ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերմանիան մերժել է Էրդողանի վճռաբեկ հայցը 06/21/2016 16:15 | Միջազգային լրահոս
Գերմանիան մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`իր մասին երգիծական բանաստեղծություն գրած երգիծաբանին աջակցած գերմանական երթի խմբագրին ուպատժել
պահանջով վճռաբեկ հայցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով թուրքական muhabir.com լրատվական կայքը, Գերմանիայի խոշորագույն Axsel Springer մեդիա խմբի ղեկավար Մաթիաս Դյոփֆները բացահայտ աջակցություն էր հայտնել Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն գրած եւ հեռուստաալիքներից մեկով հնչեցրած հայտնի երգիծաբան Յան Բյոհերմանին:
Հակադելով այդ աջակցությանը՝ Էրդողանը Բյոհերմանի դեմ հարուցած դատական գործից հետո «նախազգուշական միջոց» ձեռնարկելու պահանջով հայց էր ներկայացրել նաեւ Axsel Springer-ի դեմ, ինչը գերմանական դատարանը մերժել էր: Գերմանական դատարանն այս անգամ մերժել է նախորդ որոշումը բողոքարկելու մասին Էրդողանի վճռաբեկ հայցը:
Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհերմանը գերմանական ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale երգիծական հաղորդման ժամանակ Թայիփ Էրդողանին ուղղված բանաստեղծություն է ընթերցել:
Բանաստեղծությունում թուրքական նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ:
Հեռուստահաղորդավարն իր այդ ստեղծագործությունը ներկայացրել էր որպես «զրպարտական վիրավորանքի նմուշ»: Դրան ի պտասխան Թուրքիայի կառավարությունը Բեռլին բանավոր նոտա էր հղել` պահանջելով քրեական հետապնդում սկսել հեռուստահաղորդավարի նկատմամբ, որն, իբր, վիրավորել է Էրդողանին: Ինքը` Թուրքիայի նախագահը ապրիլի 11-ին մասնավոր կարգով հայտարարությամբ դիմել էր գերմանական Մայնց քաղաքի դատախազություն:
Նրա նկատմամբ Գերմանիայի ՔՕԳ 103-րդ` «Արտասահմանյան պետությունների մարմինների եւ ներկայացուցիչների վիրավորելը» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսվում է դրամական տուգանք կամ մինչեւ երեք տարի ազատազրկում:
Գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում երգիծաբանն ասել է, որ իր կարդացած բանաստեղծություն մեջ Էրդողանի հասցեին արված արտահայտությունները միանգամայն գտնվում են Գերմանիայում գործող օրենսդրությամբ խոսքի ազատության շրջանակում: Նա խստորեն քննադատել է Մերկելին այն բանի համար, որ Գերմանիայի վարչապետը խախտել է այդ օրենքը, փաստորեն, իր խոսքով` «ծառայություն մատուցելով Էրդողանին»:
The Spectator շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորող 5-տողանոց բանաստեղծությունների մրցույթ էր հայտարարել որպես յուրհատուկ բողոքի ակցիա ն Բյոհերմանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ: BBC-ի թուրքական ծառայությունը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական բովանդակությամբ բանաստեղծությունների մրցույթի հաղթողը Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, ով հանդիսանում է Անգլիայի իշխող պահպանողական կուսակցության առաջատար դեմքերից մեկը:
Մրցույթի հաղթողին հայտարարել է Մեծ Բրիտանիայում հրատարակվող The Spectator հանդեսի լրագրող Դուգլաս Մյուրեյը: Նա գոհունակություն է հայտնել, որ Բորիս Ջոնսոնը մրցույթի 1000 ֆունտ ստեռլինգ դրամական պարգեւը նվիրաբերել է բարեգործական կառույցի:
«Էրդողանը կարող է բանտ նետել Թուրքիայում ընդդիմադիրներին, Մերկելը կարող է իր երկրում բանտ նետել Էրդողանին քննադատողներին, սակայն ﬔնք Անգլիայում քնում եւ արթնանում ենք ազատ կերպով: Ոչ մի օտար ավտորիտար չի կարող ցուցում տալ մեզ, թե ինչպես մտածենք կամ ինչպես արտահայտվենք: Ոչ մի օտար դատավոր եւս չի կարող մեզ ասել, թե ինչպես զվարճանանք: Մենք դրանց կարիքը չունենք», -պարգեւի հաղթողին հայտարարելու ժամանակ ասել է Դուգլաս Մյուրեյը:
Թուրքիայի 45 գրողներ, ակադեﬕկոսներ, լրագրողներ, ակտվիստներ եւ արվեստաբաններ կոչ են արել երկրի Քրեական օրենսգրքից հանել 299-րդ՝ «Նախագահին վիրավորանք» հոդվածը, որով մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:
«Թող նախագահը բավարարվի բոլոր հայրենակիցներին պահպանություն ապահովող օրենքի ուժով», -կոչում նշել են նրանք:
«Մենք՝ ներքոստորագրյալներս, նկատի առնելով Սահմանադրական դատարանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Վենետիկի հանձնաժողովի սկզբունքները եւ Սահմանադրության 90/5 հոդվածը, պահանջում ենք չեղարկել իրավունքին հակասող ՔՕԳ 299-րդ հոդվածը, ապահովել օրենքի գերակայությունը, նախագահի համբերությունը վեր դասել քննադատութունից եւ բավարարվել բոլոր հայրենակիցների պահպանությունն ապահովող օրենքի ուժով», - ասվում է թուրք մտավորականների կոչում:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու Եվրախորհրադարնն անհանգստություն են հայտնել Թուրքիայում ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության նկատմամբ իրավիճակով: Անկարայում ԳԴՀ-ի դեսպանը Թուրքիային կոչ է արել ապահովել մամուլի ազատությունը: Թուրքիայում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունների առիթով անհանգստություն է հայտնել է նաեւ ՄԱԿ-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից