ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Մուրադյան. Բժիշկներն ու բուժաշխատողներն իրենց նվիրումով արժանի են բարձր գնահատականի 06/21/2016 12:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: Նախարարի ուղերձում մասնավորապես ասվում է.
Սիրելի՛ բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և մասնագիտական հաջողություններ։ Այս տոնն արդարացիորեն վերաբերում է նաև նրանց, ովքեր բարձր են գնահատում սպիտակ խալաթ կրողի անձնվեր աշխատանքը:
Բժիշկները եզակի մասնագետներից են, ովքեր գործունեությունից առաջ երդվում են` պարտավորվելով բուժելուց զատ գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, չմոռանալ, որ գործ ունեն նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։ Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը։
Ես ուզում եմ երախտիքի խոսք հղել մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշեր ու զօր իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի ու առողջության պահպանման գործում:
Սովորաբար ես առանձնահատուկ շնորհավորում եմ այն բուժաշխատողներին, ովքեր տոնական օրն անցկացնում են վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում` հիվանդի մահճակալի կողքին, շտապ օգնության մեքենաներում, ինչպես նաև ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Բայց այս անգամ առավել մեծ երախտիքով ուզում եմ հիշել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր մասնագիտական ու մարդկային բարձր մղումներով նվիրվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորների ու կամավորների ինչպես հիվանդանոցային, այնպես էլ` վերականգնողական բուժման գործին։
Հարգելի բարեկամներ, մեր գործունեությունը, սակայն, չի սահմանափակվում ամենօրյա մասնագիտական առաքելությամբ։ Մենք ձեզ հետ միասին ծրագրեր ենք իրականացնում բնակչությանը որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ապահովելու, բուժհաստատություններն արդիականացնելու, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներ ներդնելու ուղղությամբ։ Իսկ վերջին տարիներին, աշխարհի շատ երկրների օրինակով, դեմքով շրջվել ենք դեպի հանրային առողջապահություն և գնում ենք բնակչության առողջությունը պահպանելու ու բարելավելու ճանապարհով։
Ունենալով մասնագիտական նման ներուժ՝ ես չեմ կասկածում, որ այս ոլորտում ևս մենք հաջողություններ ենք արձանագրելու։ Դրա վառ վկայությունը հունիսի 7ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի տրադրումն էր։ Բարձր այդ ամբիոնից հնչեց, որ վերջին 8 տարվա ընթացքում մեր երկրում ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած հղիներից ծնված երեխաների շրջանում մորից երեխային ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի գրանցվել։ Իհարկե, հպարտանալ կարելի է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունի այն բարձր գնահատականով, որ Հայաստանն օրինակելի երկիր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում։ Սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի, նպատակային ջանքերի ու հետևողական քայլերի արդյունք է:
Հարգելի գործընկերներ, բուժաշխատողների տոնը 2016թ.-ին նշանավորվում է կարևոր մի նախաձեռնությամբ։ Մեկնարկում է ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ առողջապահության երկարամյա նախկին նախարար, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող մրցանակների շնորհումը։ Մեր մեծ ուսուցչի ընտանիքի աջակցությամբ ստեղծված հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այս տարի «Էմիլ Գաբրիելյան» հատուկ մրցանակներ կշնորհի։
Սա եզակի այն օր է, երբ պետք է ազգովի շնորհակալություն հայտնենք բուժաշխատողներին։ Անկախ հասարակարգից ու քաղաքական իրավիճակից, անկախ այն բանից խաղաղություն է թե պատերազմ` բժիշկներն ու բուժաշխատողներն իրենց նվիրումով արժանի են բարձր գնահատականի։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից