Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

ՌԴ-ն ԼՂ հակամարտության գոտում նոր պատերազմ թույլ չտալու շահագրգռություն ունի. քաղաքագետ 06/21/2016   12:34  |  Ղարաբաղյան հակամարտություն

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Վիեննայում նախորդ հանդիպման տրամաբանական շարունակությունն էր և միտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստմանը: Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ հանդիպման տրամաբանությունն այն է, ինչի հիմքը դրվել էր Վիեննայում: 

Այսինքն, այս հանդիպումը միտված էր բանակցությունների վերսկսման նախապատրաստմանը: Շատ կարևոր է, որ ամեն ինչ արվի, որպեսզի կայունություն և կանխատեսելիություն ապահովվի սահմաններում, որը հիմք կլինի բանակցությունները վերսկսելու համար: Թե ՛Վիեննան, թե՛ Սանկտ Պետերբուրգը լուծում են աշխատանքերի նախապատրաստական մասը, որտեղ հիմնականը դիտորդների թվի մեծացումն է և շփման գծում միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ներդրումը: Մենք տեսանք, որ Վիեննայում նման համաձայնություն կար, սակայն Ադրբեջանը կրկին խուսափում էր դա իրականացնել: Բայց Պետերբուրգում կրկին խոսք եղավ այդ մասին, իսկ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ինչի մասին խոսվում է նաև համատեղ հայտարարության մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիք-Շահնազարյանը՝ վստահություն հայտնելով, որ օրակարգում շարունակում է մնալ նաև հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, քանի որ համատեղ հայտարարության մեջ հղում է արվում նաև Վիեննայի պայմանավորվածություններին, որտեղ խոսք է եղել նաև այդ մեխանիզմների մասին: 

Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ հնչող կարծիքներին, թե բանակցություններն արդեն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակից դուրս: Քաղաքագետի խոսքով՝ նման գնահատականները տեղին չեն, քանի որ բանակցությունները դեռ սկսված չեն, իսկ նման եռակողմ հանդիպումները՝ անկախ նրանից, թե որ կողմի միջնորդությամբ տեղի կունենան, կարող են նպաստել նրան, որ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսվեն: Քաղաքագետը դժվարացավ հստակ պատասխանել, թե որ լսարանի համար էր Ադրբեջանի նախագահը ՌԴ նախագահի հանդիպման ժամանակ շարունակում կրկնել, որ «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ազատագրված տարածքներից, սակայն վստահություն հայտնեց, որ Ալիևի նման հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունեցել հանդիպման տրամաբանության վրա:

«Մենք տեսանք, որ հանդիպումից հետո եղած հայտարարությունները հիմնականում միտված էին իրավիճակի կայունացմանը և այս տրամաբանության վրա Ալիևի հայտարարություններն ազդեցություն չեն ունեցել: Բացի դա, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունք է նաև երկրի տարածքում խոշորածավալ զորավարժությունների անցկացումը, ինչը չի կարող նպաստել խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը»,- ասաց քաղաքագետը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ այսուհետև Ռուսաստանն ավելի շահագրգրված է լինելու ,որպեսզի նոր պատերազմ չլինի:

Քաղաքագետի կարծիքով՝ այս պահին Ռուսաստանն էլ ունի որոշակի պատասխանատվություն շփման գծում անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցում: «Ռուսաստանն արդեն մեծ ձեռքբերում է համարում այն, որ հենց ինքն է կանխել պատերազմը, իսկ Պետերբուրգի հանդիպմանը Մոսկվան ներկայացել էր ամենաբարձր մակարդակով: Ուստի, ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի նոր պատերազմ չսկսվի: Սա նաև Ռուսաստանի հեղինակության հարցն է»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:

Նա նաև նկատեց, որ Սանկտ Պետերբուրգում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպուﬓերի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափել է ԼՂ հակամարտության թեմայով հրապարակային որևէ գնահատական հնչեցնել, սակայն, միևնույն ժամանակ, մատնանշեց այն հանգամանքը, որ հանդիպումներին հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի
հայտարարությունը, որում հիմնականում խոսք էր գնում շփման գծում անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված հարցերի մասին:



Լուսանկարը՝ Armenpress-ի


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:21 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԴավիթ Բաբայան. Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում
22:12 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԷդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ հանդիպումներից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական մոտեցում է
21:51 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԷդվարդ Նալբանդյան. Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավականին օգտակար էր
21:36 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՍերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ներկայացրել է իր տպավորությունները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից
21:05 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԵռակողմ հանդիպման ընթացքում դրական քայլեր են կատարվել. Ջեյմս Ուորլիք
20:51 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄի շարք հարցերի շուրջ կողմերը հասել են փոխըմբռման. եռակողմ հանդիպման հայտարարություն
20:13 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՊուտինի, Սարգսյանի և Ալիևի բանակցությունների արդյունքում եռակողմ հայտարարություն է համաձայնեցվել
18:11 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՍկսվեց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը (լուսանկարներ)
17:35 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄիայն մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում. Սերժ Սարգսյան
17:17 20/06/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԻնտեգրացիոն գործընթացի շրջանակում հայ-ռուսական հարաբերություններն ավելի ինտենսիվ են զարգանում. ՌԴ նախագահ

Արխիվ

[]