ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զորակոչին ընդառաջ քաղաքացիների հիմնական դիմումները և բողոքները կապված են առողջական խնդիրների հետ 06/20/2016 14:12 | ԼՐԱՀՈՍ
Ամառային զորակոչին ընդառաջՀայաս տանի պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովն այս պահին ստացել է 70 դիմում-բողոք:
Դիմում բողոքները քննարկվելու են մինչև հուլիսի 27-ը՝ շաբաթական երկու անգամ գումարվող նիստերի ընթացքում: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը չբացառեց, որ այս ընթացքում նոր դիմում-բողոքներ ևս կլինեն՝ վստահեցնելով, որ հանձնաժողովն աշխատում է օպերատիվ և հասցնելու
է քննարկել բոլոր դիմումներն ու բողոքները:
Մեկնարկող ամառային զորակոչին ընդառաջ հանձնաժողովի առաջին նիստից առաջ Գեղամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դիմումների և բողոքների մեծ մասը կապված է զորակոչիկների առողջական խնդիրների հետ: «Զորակոչիկների ծնողներին հիմնականում մտահոգում են իրենց երեխաների առողջական խնդիրները: Դիմումների 90 տոկոսից ավելին վերաբերում է հենց այդ հարցերին: Այստեղ շոշափվում են բուժհետազոտությունների համալիր իրականացման, այնուհետև դրանց արդյունքների գնահատման, զինծառայության պիտանելիության հարցի որոշման խնդիրներ: Սրանք շատ կարևոր հարցեր են: Հանձնաժողովը գործում է նիստերի միջոցով, դրանք անցկացվելու են շաբաթական երկու անգամ մինչև հուլիսի 27-ը: Առաջին նիստի համար ստացվել է 25 դիմում: Ընդհանուր առմամբ՝ այս պահին մենք ունենք 70 դիմում, սակայն կարող են լինել նոր դիմումներ, որոնք բոլորը մեր քննարկման առարկան կդառնան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նա հավելեց, որ հանձնաժողովը քաղաքացիներին հնարավորություն է տրամադրում իրենց հուզող հարցերով դիմելու համար: «Մենք փորձում ենք շատ օպերատիցվ արձագանքել այդ դիմուﬓերին, քննարկել հարցերը, ընդունել իրավաչափ որոշումներ: Գլխավոր սկզբունքը, որով մենք առաջնարդվում ենք, իրավաչափության սկզբունքն է: Քաղաքացիների հետ հարաբերություններում պահանջվում է առավել համբերատարություն, նրբանկատություն, իսկ զորակոչային մարմինների հետ հարաբերություններում՝ նաև սկզբունքայնություն և հետևողականություն: Ես կարծում եմ, որ զորակոչային մարմինների և քաղաքացիներւի հետ համագործակցության շրջանակներում մեզ հաջողվում է հասնել որոշակի դրական արդյունքների»,- ասաց Հարությունյանը:
Գեղամ Հարությունյանը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ բոլոր դիմումներն ու բողոքները քննարկվում են դիմումատուի և զորակոչիկի մասնակցությամբ, իսկ հանձնաժողովի նիստերը բաց են լուսաբանման համար: «Մենք պահանջում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և այս աﬔնը թույլ է տալիս, որ ճիշտ կողﬓորոշվենք: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բժիշկներ, իրավաբաններ, հասարակական խորհրդի անդամներ: Մենք էլ արդեն բավականին փորձ ունենք, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով իրականացնել ﬔր գործառույթները»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը բավարարում է ստացվող դիմումների և բողոքների մոտավորապես 30-35 տոկոսը:Ներկայացնելով նախորդ զորակոչի տվյալները՝ Գեղամ Հարությունյանը հայտնեց, որ 21 դիմում-բողոք բավարարվել են այնպես, ինչպես ցանկացել են դիմումատուները: 21 դիմում-բողոքներից 17-ը վերաբերել են զորակոչիկների առողջական
խնդիրներին: Բժշկական հանձնաժողոմները համարել են, որ նրանք պիտանի են զինվորական ծառայության, սակայն հանձնաժողովի միջնորդությամբ դրանք վերանայվել են և զորակոչիկներին տարկետում է տրվել:
«Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողովը, որը զորակոչին ընդառաջ քննարկում է քաղաքացիների բողոքներն ու դիմումները: Անահիտ Հովնանյանը համամիտ է տեսակետի հետ, որ զորակոչի հետ կապված խնդիրներ լինում են, ինչի համար էլ գոյություն ունեն օբյեկտիվ հանձնաժողովներ, որոնց գործունեությունը միտված է նմանատիպ խնդիրների կարգավորմանը: «Խնդիրները, ցավոք, մեծ մասամբ վերաբերում են զորակոչիկների առողջությանը: Լինում են նաև իրավական հարցերի հետ կապված խնդիրներ՝ եղբոր մոտ ծառայելը, ընտանիքի սոցիալական վիճակի փաստարկումը, ծնողների առողջական վիճակի հետ կապված հարցեր: Երբեմն լինում են ոչ հիմնավոր դիմումներ ու բողոքներ, որոնք մերժվում են»,- ասաց Հովն անյանը: Նա հավելեց, որ նախորդ զորակոչի ընթացքում զորակոչիկներն ավելի շատ են ունեցել սրտի հետ կապված, ինչպես նաև մաշկային խնդիրներ:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից