ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ 06/20/2016 16:33 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Մարիո Դի Մայոյի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և նկատել, որ վերջին տարիներին այն իսկապես արդյունավետ է ու հաջողված:
Ընդգծելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագրերի կարևորությունը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող ավտոճանապարհները ևս անչափ կարևոր են Երևանի կենտրոնի երթևեկությունը բեռնաթափելու համար:
«Երկուստեք հաջողված համագործակցության արդյունքում այսօր մենք ունենք իսկապես տեսանելի աշխատանք ու ձեռքբերումներ, որոնք անչափ կարևոր են Երևանի երթևեկության կանոնակարգման համար: Վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում անելու ենք հնարավորը, որպեսզի ընթացող բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնենք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քաղաքային տնտեսության այլ ոլորտներում նույնպես փոխգործակցելու Ասիական զարգացման բանկի հետ», - ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալ Մարիո Դի Մայոն գոհունակություն է հայտնել ծրագրերի ընթացքից և ներկա արդյունքներից՝ ընդգծելով, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է բանկի համար:
«Պարոն քաղաքապետ, ես անձամբ եմ այցելել նոր ավտոճանապարհի կառուցման շինհրապարակ և պետք է նշեմ, որ, իրոք, մեծ աշխատանք է կատարված, ինչը ողջունելի է: Վստահեցնում եմ Ձեզ, որ մեզ համար հաճելի է աշխատել մի կառույցի հետ, որը պատրաստակամ է ամենայն հետևողականությամբ կյանքի կոչելու առաջադրված բոլոր ծրագրերը: Մեր թիմերի ամենօրյա համատեղ աշխատանքով կյանքի կոչվող բոլոր ծրագրերը իսկապես կարելի է օրինակելի համարել: Համոզված եղեք, որ ես ևս իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի մենք ընդլայնենք համագործակցությունն ու այդ շրջանակում ընդգրկենք նոր ոլորտներ»,- նշել է Մարիո Դի Մայոն:
Հանդիպման ժամանակ կողմերը նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր փոխգործակցություն ծավալելու հետ կապված մտքեր են փոխանակել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից