ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թուրք չէին, բայց նրանց արածը թուրքի արած է». կուրսանտի սպանության գործով տուժող 06/20/2016 22:31 | Քրեական խրոնիկոն
2015թ. հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց երկրոդ տուժողը, ում ցուցմունքները նախորդ տուժողի ցուցմունքներից գրեթե չէին տարբերվում:
Տուժող Կարեն Բաղրամյանը այս գործով 6 տուժողներից մեկն է, սակայն նա նաև ամբաստանվում է Հ. Բարսեղյանի սպանության գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով:
Տուժողը վստահաբար նշեց, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է, սակայն պատճառներին տեղյակ չէր:
Միևնույն ժամանակ խնդրեց դատարանին, որ Հայկազ Բարսեղյանի նկատմամբ այս հանցագործությունը կատարողները պատժվեն:
Նկարագրելով դեպքի օրվա իրադարձությունները` տուժողն ասաց, որ արթնացել է ձայներից, լսել է Հայկազ Բարսեղյանի «ախ» բացականչությունը, ապա տեսել, որ Գնել Թևոսյանը ձեռքի կտրուկ շարժում է կատարել՝ վերևից իջեցնելով ներքև, որից հետո Հայկազ Բարսեղյանը փսխել է, ապա լսել խոսակցություններ՝ «ադիալը քաշի»:
Տուժողի խոսքով՝ այդ ընթացքում Նորիկ Սահակյանը բաճկոնների միջից քուղերն է հանել:
Վկան պատմելով լսել է, որ Մովսես Ազարյանը ցանկացել է նամակ գրել, սակայն սենյակը լավ լուսավորված չի եղել, իսկ մինչ այդ խոսակցություններ են գնացել Հայկազի դին պատշգամբից նետելու մասին, «սակայն նրանք հասկացան, որ դա ինքնասպանության փորձ կարող է չդիտվեր»,- ասաց տուժողը:
Ըստ նրա՝ «ինքնասպանություն» բառից հասկացել է, որ Հայկազի վրա ուժ են գործադրել:
Տուժողը նաև լսել է, որ թղթի վրա գրել են «ոչ ոքի բան չասեք, ոչ ոք մեղավոր չէ, ուղղակի հոգնել եմ»: Տուժողը նաև նշեց, որ այդ գրությանը ինքը նախաքննության փուլում տեսել է, իսկ ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանի հարցին, թե ինչպես է գրված եղել «ուղղակի» բառը նա պատասխանեց, որ 2 ղ-ով:
Մինչդեռ, նշենք, որ այդ գրության մեջ ուղղակի բառը գրված է «ուղակի»:
Ըստ տուժողի ինքը ծածկոցի տակ թաքնված է եղել, սակայն մի քանի անգամ ծածկոցը ետ է քաշել որպեսզի ամբաստանյալների գործողություններն ավելի ստույգ տեսնի: Տեսել է, որ Մովսես Ազարյանը և Նորիկ Սահակյանը դուրս են եկել ննջարանից, ապա նաև լսել է, որ Մովսես Ազարյանն ասել է` «Վարոն» ներքևում սպասում է»:
Նշենք, որ «Վարո» ասելով տուժողը նկատի ուներ գործով ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանին:
Ըստ տուժողի` ինքը տեսել է, թե ինչպես են ննջարանից դուրս գալով Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը իրենց հետ տարել Հայկազ Բարսեղյանին. Հայկազի գլխին եղել է զինվորական գլխարկ, իսկ բաճկոնը գցած է եղել նրա ուսերին:
Քիչ անց Գնել Թևոսյանը վերադարձել է ննջարան, վառել լույսն ու սպառնացել` ասելով. «կատարվածի մասին, ով ինչ որ մեկին ինչ որ բան ասի, որտեղ որ լինի կգտնի … » և հայհոյել է:
Ինքն էլ փորձում է մոռանալ այդ ամենը և քանի որ չի կարողանում ընկնում է մտածմունքների մեջ հետո քնում:
Ի տարբերություն գործով մյուս տուժող Տիգրան Դեմիրճյանի` Կարեն Բաղրամյանը նշեց, որ երբ գործով 4 ամբաստանյալը գտնվել են իրենց ննջարանում ինքն օղու հոտ է զգացել, ըստ տուժողի՝ նրանք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հետեւյալ հարցին ի պատասխան` թե արդյոք դեպքից հետո 6 տուժողներով զրուցել են այդ մասին տուժողը փորձեց սրամտել՝ այո, բայց չի կարող ասել, քանի որ տուժողներն այդ մասին գրել են իրենց ցուցմունքներում, ինչը դեռևս դատարանում չի հետազոտվել: Սակայն մի քանի բառով ներկայացրեց, թե ինչ են խոսել միասին դեպքից հետո:
Հիշեցնենք, որ գործով հարցաքննված մյուս տուժող Դեմիրճյանը դատարանում ցուցմունքն տալիս, պնդում էր որ դեպքի մասին միմյանց հետ չեն խոսել:
Տուժող Կարեն Բաղրամյանի գնահատմամբ իրենք բոլորը եղել են շփոթված, վախի ազդեցության տակ, այդ պատճառով էլ չեն կարողացել միջամտել:
Պաշտպան Անահիտ Հովհաննիսյանի հարցին՝ ինչու չեն միջամտել, հո թուրք չէին, ինչից են վախեցել, տուժողը պատասխանեց՝ «թուրք չէին, բայց նրանց արածը թուրքի արած է»:
Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հարցին էլ թե դեպքի հանգամանքների վերաբերյալ խոսե՞լ են միմյանց հետ, տուժողը ծանո՞թ է մյուս տուժողների ցուցմունքների բովանդակությանը` տուժողը պատասխանեց՝ «կա մի պարզ բովանդակություն, որի մասին դուք ինձանից լավ գիտեք, չորսով Հայկազ Բարսեղյանին սպանել են»:
Նշենք, որ տուժող Կարեն Բաղրամյանը իր ցուցմունքում հայտնեց նաև, որ սպանված Հայկազ Բարսեղյանի հետ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է գտնվել, հաճախակի վիճել են, վեճերի պատճառ են հանդիսացել ինչպես կենցաղային խնդիրները, այնպես էլ` ուսման հետ կապված հարցերը:
Երբեմն նաև նրանց վիճաբանությունն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով, անգամ Բաղրամյանը մի անգամ ինքնասպան լինելու մասին հայտարարություն է արել՝ «ինչ ես ուզում ինձանից, պատշգամբից գցեմ ինձ պրծնեմ քեզանից»: Այս մասին տեղեկացել է գործով ամբաստանվող Վաչե Սահակյանը, ով Կարեն Բաղրամյանին մեկ անգամ ապտակել է:
Տուժողի այս խոսքերը հաստատեց նաև ամբաստանյալ Վաչե Սահակյանը, վերջինս հայտարարեց, որ հարվածել է Բաղրամյանին` ուշքի բերելու համար:
Ինչ վերաբերում է Վաչե Սահակյանի գործողությունից տուժելուն, ապա Բաղրամյանը հայտարարեց, որ բողոք, պահանջ չունի նրանից:
Ըստ տուժողի՝ դեպքի ժամանակ ինքը եղել է վախի ազդեցության տակ, չի հասկացել, թե ինչ է կատարվում և եթե հասկանար, թե ինչ է կատարվում կկանգնեցներ նրանց, բայց քանի որ ինքը չի կարողացել` մինչ հիմա մեղքի զգացողություն ունի:
Տուժողի ցուցմունքներում առկա էական հակասություններով պայմանավորված ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, ինչին միացավ նաև մեղադրանքի կողմը:
Հաջորդ՝ հուլիսի 4-ին կայանալիք նիստում կհրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից