ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդվարդ Նալբանդյան. Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավականին օգտակար էր 06/20/2016 21:51 | Ղարաբաղյան հակամարտություն
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթացը վերսկսելու համար: Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որում արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը վերցրել էին. առաջին հերթին կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով, նաև՝ 94-95 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի հարգում: Դրա կարևորության մասին հատուկ շեշտեցին եռանախագահող երկրների նախարարները, ընդգծեցին նաև հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որով կփաստվեն միջադեպերը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև ԵԱՀԿ թիմի կարողությունների ընդլայնման մասին խոսք գնաց»,- նշեց նախարարը:
Նալբանդյանը հիշեցրեց՝ հետո կայացան արտգործնախարների հանդիպումներ Բրյուսելում և Փարիզում, որտեղ եռանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկները այստեղ խոսքը հատկապես երկու առաջարկություններին է վերաբերում` հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի՝ դիտարկում իրականացնող թիմի ընդլայնում:
Միայն մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում. Սերժ Սարգսյան
«Հայկական կողմն աշխատում է եռանախագահողների հետ այդ երկու առաջարկությունների վրա: Ցավոք, կարող ենք ասել որ Ադրբեջանը մինչ այսօր այդքան կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարց վերաբերյալ: Իրենք ԵԱՀԿ-ի ֆինանսական ու բյուջետային հանձնաժողովում խոչընդոտեցին մշտական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման ֆինանսավորմանը: Իսկ այսօր հանդիպմանը նախագահների մակարդակով ևս մեկ անգամ վերահաստվեց, որ խումբը պետք է ընդլայնվի, և դրա մասին նշվեց նաև նախագահների համատեղ հայտարարությունում»,- փաստեց ԱԳ նախարարը:
Այդուհանդերձ, խնդիրը մնում է նշված մեխանիզմները կյանքի կոչելու մակարդակում, քանի որ դրանց մասին առաջին անգամ չէր, որ խոսվում էր: Նման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով դեռ Սոչիում՝ 2011-2012թթ-ին: Արդյունքում կրկին նույն բանն էր պատահել. ամեն անգամ Ադրբեջանը փորձել էր ետքայլ կատարել:
Մի շարք հարցերի շուրջ կողմերը հասել են փոխըմբռման. եռակողմ հանդիպման հայտարարություն
«Բացի այդ, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ այս ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր, չէի ասի, որ կառուցողական, հայտարարություններով է հանդես եկել: Նաեւ, երեկ եւ գագաթնաժողովի օրերին Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25.000 զինվորների, ծանր զինատեսակների, սպառազինության ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի գագաթնաժողովներից առաջ եւ դրանց ընթացքում»,- հավելեց Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավական օգտակար էր: «Որոշակի զգուշավորությամբ, սակայն, կարող եմ ասել, որ նաեւ կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն այն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել՝ դեպի հիմնախնդրի կարգավորման առաջընթաց: Այս մասին նաեւ նշված է հայտարարության մեջ, որն ընդունվել է նախագահների կողմից հանդիպման արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները նախարարների, նախագահների մակարդակով, նաեւ՝ այս ամբողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում: Պատահական չէր, որ նախագահների հանդիպման եզրափակիչ մասին եռանախագահող երկրների դեսպանները հրավիրվեցին մասնակցելու: Բացի այդ, ՀՀ Նախագահն առանձին հանդիպում ունեցավ եռանախագահների՝ ներկայացնելով մեր տպավորություններն այս գագաթնաժողովի արդյունքներից»,- եզրափակեց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից