Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան 11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ 11/21/2024   12:32 Ստամբուլի հայկական հիվանդանոցում մահացել է արքեպիսկոպոս Բեքչյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   12:25 ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ ղեկավարն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 11/21/2024   12:15 Մի միտք է ինձ տանջում՝ չաշխատելու աշխատավարձը ավելի՞ բարձր է, քան աշխատելու աշխատավարձը. վարչապետ 11/21/2024   12:11 Ճանապարհը սարքում ենք, գնում տեսնում՝ մեկը մի ավտո ավազա թափել էդ ասֆալտին, մյուսը՝ քար ա շարել մայթի վրա, երրորդը՝ ասֆալտի վրա բետոն ա անում. վարչապետը զայրացավ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/19/2024   23:53 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/19/2024   20:40 Փաստաբանների ու հաշվապահների համար հարկային բեռը 5 տոկոսից 31 տոկոս դարձնելը ազդելու է անգամ բրնձի ու մակարոնեղենի գների վրա. Նաիրի Սարգսյան 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Բարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել, բայց կան բացառություններ. Արա Ղազարյան 06/18/2016   15:55  |  Բարոյական վնասի հատուցում

Բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով հիմնական իրավունքները մեծամասամբ ապահովված են: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:

Ճիշտ է, Կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում, հիմքով Հայաստանի օրենսդրությունում չկա բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար համապատասխան հիմքը,սակայն, Ա.Ղազարյանի կարծիքով, դա այնպիսի մի դեպք չէ, որ ամեն օր է պատահում:

Առավել կարևորները արդար դատաքննության, գույքային, հավաքների ու անձնական ազատության իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ամրագրումն է օրենսդրությունում: Կարելի է պատկերացնել, որ դրանք էլ ընդունել այնքան էլ հեշտ չի եղել, լոբբիստական աշխատանք տանելու միջոցով պետք է եղել համոզել որոշում կայացնողներին, որ այդ ամրագրումներն իսկապես անհրաժեշտ են:

Արա Ղազարյանն ընդգծեց, որ փոփոխությունները մի կողմից Եվրոպական կոնվենցիայի պահանջն էր՝ եթե չընդունվեին այդ հիմքերը, ապա Հայաստանն անընդհատ պարտվելու էր Եվրոպական դատարանում այդ հիմքերով, այսօր էլ կան մի քանի ընթացքի մեջ գտնվող գործեր: Մյուս կողմից՝ իրավակիրառողները, մասնավորապես, փաստաբանական կորպուսն ավելի ու ավելի աշխույժ էր բարձրացնում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հարցը:

Օրենսդրական փոփոխությունների համար հիմք է ծառայել նաև այն, որ որոշակի իրավահարաբերություններում Հայաստանի օրենսդրությունն արդեն մոտենում էր բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտին: Մասնավորապես, ոչ գույքային վնասի՝ որպես իրավական պաշտպանության միջոցի, հիմքերն արդեն դրվել էին վիրավորանքի և զրպարտության, հեղինակային իրավունքի խախտումների պարագայում:

«Այսինքն՝ այս ամբողջը պարարտ հող էր նախապատրաստել, և դրա վերջակետը եղավ ՍԴ-ի որոշումը, որն արդեն հնարավոր չէ չկատարել: Թեև մեր երկրում, գիտենք, որ ՍԴ-ի որոշումները երբեմն չեն կատարվում, այն էլ՝ տարիներ շարունակ»,- ասաց փորձագետը: Նրա գնահատմամբ, Արդարադատության նախարարության կողմից մշակված բարոյական վնասի ինստիտուտին առնչվող երկրորդ օրենքի նախագիծը բավականին հաջող է, մասնավորապես՝ հիմքերի առումով, և փոխհատուցման չափերն էապես բարձրացվել և գրեթե հավասարվել են Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափերին:

Իհարկե, ցավալի է, որ բարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել: Բայց օրենսդրությունում նաև բացառություններ կան, ըստ որոնց որոշակի դեպքերում դատարանը կարող է ավելի բարձր գումար սահմանել: Ասենք, օրինակ, կարող է անձին պատճառվել է մահ, բայց առանձնահատուկ հանգամանքներում՝ խոշտանգում, և այստեղ դատարանը կարող է կաշկանդված չլինել կոնկրետ կյանքի իրավունքի համար սահմանված առաստաղով՝ մինչև երեք մլն ՀՀ դրամի փոխհատուցման չափով, և, ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ երկու հոդվածի 8-րդ կետն է նշում, կարող է բացառիկ դեպքերում գերազանցել նախատեսված սահմանը:

«Դա լավ է, այսինքն՝ թեև առաստաղ սահմանված է, ելնելով որոշակիությունից, ինչպես նաև ելնելով նրանից, որպեսզի դատավորները ունենան հստակություն որոշումներ կայացնելիս, միևնույն ժամանակ բացառությունը՝ այլընտրանքն, ապահովված է: Այսօրվա դրությամբ քանի որ կա այդ բացառությունը, ես լուրջ համակարգային խնդիր չեմ տեսնում»,- նշեց Արա Ղազարյանը:

Փորձագետը նշեց, որ նոր օրենսդրական կարգավորումներով արդարացված անձը կարող է անձնական ազատության կամ արդար դատաքննության խախտման հիմքով պահանջել բարոյական վնասի հատուցում, եթե, ասենք, նախաքննության ընթացքում կալանքի տակ է գտնվել, կրել զրկանքներ, բարոյական վնաս ունեցել: Բայց հիմքերից զատ անձը պետք է նաև կարողանա հիմնավորել, որ իսկապես կրել է բարոյական վնաս: «Որոշ դեպքերում ինքնըստինքյան հասկանալի է, որ հնարավոր չէ, որ կրած չլինի, եթե տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ, ամիսներ շարունակ, թեև մեկ օրն էլ կամ երկու ժամն էլ արդեն բավական է, որպեսզի անձն իր կամ հասարակության կամ ընտանիքի աչքում իրեն նվաստացած զգա, կամ ունենա անորոշություն, տագնապ: Առավել կարևոր է այս հիմքերը զարգացնել»,- ասաց Ա.Ղազարյանը:

Փորձագետը նշեց, որ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հիմք օրենսդրությունում արդեն ֆիքսված են հիմնական իրավունքները: «Բայց դատարանում բախվում ես մեկ այլ իրականության հետ՝ դատավորը պահանջում է հիմնավորել, որ դու իսկապես կրել ես բարոյական վնաս: Որոշ դեպքերում դա ինքնըստինքյան պարզ է՝ ազատություն կամ խոշտանգում, բայց, օրինակ, արդար դատաքննության կամ գույքային, սեփականության կամ Հավաքների և միավորման ազատության իրավունքների խախտումների դեպքում շատ կարևոր են փաստերը և կարևոր է, թե ինչպես է ձևակերպելու հայցվորն իր վնասը»:

Օրինակ, ասենք, Հյուսիսային պողոտայի գործերով Եվրոպական դատարանն, որպես կանոն, սահմանել է բարոյական վնասի չափ՝ հիմնականում հիմքում դնելով, ասենք, հիասթափությունը: Մասնավորապես, քաղաքացին գումարներ է ծախսում, փաստաբան է վարձում, դատարան է դիմում, պետտուրք է վճարում՝ հուսով լինելով, որ կշահի դատական գործը և խախտված իրավունքը կվերականգնի, բայց դատարանում հանդիպում է անարդար մոտեցման, ասենք, մրցակցային դատավարության իրավունքի խախտման, կամ պատշաճ չի ծանուցվում և հնարավորություն չի ունենում մասնակցել դատաքննությանը, ամենավերջին նիստին է կարողանում մասնակցել, այն էլ՝ Վերաքննիչ դատարանում, որովհետև դատավարությունն արդեն ավարտվել էր, այստեղ քաղաքացին զգում է արհամարհանք, և նա խորը հիասթափություն է ապրում: Միևնույն ժամանակ ժամանակ իր և իր ընտանիքի ապագայի նկատմամբ անորոշություն ու տագնապ է զգում:

Օրինակ՝ «Ա1+» hեռուստաընկերությունն Եվրոդատարանում նշել էր, որ հույս ունենալով, որ հեռահաղորդակցության լիցենզիա ստանալու մրցույթում կհաղթի, անընդհատ մեծ ծախսերի էր գնացել՝ աշխատողներ, գրասենյակ պահել, որովհետև դա մրցույթին ներկայանալու պայմաններից մեկն էր: Սակայն խախտումների հետևանքով չի կարողացել լիզենցիա ստանալ, նշանակում է՝ այդ ամբողջ գումարները իզուր վատնվել են, ինչից խորը հիասթափություն է ապրել:

«Այս ամբողջը պետք է կարողանալ հիմնավորել: Հայցվորները, դատավորներն էլ պետք է ելքը գտնեն, թե ինչպես այս բառերը վերածեն հիմքերի, որպեսզի դրանով որոշեն գումարի չափը»,- նշեց Արա Ղազարյանը:

Փորձագետն ընդգծեց, որ մի բան է, երբ որ ֆիզիկական բռնության է ենթարկվում հասուն տղամարդը, և մեկ ուրիշ բան, երբ որ բնակարանում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվում 18 տարեկան դեռատի աղջիկը՝ մեն-մենակ հայտնվելով, ասենք, չորս ոստիկանների դաշտում: «Այս բոլորը պայմանները պետք է հաշվի առնվեն բարոյական վնասի չափն որոշելիս: Սա դեռ մենք պետք է յուրացնենք, սա դեռ պետք է կարողանանք վերածել իրավունքի: Եվ ոչ թե ուղղակի գնալ դատարան ու ասել՝ ես ուզում եմ այսքան գումար»:

Որպես օրինակ Ա.Ղազարյանը հիշատակեց մի դեպք, երբ հայցվորն իրենից պահանջում էր, որպեսզի Եվրոպական դատարանում ներկայացի մեկ մլն. դոլարի փոխհատուցման պահանջ և վերջ: Դա այն դեպքում, որ նման գործերով նախադեպային որոշումների համաձայն, խոսքը գնում է 20-25 հազար եվրոյի չափով փոխհատուցման մասին:

«Այդ հիմքերը չկար, եթե հենց այնպես դատարանում ներկայացնեմ, նույնն էլ՝ ազգային դատարանում, դա արդեն անվստահության կամ էլ իրավունքի չարաշահման հիմք կարող է հանդիսանալ, կամ առնվազն դատարանը կարող է որոշել, որ շահարկելի (սպեկուլյատիվ) մոտեցում է: Նա հստակ պետք է ցույց տա, թե ինչո՞ւ է կարծում, որ իր վստահորդը սթրեսներ, ներքին տագնապ է ունեցել, և ինչո՞ւ է կարծում, որ դա պետք է փոխհատուցվի»,- ասաց Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ որոշ դեպքերում դատական ակտը ինքնին նույնպես կարող է համարվել արդարացի փոխհատուցում կամ բարոյական վնասի դիմաց արդարացի փոխհատուցում: Մասնավորապես, կան վիրավորանքի և զրպարտության գործերով նման ակտեր, որտեղ վճիռն ինքնին համարվել է արդարացի, բավարար փոխհատուցում: Հետևաբար ամբողջ խնդիրն այն է, թե դա բավարա՞ր է, թե՞ ոչ:

Ա.Ղազարյանը նկատեց, որ որոշ դեպքերում ցանկացած չափի դրամական փոխհատուցումը չի կարող ամբողջությամբ հետ բերել կորցրածը: Ասենք, օրինակ, անձն ուզում է մասնակցել հանրահավաքի՝ շատ կարևոր տեղեկություն ստանալու համար, և իր ներդրումն ունենալ իշխանության, կառավարության կազմավորման գործում, սակայն նրան թույլ չեն տալիս, հետո ներողություն են խնդրում, բայց արդեն հանրահավաքը կայացել է, էլ հետ չես բերի:

«Այստեղ արդեն պետք է որոշել, թե որքան կարևոր էր իրավունքը, ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, ասենք, թույլ չտալը, եղե՞լ են սպառնալիքներ, թե՞ ոչ, թե ուղղակի որևէ շինծու հիմքով ձեզ տարել են ոստիկանություն, երեք ժամ հետո բաց են թողել, ներկայացնում են դա իբրև վարչական ձերբակալում, բայց իրականում դա եղել է միջոց, որպեսզի ձեզ մեկուսացնեն ձեր քաղաքացիական ակտիվիզմից: Սրանք բոլորը պետք է գնահատել, որովհետև տարբեր հանգամանքներից կախված նախատեսվում են բարոյական վնասի փոխհատուցման տարբեր չափեր: Բայց սա դեռ երկար պրոցեսի արդյունքում կլինի, մենք դեռ պետք է նախադեպեր ունենանք դրա վերաբերյալ»,- նշեց Արա Ղազարյանը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:53 15/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանը վարույթ չէր ընդունել բարոյական վնասի պահանջի գործը. փաստաբանը դիմել է ՄԻԵԴ
22:15 10/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀիմնականում հայցվորները ոչ նյութական վնասի հատուցման չափը շատ են ուռճացնում. Ֆիննախի ներկայացուցիչ
20:38 08/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԵս ուզում եմ, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը չմնա մի «գալոչկա», որը մենք դրեցինք ու անցանք առաջ. Արթուր Հովհաննիսյան
14:45 04/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանն իր բարձունքում պետք է գտնվի ու բավարարի տուժող կողմի հիմնավոր քաղհայցը. Միհրան Պողոսյան
18:33 01/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի ինստիտուտի կիրառման ընթացքում դժվարությունների առջև կկանգնենք. Յուրի Շիրինյան
18:42 24/05/2016  |  Դատական ռեպորտաժներՊահանջում են 200 հազար ՀՀ դրամ փոխհատուցում՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու համար
14:37 21/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք դեռ պրոցեսի սկզբում ենք. Արա Ղազարյան
12:14 18/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հարցում Հայաստանի օրենսդրության ու ՄԻԵԿ-ի միջև կան անհամապատասխանություններ. Հայկ Ալումյան
21:17 12/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՍտրատեգիական դատավարության կարգով ՄԻԵԴ և ՍԴ դիմելը միգուցե կբերի բարոյական վնասի հատուցման ինստիտուտի զարգացմանը. Կարեն Մեժլումյան
23:14 04/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք ասելու ենք՝ քիչ է բարոյական վնասի հատուցման գումարի չափը, գնանք Եվրոպական դատարան. Հայկ Ալումյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]