Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել, բայց կան բացառություններ. Արա Ղազարյան 06/18/2016   15:55  |  Բարոյական վնասի հատուցում

Բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով հիմնական իրավունքները մեծամասամբ ապահովված են: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:

Ճիշտ է, Կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում, հիմքով Հայաստանի օրենսդրությունում չկա բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար համապատասխան հիմքը,սակայն, Ա.Ղազարյանի կարծիքով, դա այնպիսի մի դեպք չէ, որ ամեն օր է պատահում:

Առավել կարևորները արդար դատաքննության, գույքային, հավաքների ու անձնական ազատության իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ամրագրումն է օրենսդրությունում: Կարելի է պատկերացնել, որ դրանք էլ ընդունել այնքան էլ հեշտ չի եղել, լոբբիստական աշխատանք տանելու միջոցով պետք է եղել համոզել որոշում կայացնողներին, որ այդ ամրագրումներն իսկապես անհրաժեշտ են:

Արա Ղազարյանն ընդգծեց, որ փոփոխությունները մի կողմից Եվրոպական կոնվենցիայի պահանջն էր՝ եթե չընդունվեին այդ հիմքերը, ապա Հայաստանն անընդհատ պարտվելու էր Եվրոպական դատարանում այդ հիմքերով, այսօր էլ կան մի քանի ընթացքի մեջ գտնվող գործեր: Մյուս կողմից՝ իրավակիրառողները, մասնավորապես, փաստաբանական կորպուսն ավելի ու ավելի աշխույժ էր բարձրացնում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հարցը:

Օրենսդրական փոփոխությունների համար հիմք է ծառայել նաև այն, որ որոշակի իրավահարաբերություններում Հայաստանի օրենսդրությունն արդեն մոտենում էր բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտին: Մասնավորապես, ոչ գույքային վնասի՝ որպես իրավական պաշտպանության միջոցի, հիմքերն արդեն դրվել էին վիրավորանքի և զրպարտության, հեղինակային իրավունքի խախտումների պարագայում:

«Այսինքն՝ այս ամբողջը պարարտ հող էր նախապատրաստել, և դրա վերջակետը եղավ ՍԴ-ի որոշումը, որն արդեն հնարավոր չէ չկատարել: Թեև մեր երկրում, գիտենք, որ ՍԴ-ի որոշումները երբեմն չեն կատարվում, այն էլ՝ տարիներ շարունակ»,- ասաց փորձագետը: Նրա գնահատմամբ, Արդարադատության նախարարության կողմից մշակված բարոյական վնասի ինստիտուտին առնչվող երկրորդ օրենքի նախագիծը բավականին հաջող է, մասնավորապես՝ հիմքերի առումով, և փոխհատուցման չափերն էապես բարձրացվել և գրեթե հավասարվել են Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափերին:

Իհարկե, ցավալի է, որ բարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել: Բայց օրենսդրությունում նաև բացառություններ կան, ըստ որոնց որոշակի դեպքերում դատարանը կարող է ավելի բարձր գումար սահմանել: Ասենք, օրինակ, կարող է անձին պատճառվել է մահ, բայց առանձնահատուկ հանգամանքներում՝ խոշտանգում, և այստեղ դատարանը կարող է կաշկանդված չլինել կոնկրետ կյանքի իրավունքի համար սահմանված առաստաղով՝ մինչև երեք մլն ՀՀ դրամի փոխհատուցման չափով, և, ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ երկու հոդվածի 8-րդ կետն է նշում, կարող է բացառիկ դեպքերում գերազանցել նախատեսված սահմանը:

«Դա լավ է, այսինքն՝ թեև առաստաղ սահմանված է, ելնելով որոշակիությունից, ինչպես նաև ելնելով նրանից, որպեսզի դատավորները ունենան հստակություն որոշումներ կայացնելիս, միևնույն ժամանակ բացառությունը՝ այլընտրանքն, ապահովված է: Այսօրվա դրությամբ քանի որ կա այդ բացառությունը, ես լուրջ համակարգային խնդիր չեմ տեսնում»,- նշեց Արա Ղազարյանը:

Փորձագետը նշեց, որ նոր օրենսդրական կարգավորումներով արդարացված անձը կարող է անձնական ազատության կամ արդար դատաքննության խախտման հիմքով պահանջել բարոյական վնասի հատուցում, եթե, ասենք, նախաքննության ընթացքում կալանքի տակ է գտնվել, կրել զրկանքներ, բարոյական վնաս ունեցել: Բայց հիմքերից զատ անձը պետք է նաև կարողանա հիմնավորել, որ իսկապես կրել է բարոյական վնաս: «Որոշ դեպքերում ինքնըստինքյան հասկանալի է, որ հնարավոր չէ, որ կրած չլինի, եթե տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ, ամիսներ շարունակ, թեև մեկ օրն էլ կամ երկու ժամն էլ արդեն բավական է, որպեսզի անձն իր կամ հասարակության կամ ընտանիքի աչքում իրեն նվաստացած զգա, կամ ունենա անորոշություն, տագնապ: Առավել կարևոր է այս հիմքերը զարգացնել»,- ասաց Ա.Ղազարյանը:

Փորձագետը նշեց, որ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հիմք օրենսդրությունում արդեն ֆիքսված են հիմնական իրավունքները: «Բայց դատարանում բախվում ես մեկ այլ իրականության հետ՝ դատավորը պահանջում է հիմնավորել, որ դու իսկապես կրել ես բարոյական վնաս: Որոշ դեպքերում դա ինքնըստինքյան պարզ է՝ ազատություն կամ խոշտանգում, բայց, օրինակ, արդար դատաքննության կամ գույքային, սեփականության կամ Հավաքների և միավորման ազատության իրավունքների խախտումների դեպքում շատ կարևոր են փաստերը և կարևոր է, թե ինչպես է ձևակերպելու հայցվորն իր վնասը»:

Օրինակ, ասենք, Հյուսիսային պողոտայի գործերով Եվրոպական դատարանն, որպես կանոն, սահմանել է բարոյական վնասի չափ՝ հիմնականում հիմքում դնելով, ասենք, հիասթափությունը: Մասնավորապես, քաղաքացին գումարներ է ծախսում, փաստաբան է վարձում, դատարան է դիմում, պետտուրք է վճարում՝ հուսով լինելով, որ կշահի դատական գործը և խախտված իրավունքը կվերականգնի, բայց դատարանում հանդիպում է անարդար մոտեցման, ասենք, մրցակցային դատավարության իրավունքի խախտման, կամ պատշաճ չի ծանուցվում և հնարավորություն չի ունենում մասնակցել դատաքննությանը, ամենավերջին նիստին է կարողանում մասնակցել, այն էլ՝ Վերաքննիչ դատարանում, որովհետև դատավարությունն արդեն ավարտվել էր, այստեղ քաղաքացին զգում է արհամարհանք, և նա խորը հիասթափություն է ապրում: Միևնույն ժամանակ ժամանակ իր և իր ընտանիքի ապագայի նկատմամբ անորոշություն ու տագնապ է զգում:

Օրինակ՝ «Ա1+» hեռուստաընկերությունն Եվրոդատարանում նշել էր, որ հույս ունենալով, որ հեռահաղորդակցության լիցենզիա ստանալու մրցույթում կհաղթի, անընդհատ մեծ ծախսերի էր գնացել՝ աշխատողներ, գրասենյակ պահել, որովհետև դա մրցույթին ներկայանալու պայմաններից մեկն էր: Սակայն խախտումների հետևանքով չի կարողացել լիզենցիա ստանալ, նշանակում է՝ այդ ամբողջ գումարները իզուր վատնվել են, ինչից խորը հիասթափություն է ապրել:

«Այս ամբողջը պետք է կարողանալ հիմնավորել: Հայցվորները, դատավորներն էլ պետք է ելքը գտնեն, թե ինչպես այս բառերը վերածեն հիմքերի, որպեսզի դրանով որոշեն գումարի չափը»,- նշեց Արա Ղազարյանը:

Փորձագետն ընդգծեց, որ մի բան է, երբ որ ֆիզիկական բռնության է ենթարկվում հասուն տղամարդը, և մեկ ուրիշ բան, երբ որ բնակարանում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվում 18 տարեկան դեռատի աղջիկը՝ մեն-մենակ հայտնվելով, ասենք, չորս ոստիկանների դաշտում: «Այս բոլորը պայմանները պետք է հաշվի առնվեն բարոյական վնասի չափն որոշելիս: Սա դեռ մենք պետք է յուրացնենք, սա դեռ պետք է կարողանանք վերածել իրավունքի: Եվ ոչ թե ուղղակի գնալ դատարան ու ասել՝ ես ուզում եմ այսքան գումար»:

Որպես օրինակ Ա.Ղազարյանը հիշատակեց մի դեպք, երբ հայցվորն իրենից պահանջում էր, որպեսզի Եվրոպական դատարանում ներկայացի մեկ մլն. դոլարի փոխհատուցման պահանջ և վերջ: Դա այն դեպքում, որ նման գործերով նախադեպային որոշումների համաձայն, խոսքը գնում է 20-25 հազար եվրոյի չափով փոխհատուցման մասին:

«Այդ հիմքերը չկար, եթե հենց այնպես դատարանում ներկայացնեմ, նույնն էլ՝ ազգային դատարանում, դա արդեն անվստահության կամ էլ իրավունքի չարաշահման հիմք կարող է հանդիսանալ, կամ առնվազն դատարանը կարող է որոշել, որ շահարկելի (սպեկուլյատիվ) մոտեցում է: Նա հստակ պետք է ցույց տա, թե ինչո՞ւ է կարծում, որ իր վստահորդը սթրեսներ, ներքին տագնապ է ունեցել, և ինչո՞ւ է կարծում, որ դա պետք է փոխհատուցվի»,- ասաց Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ որոշ դեպքերում դատական ակտը ինքնին նույնպես կարող է համարվել արդարացի փոխհատուցում կամ բարոյական վնասի դիմաց արդարացի փոխհատուցում: Մասնավորապես, կան վիրավորանքի և զրպարտության գործերով նման ակտեր, որտեղ վճիռն ինքնին համարվել է արդարացի, բավարար փոխհատուցում: Հետևաբար ամբողջ խնդիրն այն է, թե դա բավարա՞ր է, թե՞ ոչ:

Ա.Ղազարյանը նկատեց, որ որոշ դեպքերում ցանկացած չափի դրամական փոխհատուցումը չի կարող ամբողջությամբ հետ բերել կորցրածը: Ասենք, օրինակ, անձն ուզում է մասնակցել հանրահավաքի՝ շատ կարևոր տեղեկություն ստանալու համար, և իր ներդրումն ունենալ իշխանության, կառավարության կազմավորման գործում, սակայն նրան թույլ չեն տալիս, հետո ներողություն են խնդրում, բայց արդեն հանրահավաքը կայացել է, էլ հետ չես բերի:

«Այստեղ արդեն պետք է որոշել, թե որքան կարևոր էր իրավունքը, ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, ասենք, թույլ չտալը, եղե՞լ են սպառնալիքներ, թե՞ ոչ, թե ուղղակի որևէ շինծու հիմքով ձեզ տարել են ոստիկանություն, երեք ժամ հետո բաց են թողել, ներկայացնում են դա իբրև վարչական ձերբակալում, բայց իրականում դա եղել է միջոց, որպեսզի ձեզ մեկուսացնեն ձեր քաղաքացիական ակտիվիզմից: Սրանք բոլորը պետք է գնահատել, որովհետև տարբեր հանգամանքներից կախված նախատեսվում են բարոյական վնասի փոխհատուցման տարբեր չափեր: Բայց սա դեռ երկար պրոցեսի արդյունքում կլինի, մենք դեռ պետք է նախադեպեր ունենանք դրա վերաբերյալ»,- նշեց Արա Ղազարյանը:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:53 15/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանը վարույթ չէր ընդունել բարոյական վնասի պահանջի գործը. փաստաբանը դիմել է ՄԻԵԴ
22:15 10/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀիմնականում հայցվորները ոչ նյութական վնասի հատուցման չափը շատ են ուռճացնում. Ֆիննախի ներկայացուցիչ
20:38 08/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԵս ուզում եմ, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը չմնա մի «գալոչկա», որը մենք դրեցինք ու անցանք առաջ. Արթուր Հովհաննիսյան
14:45 04/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանն իր բարձունքում պետք է գտնվի ու բավարարի տուժող կողմի հիմնավոր քաղհայցը. Միհրան Պողոսյան
18:33 01/06/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի ինստիտուտի կիրառման ընթացքում դժվարությունների առջև կկանգնենք. Յուրի Շիրինյան
18:42 24/05/2016  |  Դատական ռեպորտաժներՊահանջում են 200 հազար ՀՀ դրամ փոխհատուցում՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու համար
14:37 21/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք դեռ պրոցեսի սկզբում ենք. Արա Ղազարյան
12:14 18/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԲարոյական վնասի հարցում Հայաստանի օրենսդրության ու ՄԻԵԿ-ի միջև կան անհամապատասխանություններ. Հայկ Ալումյան
21:17 12/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՍտրատեգիական դատավարության կարգով ՄԻԵԴ և ՍԴ դիմելը միգուցե կբերի բարոյական վնասի հատուցման ինստիտուտի զարգացմանը. Կարեն Մեժլումյան
23:14 04/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄենք ասելու ենք՝ քիչ է բարոյական վնասի հատուցման գումարի չափը, գնանք Եվրոպական դատարան. Հայկ Ալումյան

Արխիվ

[]