ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել, բայց կան բացառություններ. Արա Ղազարյան 06/18/2016 15:55 | Բարոյական վնասի հատուցում
Բարոյական վնասի հատուցման ինստիտուտի ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններով հիմնական իրավունքները մեծամասամբ ապահովված են: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:
Ճիշտ է, Կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում, հիմքով Հայաստանի օրենսդրությունում չկա բարոյական վնասի փոխհատուցում ստանալու համար համապատասխան հիմքը,սակայն, Ա.Ղազարյանի կարծիքով, դա այնպիսի մի դեպք չէ, որ ամեն օր է պատահում:
Առավել կարևորները արդար դատաքննության, գույքային, հավաքների ու անձնական ազատության իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ամրագրումն է օրենսդրությունում: Կարելի է պատկերացնել, որ դրանք էլ ընդունել այնքան էլ հեշտ չի եղել, լոբբիստական աշխատանք տանելու միջոցով պետք է եղել համոզել որոշում կայացնողներին, որ այդ ամրագրումներն իսկապես անհրաժեշտ են:
Արա Ղազարյանն ընդգծեց, որ փոփոխությունները մի կողմից Եվրոպական կոնվենցիայի պահանջն էր՝ եթե չընդունվեին այդ հիմքերը, ապա Հայաստանն անընդհատ պարտվելու էր Եվրոպական դատարանում այդ հիմքերով, այսօր էլ կան մի քանի ընթացքի մեջ գտնվող գործեր: Մյուս կողմից՝ իրավակիրառողները, մասնավորապես, փաստաբանական կորպուսն ավելի ու ավելի աշխույժ էր բարձրացնում բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հարցը:
Օրենսդրական փոփոխությունների համար հիմք է ծառայել նաև այն, որ որոշակի իրավահարաբերություններում Հայաստանի օրենսդրությունն արդեն մոտենում էր բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտին: Մասնավորապես, ոչ գույքային վնասի՝ որպես իրավական պաշտպանության միջոցի, հիմքերն արդեն դրվել էին վիրավորանքի և զրպարտության, հեղինակային իրավունքի խախտումների պարագայում:
«Այսինքն՝ այս ամբողջը պարարտ հող էր նախապատրաստել, և դրա վերջակետը եղավ ՍԴ-ի որոշումը, որն արդեն հնարավոր չէ չկատարել: Թեև մեր երկրում, գիտենք, որ ՍԴ-ի որոշումները երբեմն չեն կատարվում, այն էլ՝ տարիներ շարունակ»,- ասաց փորձագետը: Նրա գնահատմամբ, Արդարադատության նախարարության կողմից մշակված բարոյական վնասի ինստիտուտին առնչվող երկրորդ օրենքի նախագիծը բավականին հաջող է, մասնավորապես՝ հիմքերի առումով, և փոխհատուցման չափերն էապես բարձրացվել և գրեթե հավասարվել են Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափերին:
Իհարկե, ցավալի է, որ բարոյական վնասի փոխհատուցման առաստաղ է սահմանվել: Բայց օրենսդրությունում նաև բացառություններ կան, ըստ որոնց որոշակի դեպքերում դատարանը կարող է ավելի բարձր գումար սահմանել: Ասենք, օրինակ, կարող է անձին պատճառվել է մահ, բայց առանձնահատուկ հանգամանքներում՝ խոշտանգում, և այստեղ դատարանը կարող է կաշկանդված չլինել կոնկրետ կյանքի իրավունքի համար սահմանված առաստաղով՝ մինչև երեք մլն ՀՀ դրամի փոխհատուցման չափով, և, ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 պրիմ երկու հոդվածի 8-րդ կետն է նշում, կարող է բացառիկ դեպքերում գերազանցել նախատեսված սահմանը:
«Դա լավ է, այսինքն՝ թեև առաստաղ սահմանված է, ելնելով որոշակիությունից, ինչպես նաև ելնելով նրանից, որպեսզի դատավորները ունենան հստակություն որոշումներ կայացնելիս, միևնույն ժամանակ բացառությունը՝ այլընտրանքն, ապահովված է: Այսօրվա դրությամբ քանի որ կա այդ բացառությունը, ես լուրջ համակարգային խնդիր չեմ տեսնում»,- նշեց Արա Ղազարյանը:
Փորձագետը նշեց, որ նոր օրենսդրական կարգավորումներով արդարացված անձը կարող է անձնական ազատության կամ արդար դատաքննության խախտման հիմքով պահանջել բարոյական վնասի հատուցում, եթե, ասենք, նախաքննության ընթացքում կալանքի տակ է գտնվել, կրել զրկանքներ, բարոյական վնաս ունեցել: Բայց հիմքերից զատ անձը պետք է նաև կարողանա հիմնավորել, որ իսկապես կրել է բարոյական վնաս: «Որոշ դեպքերում ինքնըստինքյան հասկանալի է, որ հնարավոր չէ, որ կրած չլինի, եթե տևական ժամանակ գտնվել է անազատության մեջ, ամիսներ շարունակ, թեև մեկ օրն էլ կամ երկու ժամն էլ արդեն բավական է, որպեսզի անձն իր կամ հասարակության կամ ընտանիքի աչքում իրեն նվաստացած զգա, կամ ունենա անորոշություն, տագնապ: Առավել կարևոր է այս հիմքերը զարգացնել»,- ասաց Ա.Ղազարյանը:
Փորձագետը նշեց, որ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հիմք օրենսդրությունում արդեն ֆիքսված են հիմնական իրավունքները: «Բայց դատարանում բախվում ես մեկ այլ իրականության հետ՝ դատավորը պահանջում է հիմնավորել, որ դու իսկապես կրել ես բարոյական վնաս: Որոշ դեպքերում դա ինքնըստինքյան պարզ է՝ ազատություն կամ խոշտանգում, բայց, օրինակ, արդար դատաքննության կամ գույքային, սեփականության կամ Հավաքների և միավորման ազատության իրավունքների խախտումների դեպքում շատ կարևոր են փաստերը և կարևոր է, թե ինչպես է ձևակերպելու հայցվորն իր վնասը»:
Օրինակ, ասենք, Հյուսիսային պողոտայի գործերով Եվրոպական դատարանն, որպես կանոն, սահմանել է բարոյական վնասի չափ՝ հիմնականում հիմքում դնելով, ասենք, հիասթափությունը: Մասնավորապես, քաղաքացին գումարներ է ծախսում, փաստաբան է վարձում, դատարան է դիմում, պետտուրք է վճարում՝ հուսով լինելով, որ կշահի դատական գործը և խախտված իրավունքը կվերականգնի, բայց դատարանում հանդիպում է անարդար մոտեցման, ասենք, մրցակցային դատավարության իրավունքի խախտման, կամ պատշաճ չի ծանուցվում և հնարավորություն չի ունենում մասնակցել դատաքննությանը, ամենավերջին նիստին է կարողանում մասնակցել, այն էլ՝ Վերաքննիչ դատարանում, որովհետև դատավարությունն արդեն ավարտվել էր, այստեղ քաղաքացին զգում է արհամարհանք, և նա խորը հիասթափություն է ապրում: Միևնույն ժամանակ ժամանակ իր և իր ընտանիքի ապագայի նկատմամբ անորոշություն ու տագնապ է զգում:
Օրինակ՝ «Ա1+» hեռուստաընկերությունն Եվրոդատարանում նշել էր, որ հույս ունենալով, որ հեռահաղորդակցության լիցենզիա ստանալու մրցույթում կհաղթի, անընդհատ մեծ ծախսերի էր գնացել՝ աշխատողներ, գրասենյակ պահել, որովհետև դա մրցույթին ներկայանալու պայմաններից մեկն էր: Սակայն խախտումների հետևանքով չի կարողացել լիզենցիա ստանալ, նշանակում է՝ այդ ամբողջ գումարները իզուր վատնվել են, ինչից խորը հիասթափություն է ապրել:
«Այս ամբողջը պետք է կարողանալ հիմնավորել: Հայցվորները, դատավորներն էլ պետք է ելքը գտնեն, թե ինչպես այս բառերը վերածեն հիմքերի, որպեսզի դրանով որոշեն գումարի չափը»,- նշեց Արա Ղազարյանը:
Փորձագետն ընդգծեց, որ մի բան է, երբ որ ֆիզիկական բռնության է ենթարկվում հասուն տղամարդը, և մեկ ուրիշ բան, երբ որ բնակարանում ոստիկանների կողմից բռնության է ենթարկվում 18 տարեկան դեռատի աղջիկը՝ մեն-մենակ հայտնվելով, ասենք, չորս ոստիկանների դաշտում: «Այս բոլորը պայմանները պետք է հաշվի առնվեն բարոյական վնասի չափն որոշելիս: Սա դեռ մենք պետք է յուրացնենք, սա դեռ պետք է կարողանանք վերածել իրավունքի: Եվ ոչ թե ուղղակի գնալ դատարան ու ասել՝ ես ուզում եմ այսքան գումար»:
Որպես օրինակ Ա.Ղազարյանը հիշատակեց մի դեպք, երբ հայցվորն իրենից պահանջում էր, որպեսզի Եվրոպական դատարանում ներկայացի մեկ մլն. դոլարի փոխհատուցման պահանջ և վերջ: Դա այն դեպքում, որ նման գործերով նախադեպային որոշումների համաձայն, խոսքը գնում է 20-25 հազար եվրոյի չափով փոխհատուցման մասին:
«Այդ հիմքերը չկար, եթե հենց այնպես դատարանում ներկայացնեմ, նույնն էլ՝ ազգային դատարանում, դա արդեն անվստահության կամ էլ իրավունքի չարաշահման հիմք կարող է հանդիսանալ, կամ առնվազն դատարանը կարող է որոշել, որ շահարկելի (սպեկուլյատիվ) մոտեցում է: Նա հստակ պետք է ցույց տա, թե ինչո՞ւ է կարծում, որ իր վստահորդը սթրեսներ, ներքին տագնապ է ունեցել, և ինչո՞ւ է կարծում, որ դա պետք է փոխհատուցվի»,- ասաց Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ որոշ դեպքերում դատական ակտը ինքնին նույնպես կարող է համարվել արդարացի փոխհատուցում կամ բարոյական վնասի դիմաց արդարացի փոխհատուցում: Մասնավորապես, կան վիրավորանքի և զրպարտության գործերով նման ակտեր, որտեղ վճիռն ինքնին համարվել է արդարացի, բավարար փոխհատուցում: Հետևաբար ամբողջ խնդիրն այն է, թե դա բավարա՞ր է, թե՞ ոչ:
Ա.Ղազարյանը նկատեց, որ որոշ դեպքերում ցանկացած չափի դրամական փոխհատուցումը չի կարող ամբողջությամբ հետ բերել կորցրածը: Ասենք, օրինակ, անձն ուզում է մասնակցել հանրահավաքի՝ շատ կարևոր տեղեկություն ստանալու համար, և իր ներդրումն ունենալ իշխանության, կառավարության կազմավորման գործում, սակայն նրան թույլ չեն տալիս, հետո ներողություն են խնդրում, բայց արդեն հանրահավաքը կայացել է, էլ հետ չես բերի:
«Այստեղ արդեն պետք է որոշել, թե որքան կարևոր էր իրավունքը, ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, ասենք, թույլ չտալը, եղե՞լ են սպառնալիքներ, թե՞ ոչ, թե ուղղակի որևէ շինծու հիմքով ձեզ տարել են ոստիկանություն, երեք ժամ հետո բաց են թողել, ներկայացնում են դա իբրև վարչական ձերբակալում, բայց իրականում դա եղել է միջոց, որպեսզի ձեզ մեկուսացնեն ձեր քաղաքացիական ակտիվիզմից: Սրանք բոլորը պետք է գնահատել, որովհետև տարբեր հանգամանքներից կախված նախատեսվում են բարոյական վնասի փոխհատուցման տարբեր չափեր: Բայց սա դեռ երկար պրոցեսի արդյունքում կլինի, մենք դեռ պետք է նախադեպեր ունենանք դրա վերաբերյալ»,- նշեց Արա Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից