ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալի մորը Թուրքիայում ստիպել էին մուսուլմանություն ընդունել, մայրը հրաժարվել էր ու դաժանաբար սպանվել 06/18/2016 12:29 | Դատական ռեպորտաժներ
Ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի, 25-ամյա Մաքսիմ Բաքոյանն իրեն մարդասպան չէր համարել, սակայն միաժամանակ ընդունել էր, որ ինքը մարդ սպանել է:
Աղմկահարույց գործով ամբաստանյալը հայտնել էր, որ թուրք տուժող իր խորթ հորը՝ Էվլիյա Գյումուշթեքինին, ճանաչել է 2001 թվականից, երբ իր մայրը ամուսնացել է նրա հետ:
2013թ. հունիս ամսին իր մայրը, նրա ամուսինը և նրանց երկու երեխաները մեկնել են Թուրքիայի Հանրապետություն, որտեղ ցանկացել են կնքել երեխաներին: Իր մորը տեղում ստիպել են մուսուլմանություն ընդունել և ցանկացել են երեխաներին կնքել մուսուլմանական օրենքներով, իր մայրը չի համաձայնել և Էվլիյա Գյումուշթեքինի եղբայրը նրան Թուրքիայի Հանրապետությունում սպանել է՝ իր 5 տարեկան եղբոր ներկայությամբ: Այդ ժամանակ ինքը գտնվել է Գերմանիայում և իմանալով մոր սպանության մասին, վերադարձել է ՀՀ, որպեսզի սարքի իր մոր գերեզմանները և հետ վերադառնա Գերմանիա: Մոր սպանության վերաբերյալ ինքը երբևէ Էվլիյայի հետ չի խոսել:
Դեպքի օրը առավոտյան ինքն իր մորաքրոջ, Էվլիայի և այլ անձանց հետ այցելել է իր մոր գերեզմանին, որտեղ մի կես բաժակ ոգելից խմիչք է օգտագործել: Գերեզմանների ճանապարհին Էվլիյան իրեն ասել է, որ պատրաստվում է երեխաների հետ գնալ Թուրքիայի Հանրապետություն:
Այդ օրը` երեկոյան, ինքը ավտոմեքենայի վրա գործ է արել, տանից վերցրած մեծ մսի դանակով մաքրել է մալուխի վրայի մեկուսիչ շերտը: Ավտոմեքենայի վրա գործը վերջացնելուց հետո` դանակը և գործիքները ձեռքին, ցանկացել է տուն բարձրանալ, սակայն հանդիպել է իրենց թաղի բնակիչ՝ Գառնիկին, հարցրել է, թե ի՞նչ խնդիր կա նրա և Էվլիյայի միջև, Էվլիյան ինչո՞ւ է ոստիկանություն դիմել: Գառնիկն ասել է, որ Էվլիյային ոչ մի անգամ չի վիրավորել, ինքն էլ առաջարկել է Էվլիյային կանչեն, իրեն ինչ-որ ասել է, նույնը նրան ասի և ամեն ինչ վերջանա: Ինքը կանչել է Էվլիյային, Գառնիկը նրանից ներողություն է խնդրել ու գնացել է: Ինքը Էվլիյային ասել է, որ գնա ոստիկանություն, ցուցմունքը հետ վերցնի, նա էլ սկսել է մեղադրել իրեն՝ ասելով, որ այդ ամենը իբր ինքն է կազմակերպել: Ինքը փորձել է նրան բացատրել, որ դրա հետ կապ չունի, իսկ Էվլիյան զայրացել է, իրեն չի հավատացել, սկսել է գոռգոռալ իր վրա, իսկ ինքը փորձել է հանգստացնել նրան:
Հետո Էվլիյան իրեն ասել է «գնամ Թուրքիա, գամ, նոր կտեսնես» և այդ պահին ինքը հարցրել է, թե ինչու է ուզում գնալ Թուրքիա, Էվլիյան էլ պատասխանել է, որ իր մոր արյան փողն է ուզում ստանալ, քանի որ Թուրքիայի Հանրապետությունում եթե անչափահաս երեխա ունես, հարազատին սպանելու համար վրեժի դիմաց արյան փող են տալիս: Դրանից հետո ինքը չի հասկացել, թե ինչու է իր մոտի դանակը հանել ու հարվածել Էվլիյային, այդ ամենը շատ պատահական է ստացվել: Ինքն իրականում չի ցանկացել սպանել Էվլիյա Գյումուշթեքինին, քանի որ վերջինս իր քրոջ և եղբոր համար շատ լավ հայր է եղել, եթե նման ցանկություն ունենար, 4-5 ամիս ապրել է նրա հետ, կարող էր այդ ժամանակ սպանել: Ինքը միտք ունեցել է վրեժ լուծել Էվլիյայի եղբորից, բայց ոչ նրանից և նախքան դեպքը երբևէ որևէ խոսակցություն չի եղել Էվլիյայից վրեժ լուծելու վերաբերյալ:
Ըստ ամբաստանյալի, ինքը նախաքննության ընթացքում ասել է, որ լավ է արել, որ սպանել է զուտ այն բանի համար, որ դեպքից հետո բոլոր մարդիկ իրեն ասել են, որ լավ է արել, ոգևորել են, ինքն էլ հիմվելով նրանց կարծիքների վրա, ասել է, որ վրեժ է լուծել, բայց դա իրականում միամիտ է ստացվել, ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դա ստացվել: Էվլիյային սպանելուց հետո ինքը ոչ մի բան չի հիշում, ինչպես նաև չի հիշում, թե ինչ արտահայտություններ է կատարել: Դեպքից հետո գտնվել է շատ վատ, հուզված վիճակում, չի կարողացել խոսել, նորմալ շնչել: Նշեց նաև, որ բոլոր վկաների ցուցմունքների արժանահավատությունն ինքը կասկածի տակ չի դնում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, արձանագրել է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը թեև Մ. Բաքոյանի արարքին տվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, սակայն մեղսագրվող հանցավոր գործողության նկարագրությունը չի համապատասխանում գործով հաստատված՝ հանրության համար վտանգավոր և հակաիրավական արարքի կատարման հանգամանքներին և դրանք ենթակա են փոփոխման: Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ նման փոփոխմամբ դատարանը դուրս չի գալիս առաջադրված մեղադրանքի սահմաններից, ինչպես նաև դրանով չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, քանի որ դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքներից թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում վերջինս անձամբ և իր պաշտպանի միջոցով պաշտպանվելու հնարավորություն ունեցել է:
Մեղադրանքի կողմի այն պնդումը, որ ամբաստանյալը դանակը նախորոք սպանելու մտադրությամբ է վերցրել, դատաքննությամբ չի հիմնավորվել, հետևաբար վերջինիս այն պնդումը, որ իր մոտ եղած դանակը ավտոմեքենայի վրա գործ անելու համար է վերցրած եղել, չի հերքվել գործով ձեռք բերված որևէ ապացույցով:
Դատաքննությամբ չի հիմնավորվել նաև մեղադրանքի այն ձևակերպումը, թե իբրև «… վրեժխնդիր լինելու շարժառիթով ... ընկերոջ՝ Գառնիկ Նիկոլայի Մկրտչյանի դեմ ... բողոք ներկայացնելու հարցը պարզաբանելու, նրանց հաշտեցնելու պատրվակով, ... Էվլիյա Գյումուշթեքինին կանչել է իրենց՝ ... բակ, որտեղ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ իր հետ նախապես վերցրած դանակով ...»:
Ավելին, ըստ դատարանի, Էվլիյա Գյումուշթեքինից վրեժ լուծելու և նրան սպանելու նախապես ունեցած մտադրության վերաբերյալ կարծիքը գործի նյութերից չբխող ենթադրություն է, ինչպես նաև` անտրամաբանական, քանի որ ամիսներ շարունակ մեկ հարկի տակ ապրելով և ամիսներ շարունակ պլանավորելով սպանությունը, ի վերջո մտադրությունն իրականացնել հասարարական վայրում` բնակելի շենքի բակում, զուրկ է ողջամիտ ենթադրությունից: Գործով ձեռք չի բերվել ամբաստանյալին և տուժողին ճանաչող որևէ անձից ստացված տեղեկություն այն մասին, որ վերջինների միջև եղել են թշնամական հարաբերություններ, ինչը կարող էր ձևավորել ողջամիտ ենթադրություն, որ սպանության մտադրությունը եղել է ավելի վաղ, քան հենց այդ պահին ծագած դիտավորությունն է: Իր մոր համար վրեժ լուծելու մտադրության մասին վկաները նախաքննության ժամանակ հայտնել են, սակայն վրեժ լուծելու եղանակի կամ այդ վրեժը ումից է լուծելու, տեղեկություններ առկա չեն: Միայն վկաներից մեկն է իր ցուցմունքով հայտնել, որ Մ.Բաքոյանը թշնամանք ունեցել է տուժողի եղբոր հանդեպ, ինչը հերքում է այն միտքը, թե Է.Գյումուշթեքինից վրեժ լուծելու շարժառիթով է կատարվել արարքը:
Մեկ այլ վկայի նախաքննության ժամանակ ցուցմունքների ընդհանուր բովանդակությունից ևս չի երևում տուժողի հանդեպ ունեցած թշնամանքի մասին, այլ տեղեկություն է հայտնվում «արյան փող» ստանալու մտադրության մասին ամբաստանյալի տուժողից դեպքի պահին տեղեկանալու մասին:
Դատարանը գտել է, որ հիմնավոր չէ պաշտպան Մամիկոն Մուրադյանի պնդումն առ այն, որ Մաքսիմ Բաքոյանը Էվլիյա Գյումուշթեքինին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում է սպանել: Համաձայն դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության` 15.03.2014թ. նկարագրված հանցավոր արարքը կատարելու պահին մեղադրյալ Մաքսիմ Բաքոյանը գտնվել է հոգեկան խիստ լարված վիճակում, որն էապես ազդել է նրա վարքի և գիտակցության վրա՝ նվազեցնելով վարքի կառավարման ունակությունը և պայմանավորել նրա գործողությունները: Մ.Բաքոյանը չի գտնվել կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Իսկ լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն` 15.03.2014թ. նկարագրված արարքը կատարելու պահին Մաքսիմ Բաքոյանը չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի /հոգեկան խիստ հուզմունքի/ վիճակում, գտնվել է խիստ լարված հոգեվիճակում, որն էապես ազդել է նրա վարքի և գիտակցության վրա` նվազեցնելով վարքի կառավարման ունակությունը և պայմանավորել նրա գործողությունները:
Փորձագետը դատարանում պարզաբանում է տվել և հայտնել, որ խիստ լարված հոգեվիճակի պարագայում ևս էական ազդեցություն ունենում է հոգեվիճակը, այսինքն՝ եթե անձը հարվածներ հասցնելուց հետո շարունակում է գործողություններ կատարել, ցանկանում է տեսնել ինչ տեղի ունեցավ, նույնիսկ առկա է շնչելու դժվարությունը` այդ ամենը խոսում է արդեն իսկ շատ լարված հոգեվիճակի, այլ ոչ թե աֆեկտիվ վիճակի մասին:
Դատարանը գտել է, որ քրեական գործի նյութերում առկա չէ հոգեկան խիստ հուզմունքի ծագման մասին վկայող բավարար հավաստի ապացույցների համակցություն, որը կհերքեր փորձագետների եզրահանգումները:
Դատարանն արձանագրել է, որ գործով ապացուցված է, որ Մ. Բաքոյանն այդ օրը օգտագործել է ոգելից խմիչք, սակայն մինչև հանցագործություն կատարելը նրա սթափությունը եղել է այն աստիճանի, որ կարողացել է ավտոմեքենայի վնասված դետալի վերանորոգման աշխատանքներ կատարել, իսկ սույն գործով ապացուցված չէ այն, թե արդյոք ալկոհոլի ազդեցությունը հանդիսացել է հանցանքը կատարելուն նպաստող պայման, այլ հիմնավորված է, որ նման նպաստող պայման է հանդիսացել տուժողի հակաօրինական և հակաբարոյական գործողության հետևանքով առաջացած հոգեկան խիստ լարված վիճակը:
Դատարանը գտել է, որ հիշյալ բացառիկ հանգամանքը հանգեցրել է այնպիսի հոգեկան խիստ լարված վիճակի, որն էապես ազդել է անձի վարքի և գիտակցության վրա՝ նվազեցնելով վարքի կառավարման ունակությունը: Դա էականորեն նվազեցնում է գործով արարքի` անձին կյանքից զրկելու հանրորեն վտանգավորության աստիճանը:
Այսպիսով, Մաքսիմ Բաքոյանի կողմից Էվլիյա Գյումուշթեքինի նկատմամբ կատարած հանցանքի շարժառիթը և նպատակը, ինչպես նաև Մ.Բաքոյանի հոգեկան խիստ լարված վիճակը պետք է դիտարկել որպես բացառիկ հանգամանք` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի իմաստով («Փաստինֆո». հոդվածը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու մասին է), որն էլ էականորեն նվազեցնում է արարքի հանրորեն վտանգավորության աստիճանը, հետևաբար ամբաստանյալի նկատմամբ օրենքով` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին:
Դատարանն, այսպիով, դատավճռով Մաքսիմ Բաքոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:
Մեղադրող Հ.Պողոսյանը դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով մասնակիորեն` պատժի մասով, բեկանել և փոփոխել այն, Մաքսիմ Բաքոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը համարել անթույլատրելի և նրա նկատմամբ նկատմամբ հոդվածի սանկցիայի սահմաններում նշանակել համաչափ պատիժ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով