ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Ալեքսանյանը առևանգե՞լ և ունեզրկե՞լ է իր նախկին աշխատակցին. «Հայկական Ժամանակ» 06/17/2016 09:13 | Մամուլ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին։
Արմեն Իսրայելյանը պատմում է. որ 2015 թվականին իր և պատգամավորի միջև խնդիրներ են ծագել։ Պատճառն այն է եղել, որ Իսրայելյանը իմացել է, բայց Ալեքսանյանին տեղյակ չի պահել վերջինիս քեռորդու՝ Սամվել Ղազարյանի խաղատնային հակումների մասին։ Սամվել Ալեքսանյանը, տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար։
«Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի։ Ասեց ինչ ունեք-չունեք պետք է վերցնեմ ձեզանից ու վերցրեց։ Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ և բնակարան, որը ստեղծել եմ ես իր մոտ աշխատելով, բանկերից փող վերցնելով։ Ալեքսանյանն ասեց, որ դրանք պետք Է տամ իրեն»,– պատմել է Արմեն Իսրայելյանը նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություններից մեկում։ Ղազարյանը խնդրել Է, որ թողնեն գնա տուն և սեփականության վկայականները բերի և անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից, մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ ասելով, որ կվերադառնա Հայաստան։ Սակայն Ալեքսանյանը զգուշացրել է. որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն։ Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկել ոստիկանություն, ապա բերել հայ-վրացական սահման և հանձնև հայ սահմանապահներին։ «Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը և տափս են ինձ ոստիկանության աշխատակիցներին։ Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողնեն։ Իմ հետևից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն։ Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ։ Զանգում են վերևներից, իրենց ասում են. որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են, թող տանեն։ Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք»,– մանրամասնել է Արմեն Իսրայելյանը։
Նույն օրը Սամվել Ալեքսանյանը մեկնել է Իրաք. իսկ Իսրայելյանին պահել են նույն վայրում։ Օրեր անց կայացել է Ալեքսանյանի և Իսրայելյանի հանդիպումը։ Դրանից հետո վերջինս եկել է տուն և ժամեր անց մեկնել ՌԴ։ Այստեղ էլ երկար չի մնացել, քանի որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է գտնել իրեն և նույն պահանջը ներկայացնել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 17.06.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ