Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Մեկնարկեցին Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները (Տեսանյութ) 06/17/2016   21:40  |  ԼՐԱՀՈՍ

Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ հունիսի 17-ին ազդարարվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը:

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, այն նշանավորվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի կողմից կառուցվելիք ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ:

Լրագրողների հետ զրույցում «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվել են վարկային առանձին պայմանագրեր:

Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ Տրանշը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից: «Այս հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Եվրոպական Միությունը Հայաստանի կառավարությանը տրամադրել է նաև 12 մլն եվրո դրամաշնորհ:

ԱԶԲ-ի 100 միլիոն դոլար վարկն ուղղվելու է Թալին-Լանջիկ հատվածի (18,7 կմ) վերակառուցմանն ու տեխնիկական հսկողությանը, իսկ ԵՆԲ-ի հետ կնքված 72 մլն. եվրոյի համաձայնագրի շրջանակներում իրականացվելու է Լանջիկ-Գյումրի հատվածի (27,5 կմ) վերակառուցումը և տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև Գյումրի-Բավրա հատվածի նախագծումը», - ասաց Ա. Սարգսյանը:

Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթում շեշտեց, որ Եվրոպական Միությունը մեծ ուրախությամբ է ներդրում կատարում և աջակցում Հայաստանում ճանապարհների կառուցմանը. «Կարծում եմ` բոլորիս համար, սա գերազանց օր է: Հայաստանը հրաշալի երկիր է, բայց կարիք ունի լավ ճանապարհների: Իսկ լավ ճանապարհները կայուն զարգացման հիմնական սյունն են: Դրանք անհրաժեշտ են նաև մարզերի կենսամակարդակի բարձրացման համար, մասնավորապես այս մարզի: Ինչպես նաև անհրաժեշտ է, որպեսզի արտաքին ներդրողները շահագրգռված լինեն ներդրումներ կատարել այս երկրում»:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը հիշեց չինական ասացվածքը` «Ուզում եք հարուստ լինել, ճանապարհները լավը դարձրեք»: «Մենք ամբողջովին գիտակցում ենք լավ ճանապարհային համակարգի կարևորությունը և առանձնահատուկ ուրախ ենք, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությանն է իրավունք և հնարավորություն տրվել մասնակից դառնալ աշխատանքներին։

Այն հատկապես կարևոր է Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ճանապարհ ծրագրի իրականացման համատեքստում: Հուսով եմ, որ աշխատանքները կավարտվեն ճիշտ ժամանակին և բարձր որակով», - ընդգծեց դեսպանը:

Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով՝ որպես նվազագույն գնային առաջարկ և տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրած չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավար Վեն Սյաոն վստահեցրեց, որ հաջողությամբ կավարտեն այս նախագիծը. «Մեր ընկերությունը ավելի քան 80 երկրներում ծրագրեր է իրականացրել, իսկ վերջին տարիներին` Ղազախստանում, Սերբիայում, Վրաստանում, և այժմ եկել ենք Հայաստան: Հույս ունեմ, որ լավ համագործակցություն և գործընկերներ կգտնեմ այստեղ»:

Շնորհավորանքներ հնչեցին նաև դոնոր ֆինանսական կառույցների (ԱԶԲ և ԵՆԲ) ղեկավարների, շինարարական և վերահսկող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

Ամփոփելով այս կարևոր իրադարձությունը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկին` նա մասնավորապես նշեց. «Կարող եմ ասել, որ այսօր սկիզբ դրվեց` երեք տարի հետո Հայաստանի հյուսիսային ճանապարհը ամբողջությամբ ավարտելու գործընթացին: Ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ունենանք մինչև Սև ծով առաջին կարգի ճանապարհ: Մենք բանակցում ենք այսօր մեր հարևան Վրաստանի Հանրապետության հետ, որպեսզի ճանապարհը Բավրայից մինչև Սև ծով նաև իրենք այս կազմակերպությունների միջոցով իրականացնեն և հասնենք մեր նպատակին, ինչի համար երկար տարիներ աշխատել ենք»:

Հավելենք, որ Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների կառուցման համապատասխան կապալային պայմանագրերի համաձայն կկառուցվի 46,2 կմ ճանապարհ՝ շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ներառյալ ԱԱՀ-ն:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2018 թվականի տարեվերջին, 2019 թվականի տարեսկզբին:

Այլ մանրամասներ՝ ՏԿՆ-ի տեսանյութում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:26 17/06/2016  |  ԼՐԱՀՈՍՍտորագրվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների հանձնման-ընդունման վերջնական ակտը
13:46 16/06/2016  |  ԼՐԱՀՈՍԹալին-Գյումրի ճանապարհի երկու հատվածների շինարարական աշխատանքները կավարտվեն 3 տարուց
17:29 25/03/2016  |  ԼՐԱՀՈՍԵրևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները
16:38 11/02/2016  |  ԼՐԱՀՈՍԿայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը
15:05 17/12/2015  |  ԼՐԱՀՈՍ«Հյուսիս-հարավ»-ն ամբողջությամբ վճարովի դարձնելու հարց չի քննարկվում. 40 տոննայից ավելի մասնատվող բեռների փոխադրումը բոլոր ճանապարհներով կարգելվի
14:45 12/11/2015  |  ԼՐԱՀՈՍՀյուսիս-հարավ ավտոճանապարհի առաջին հատվածը կշահագործվի դեկտեմբերի 31-ին
19:30 19/11/2014  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Բեգլարյանն այցելեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Երևան-Արտաշատ հատված
19:53 01/06/2013  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորները ՎՊ-ի նիստից տպավորություններ չկիսեցին

Արխիվ

[]