ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարոն Մարգարյան. «Եվրոպական գործընկեր կառույցների հետ համագործակցության շրջանակում ունենք բազմաթիվ հաջողված ծրագրեր» 06/17/2016 17:09 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացուցչի հետ միասին մասնակցել է Հայաստանի համայնքների միության և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախձեռնած Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովի շրջանակում «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի շնորհանդես-ընդունելությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԵՄ Հարևանության ծրագրի արևելյան գործընկեր երկրներում իրականացվող ծրագրով նախատեսված է Դաշնագիրը ստորագրած քաղաքների կարողությունների զարգացում, քաղաքների կողմից մշակված և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված Կայուն էներգիայի գործողություների պլանների (SEAR-ներ) իրականացման համար ֆինանսների ու վարկային միջոցների հայթայթում, նոր քաղաքների ընդգրկում և այլն:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում առանձնակի կարևորելով նմանատիպ ծրագրերի կյանքի կոչումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգել է, որ կլիմայական փոփոխություններն ու էներգետիկ անվտանգությունն առաջնահերթ մարտահրավերներ են բոլորի համար:
«Հատկանշական է, որ հենց տեղական իշխանություններն են այս հարցում առաջնագծում ու հանդիսանում են էներգետիկ կայուն քաղաքականության հիմնական դերակատարներից մեկը: Վստահ եմ կհամաձայնեք, որ հաճախ հենց տեղական մակարդակում են կյանքի կոչվում ամենաարդյունավետ ծրագրերը, քանի որ տեղական իշխանություններն ամենամոտն են կանգնած քաղաքացիներին ու քաջատեղյակ են տեղերում առաջնահերթ լուծում ենթադրող խնդիրներին: Եվ ակնհայտ է, որ այս հարցում հենց համայնքները պետք է կարողանան ազդել այն ոլորտների վրա, որոնց մասով ունեն որոշակի պատասխանատվություն»,- ընդգծել է քաղաքապետը:
Հարկ է նշել, որ Հայաստանի Էներգաարդյունավետ քաղաքների դաշինքը ստեղծվել է 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստի որոշմամբ: Դաշինքի ստեղծման հիմնական նպատակը ՏԻՄ-երի իրավասությունների շրջանակներում էներգաարդյունավետության, էներգաօգտագործման և այլ խնդիրների շուրջ ջանքերի համատեղումն է։ Այս համատեքստում ներկայացնելով Երևանում իրականացվող ծրագրերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ինչպես շատ խոշոր քաղաքներ, Երևանը նույնպես իրականացնում է որոշակի քայլեր՝ ստեղծելու քաղաքային այնպիսի միջավայր, որտեղ էներգախնայողությունը կլինի գերակա ուղղություն:
«Հաշվի առնելով այս ամենը և գիտակցելով մայրաքաղաքի պատասխանատվությունը՝ որպես խոշոր էներգասպառող, Երևանն այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացնում է էներագախնայողությանն ուղղված ծրագրեր: Եվ որպես ռազմավարական քայլ, մենք միացել ենք նաև Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը՝ մեր լիազորությունների շրջանակում պարտավորվելով մինչև 2020 թվականը առնվազն 20%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն ու կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան ապահովել քաղաքային տնտեսության զարգացումը: Այդ նպատակով մշակվել է «Երևան քաղաքի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը», որտեղ նախանշվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումները։ Պետք է հատկանշեմ, որ մեր կողմից առանձնակի է կարևորվում Եվրոպական նախաձեռնություններին տարբեր ձևաչափերով միանալը, ինչպես նաև Եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում բազմաթիվ բնագավառներում արդեն իսկ ունենք հաջողված ծրագրեր»,- ընդգծել է քաղաքապետը։
«Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի շնորհանդես-ընդունելության մասնակիցներին մաղթելով հաջողություն և համատեղ արդյունավետ աշխատանք՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի համայնքների, Եվրոպական գործընկերների և աջակից բոլոր կառույցների արդյունավետ փոխգործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն տեսանելի արդյունքներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից