ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարմազանովը ողջունում է իշխանության և ընդդիմության կառուցողական մոտեցումը ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի հարցում 06/17/2016 13:33 | Ընտրական իրավունք
Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը և ձեռք բերված կոնսենսուսն արժեքավոր և կարևոր իրադարձություն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ես չեմ ցանկանում դա պատմական որակել, բայց այն, որ արժեքավոր իրադարձություն է, սա փաստ է: Միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչև վերջ և հասնել համաձայնության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Ազգային ժողովի փոխնախագահը գնահատելի է համարում և՛ ընդդիմության, և՛ իշխանության կոռուցողական մոտեցումը, իսկ քաղհասարակության մոտեցման համար ափսոսում է: «Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով: Քաղաքական դեբատները, քաղաքական երկխոսությունը շատ կարևոր են, և այսօր ես համամիտ եմ իմ այն գործընկերների հետ, ովքեր գտնում են, որ ժողովրդավարությունը նախևառաջ երկխոսություն է, և երկխոսության արդյունքում կարելի է հասնել ընդհանուր համաձայնության: Այս իմաստով ես դրական եմ գնահատում:
Սա նաև դրական է առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտի համար: Սա լավ օրինակ կլինի ապագայում նաև պառլամենտարիզﬕ համար»,- ասաց Շարմազանովը: Անդրադառնալով այն լուրերին, որ կոսնենսուսն իշխանությանը պետք էր, քանի որ ԵՄ-ն գումարներ է տալու ՀՀ իշխանություններին՝ Շարմազանովն ասաց, որ ԵՄ-ի փողերի հետ ինքը գործ չունի:
Հունիսի 16-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում 4+4+4 ձևաչափով ընտրական օրենսգրքի քննարկումներին մասնակից քաղաքական ուժերը ստորագրել են հայտարարություն, որով փաստել են օրենսգրքի շուրջ ձևավորված կոնսենսուսի մասին: Հայտարարության տակ ստորագրել են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն:
«Ժառանգություն»-ն ի սկզբանե քննարկումներին չի մասնակցել, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակ էին ուղարկել, որով հայտարարել էին, որ դրական տեղաշարժ են համարում օրենսգրքում կատարվող փոփոխությունները, սակայն հայտարարության տակ չեն ստորագրում: Ստորագրված հայտարարությամբ նախատեսված փոփոխությունների համաձայն` կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։
Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։ Նշված փոփոխությունները իրականացնելու համար հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերը կդիմեն միջազգային դոնոր կազմակերպություններին` համապատասխան ֆինանսավորում ստանալու հարցով:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից