ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԿ-ները կարևորում են ընտրացուցակների մաքրմանն ուղղված մեխանիզմների ներդրումը 06/17/2016 17:16 | Ընտրական իրավունք
Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների վերաբերյալ:
Հայտարարաության մեջ մասնավորապես ասվում է.
Մենք՝4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը զգալի hետընթաց է նախկին ընտրական օրենսգրքից ժողովրդի կամքի ազատ ձևավորման և արտահայտման, հավասար ընտրական իրավունքի ապահովման և արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև ընտրական գործընթացի թափանցիկության և հանրային վերահսկողության արդյունավետության առումով:
Գտնում ենք, որ «Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական - տեխնիկական մեխանիզմների» վերաբերյալ իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների միջև համաձայնությամբ սահմանված առաջարկություններով վերոնշյալ հիմնախնդիրները լուծում չեն ստացել, թեև այդ համաձայնությամբ նախատեսված որոշ տեխնիկական փոփոխություններ կարելի է դրական զարգացում համարել 2016թ. մայիսին ընդունված ընտրական օրենսգրքի կարգավորումների համեմատ: Մասնավորապես կարևորում ենք,
• ցուցակների մաքրմանն ուղղված մեխանիզմների ներդրումը՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ստանալու նպատակով նախագրանցման համակարգիմիջոցով (նույնականացման քարտերի տրամադրում 10 մատնահետքերի հանձնմամբ, ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոցի ստեղծում), որը մասամբ կարող է լուծել ընտրողների ուռճացված ցուցակների խնդիրը,
• ընտրատեղամասերում նկարահանումների, ինչպես նաև՝ ուղիղ հեռարձակումների կազմակերպման հնարավորությունը:
Իրական արդյունավետություն ապահովելու նկատառումներով գտնում ենք, որ հիշյալ մեխանիզմները պետք է լրացուցիչ կատարելագործվեն: Այս պահին, խնդրահարույց է ընտրողների նույնականացման ընթացքում մատնահետքերի ինֆորմատիվության ու դրանց ճանաչման հետ կապված խնդիրների չարաշահման հավանականությունը և տեսանկարահանումների որակն ու տեսանյութերի տրամադրման ընթացակարգը, որոնք չի նախատեսվում սահմանել օրենքով:
Ինչ վերաբերում է ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրելու համար գրանցման գործընթացը մշտադիտարկելու և քաղաքացիների իրազեկման աշխատանքը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվող իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունների՝ հավասար մասնակցությամբ համատեղ հանձնաժողովին, ապա այս նախաձեռնությունը, և հատկապես դրա գործունեության արդյունավետությունը ներկա փուլում գնահատել հնարավոր չէ:
Քվեարկությանը մասնակցած անձանց հերթական համարներով էլեկտրոնային գրանցման սարքերի տրամադրած տեղեկանքները, որոնք առաջարկվում են որպես քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների մատչելիության հարցի լուծում, հեռու են տվյալ պահանջի ամբողջական բավարարումից: Այն փաստը, որ այդ տեղեկանքները չեն լինելու պաշտոնական փաստաթուղթ (չեն լինելու ստորագրված կամ կնքված) և նույնիսկ չեն պարունակելու համապատասխան ընտրատարածքի ուընտրատեղամասի համարներն, անհնարին է դարձնելու դրանց նույնականացումը և չեզոքացնելու է այդ տեղեկանքների ապացուցողական նշանակությունը, հետևաբար, և պիտանիությունը՝ ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Այլ խոսքով՝ պետությունն ակնհայտորեն չի ստանձնելու քվեարկության մասնակցության վերաբերյալ կարեւորագույն տեղեկատվության՝ մասնակցողների ցուցակի պարունակության իսկության պատասխանատվությունը՝ դրանից բխող բոլոր այն հետեւանքներով, որոնք առ այսօր ուղեկցել են ընտրական գործընթացները:
Ո՛չ նոր ընտրական օրենսգրքով, ո՛չ ներկայացված առաջարկություններով ապահովված չեն նախագրանցման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու փաստի նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետ միջոցները, օրինակ՝ նախագրանցման գործընթացին զուգահեռ տեղեկատվության հասանելիություն, հանձնված մատնահետքերի համադրության և դրա արդյունքների վերահսկողություն: Քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների մատչելիության և շահագռգիռ անձանց կողմից արդյունավետ ստուգման հարցերը ևս լուծված չեն:
Հարկ ենք համարում նշել, որ իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների կողմից համաձայնեցված՝ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկականմեխանիզմներնամենևինչեն երաշխավորումառաջիկա ընտրությունների ազատ և արդար լինելը: Այս չափանիշներին բավարարելու տեսանկյունից ծայրահեղ խնդրահարույց են ընտրական օրենսգրքով սահմանված՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարածքային ցուցակների կիրառումը և դրանց միջոցով վարչական և ֆինանսական ռեսուրսների չարաշահումը, գործարար ու քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացներում: Չեն վերացվել քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումներըև բանակի չարաշահման ռիսկերը, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը: Արհամարհվել են քաղաքացիական հասարակության կողմից մատնանշված բազմաթիվ այլ հիմնախնդիրներ:
Չափազանց մտահոգիչ են նոր ընտրական օրենսգրքով դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված և հետևողականորեն պահպանվող սահմանափակումները, որոնք էապես ազդելու են ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վերահսկողության արդյունավետության վրա և բարձրաձայնված հիմնախնդիրների հետևողական արհամարհումը իշխանությունների կողմից: Ի դեպ, այն նորամուծությունների մատչելիությունը (բոլոր տեղամասերի էլեկտրոնային գրանցման սարքավորումների տրամադրած տեղեկանքների տրամադրում և դրանց համադրում թղթային ցուցակների հետ), որոնք առաջարկվում են կուսակցությունների և վստահված անձանց համար, չի նախատեսվում դիտորդական առաքելությունների և ԶԼՄ-ների համար:
Գտնում ենք, որ ընտրական գործընթացը պետք է դիտարկվի որպես ամբողջական համակարգ և դրա առանձին բաղադրիչների նկատմամբ տարբերակված և հակասական անդրադարձըի զորու չէապահովել ընտրական համակարգի ընդհանուր առողջացումը: Իսկ ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողությանհանդեպ ակնհայտ ճնշումը փաստացի ի չիք կարող է դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված բոլոր ակնկալիքները:
Անհրաժեշտ է անհապաղ վերացնել հանրային վերահսկողության սահմանափակումները, դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքները վերադարձնելառնվազն նախորդ ընտրական օրենսգրքի մակարդակի կարգավորումներին և պատշաճ կերպով կիրառել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ հանձնարարականները՝ վերացնելով դիտորդների ստուգարքները և ընձեռելով դիտորդական կազմակերպություններին հնարավորություն բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները, իսկ շահագրգիռ անձանց տրամադրելով քվեարկության արդյունքները բողոքարկելու առավել ընդգրկուն երաշխիքներ:
Այվազյան Սոնա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Բարսեղյան Լևոն, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
Դանիելյան Ստեփան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
Եգորյան Տիգրան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Զեյնալյան Արտակ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ
Իոաննեսյան Դանիել, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից